Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 30 — Կատարողական ծախսերի դիմաց կանխավճար տրամադրելը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 30AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 30 — Կատարողական ծախսերի դիմաց կանխավճար տրամադրելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 30. Կատարողական ծախսերի դիմաց կանխավճար տրամադրելը 1. Կատարողական վարույթի մասնակիցներն իրավունք ունեն կատարողական գործողությունների կատարումն ապահովելու նպատակով Ծառայությանը վճարելու համապատասխան ծախսերի կամ դրանց մի մասի կատարման համար անհրաժեշտ չափով կանխավճար: 2. Կանխավճարի չօգտագործված մասը վերադարձվում է այն վճարած անձին համապատասխան կատարողական գործողության ավարտից հետո, որի իրականացման համար վճարվել էր կանխավճարը։ 3. Կանխավճարի օգ

Ամբողջ Տեքստ

Հոդված 30. Կատարողական ծախսերի դիմաց կանխավճար տրամադրելը 1. Կատարողական վարույթի մասնակիցներն իրավունք ունեն կատարողական գործողությունների կատարումն ապահովելու նպատակով Ծառայությանը վճարելու համապատասխան ծախսերի կամ դրանց մի մասի կատարման համար անհրաժեշտ չափով կանխավճար:

2. Կանխավճարի չօգտագործված մասը վերադարձվում է այն վճարած անձին համապատասխան կատարողական գործողության ավարտից հետո, որի իրականացման համար վճարվել էր կանխավճարը։

3. Կանխավճարի օգտագործված մասը վերադարձվում է այն վճարած անձին, եթե համապատասխան կատարողական ծախսերի գումարը հատուցվել (բռնագանձվել) է սույն օրենքով սահմանված կարգով։

4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերում հարկադիր կատարողը համապատասխան դրամական միջոցները վերադարձնում է այն վճարած անձին՝ դրա հիմքը ծագելուց հետո՝ եռօրյա ժամկետում, եթե հայտնի են ստացողի բանկային հաշվի տվյալները, կամ նույն ժամկետում տվյալ անձին ծանուցում է դրամական միջոցները ստանալու իրավունքի և բանկային հաշվի տվյալները ներկայացնելու անհրաժեշտության մասին։ ԲԱԺԻՆ 2 ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ Գ Լ ՈՒ Խ 6 ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել