ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2016 թվականի ապրիլի 7-ին «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-272 օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 4-րդ մասը և 13-րդ հոդվածը «աշխատակազմի ղեկավարը» բառերից հետո լրացնել «, իսկ տեսչական մարմնում՝ այդ մարմնի ղեկավարը» բառերով։ Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Այն դեպքում, երբ համապատասխան մարմնի կազմում գործում է օրենքով սահմանված կարգով ստեղծված տեսչական մարմին, ապա տեսչական մարմնի ղեկավարի ներկայացրած հաստիքացուցակը ներառվում է համապատասխան մարմնի հաստիքացուցակում:»: Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածում՝ 1) 2-րդ և 3-րդ մասերը «գ.1» բառից հետո լրացնել «գ.2» բառով.
2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ.2» կետով. «գ.2) օրենքով սահմանված կարգով ստեղծված տեսչական մարմնում՝ այդ մարմնի ղեկավարը.»։ Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածում` 1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով. «2.1. Տեսչական մարմնում քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով քաղաքացիական ծառայողի իրավունքների ու պարտականությունների, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության դեպքում վերապատրաստումն անցկացվում է քաղաքացիական ծառայողի կամ տեսչական մարմնի ղեկավարի նախաձեռնությամբ:».
2) 3-րդ մասը «ղեկավարի» բառից հետո լրացնել «, իսկ տեսչական մարմնում՝ տեսչական մարմնի ղեկավարի» բառերով: Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2016 թ. ապրիլի 26 Երևան ՀՕ-36-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-36-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (27.04.2016-01.07.2018) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2016.04.26/33(1213).1 Հոդ.353.2 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 07.04.2016 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 26.04.2016 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 27.04.2016 Ուժը կորցրել է 01.07.2018 Հիմնական ակտ 07.04.2016, ՀՕ-36-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 04.12.2001, ՀՕ-272 04.12.2001, ՀՕ-272 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 ապրիլի, 2016 թ.
- Գործի #:
- ՀՕ-36-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
