ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 94 — Դատական ծանուցման կարգը 1.
Ամփոփում
Հոդված 94. Դատական ծանուցման կարգը 1. Դատավարության մասնակիցները դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են ծանուցագրի միջոցով, եթե սույն օրենսգրքով ծանուցման այլ կարգ նախատեսված չէ: 2. Ծանուցագիրը պետք է բովանդակի` 1) դատարանի անվանումը. 2) դատարան հրավիրվող կամ կանչվող անձի անունը (անվանումը). 3) նշում այն գործի և դատավարության փուլի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է. 4) նշում` ներկայանալու ժամանակի և վայրի մասին. 5) նշում` հասցեա
Ամբողջ Տեքստ
Հոդված 94. Դատական ծանուցման կարգը 1. Դատավարության մասնակիցները դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են ծանուցագրի միջոցով, եթե սույն օրենսգրքով ծանուցման այլ կարգ նախատեսված չէ:
2. Ծանուցագիրը պետք է բովանդակի` 1) դատարանի անվանումը. 2) դատարան հրավիրվող կամ կանչվող անձի անունը (անվանումը). 3) նշում այն գործի և դատավարության փուլի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է. 4) նշում` ներկայանալու ժամանակի և վայրի մասին. 5) նշում` հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին. 6) նշում՝ դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին. 7) գործը քննող դատարանի հասցեն և էլեկտրոնային փոստի հասցեն կամ տեղեկություններ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցի վերաբերյալ, որով դատավարության մասնակիցը կարող է դատարանին հաղորդել տեղեկություններ և ուղարկել դատավարական փաստաթղթեր:
3. Դատավարության մասնակիցներին դատական ծանուցագիրն ուղարկում է դատարանի աշխատակազմը:
4. Դատական ծանուցագիրը` 1) ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ. 2) հանձնվում է առձեռն. 3) ուղարկվում է էլեկտրոնային հաղորդակցության միջոցով՝ սույն օրենսգրքի 97-րդ հոդվածով սահմանված կարգով. 4) ուղարկվում է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով:
5. Դատական նիստին ներկա գտնվող դատավարության մասնակիցը հաջորդ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում է տվյալ դատական նիստում դատավորի կողմից հաղորդելու միջոցով: Եթե դատական նիստի արձանագրությունը վարվում է պարզ թղթային արձանագրման ձևով, ապա հաջորդ դատական նիստի ժամանակի և վայրի մասին տեղեկացված լինելու վերաբերյալ դատավարության մասնակիցն արձանագրության մեջ նշում է և ստորագրում:
6. Կողմերի միջև կնքված պայմանագրից բխող վեճերի լուծման կամ իրավունքների ու պարտականությունների իրականացման ժամանակ կողմերը կարող են դատարանին միջնորդել, իսկ դատարանն իր նախաձեռնությամբ կարող է կիրառել պայմանագրով նախատեսված ծանուցման կարգը, եթե կնքված պայմանագրով ուղղակիորեն նախատեսված է նման հնարավորություն: Սույն դրույթը կիրառվում է նաև այն դեպքերում, երբ նման հնարավորություն նախատեսված է իրավաբանական անձի կանոնադրությամբ կամ արժեթղթեր թողարկողի ազդագրով։ Սույն մասով նախատեսված ծանուցման կարգը չի կիրառվում բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվում է ծանուցման փաստը կամ ծանուցման կարգի վերաբերյալ համաձայնությունը։ (94-րդ հոդվածը լրաց.
04.12.25 ՀՕ-416-Ն ) ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
