Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 75 — Արգելադրված անժառանգ գույքի տնօրինումը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 75AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 75 — Արգելադրված անժառանգ գույքի տնօրինումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 75. Արգելադրված անժառանգ գույքի տնօրինումը 1. Մահացած պարտապանի գույքը՝ որպես անժառանգ գույք, համայնքի սեփականությանն անցնելու հիմքերի առկայության դեպքում գույքն արգելանքից հանվում է և փոխանցվում է համայնքի սեփականությանը, եթե համայնքը Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին վճարում է գույքի շուկայական արժեքը, բայց ոչ ավելի, քան մահացած պարտապանի նկատմամբ բոլոր դրամական պահանջների, ներառյալ կատարողական վճարների հանրագումարը

Ամբողջ Տեքստ

Հոդված 75. Արգելադրված անժառանգ գույքի տնօրինումը 1. Մահացած պարտապանի գույքը՝ որպես անժառանգ գույք, համայնքի սեփականությանն անցնելու հիմքերի առկայության դեպքում գույքն արգելանքից հանվում է և փոխանցվում է համայնքի սեփականությանը, եթե համայնքը Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին վճարում է գույքի շուկայական արժեքը, բայց ոչ ավելի, քան մահացած պարտապանի նկատմամբ բոլոր դրամական պահանջների, ներառյալ կատարողական վճարների հանրագումարը։

2. Եթե համայնքը հրաժարվում է վճարել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գումարը կամ հարկադիր կատարողի համապատասխան ծանուցումը ստանալուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, չի վճարում այն, ապա գույքը սույն օրենքով սահմանված կարգով իրացվում է, իրացումից ստացված դրամական միջոցները բաշխվում են սույն օրենքով սահմանված կարգով, իսկ բոլոր պահանջների բավարարումից հետո մնացած գումարը փոխանցվում է համայնքին։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել