«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 67-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-14)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 8 ապրիլի 2014թ. ՍԴԱՈ - 14 | «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 67-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 67-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ
ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով յուրաքանչյուր տարվա ավարտից հետո սահմանադրական դատարանի կողմից իր որոշումների կատարման վիճակի վերաբերյալ հաղորդում հրապարակելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի պահանջը, նկատի ունենալով ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների կատարման վիճակի ուսումնասիրման ու ամփոփման կարևորությունը դատարանի իրավական դիրքորոշումների ձևավորման ու զարգացման, երկրում սահմանադրական օրինականության ամրապնդման հարցում,
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմում ձևավորել մասնագիտական աշխատանքային խումբ դատարանի որոշումների կատարման վիճակի շարունակական ուսումնասիրման ու համապատասխան եզրակացություններ ու առաջարկություններ նախապատրաստելու համար։
2. Խմբի կազմում ընդգրկել.
Անահիտ Մանասյանին – ՀՀ ՍԴ նախագահի խորհրդական /խմբի ղեկավար/, Արմեն Ներսիսյանին – ՀՀ ՍԴ աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության փորձագիտական-վերլուծական բաժնի վարիչ,
Սամվել Առաքելյանին ՀՀ ՍԴ աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության փորձագիտական-վերլուծական բաժնի գլխավոր մասնագետ,
Նելլի Առաքելյանին ՀՀ ՍԴ աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության փորձագիտական-վերլուծական բաժնի գլխավոր մասնագետ։
3. Հանձնարարել աշխատանքային խմբին յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ միջանկյալ հաղորդում նախապատրաստել տվյալ տարում սահմանադրական դատարանի որոշումների կատարման վիճակի վերաբերյալ, իսկ հաջորդ տարվա հունվարի 10-ին ներկայացնել վերջնական ամփոփ տարեկան հաղորդման նախագիծ։
4. Հանձնարարել սահմանադրական դատարանի անդամների օգնականներին դատարանի անդամների կողմից որպես զեկուցող հանդես եկած գործերով սահմանադրական դատարանի որոշման կատարման վիճակի վերաբերյալ յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 15-20-ը տեղեկատվություն ներկայացնել աշխատանքային խմբին տարեկան հաղորդման նախագիծը նախապատրաստելիս հաշվի առնելու համար։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
8 ապրիլի 2014 թվականի
ՍԴԱՈ-14
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 8 ապրիլի, 2014 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-14
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
