Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 81 — Պաշտպանվող անձի աշխատանքի, ծառայության կամ ուսման վայրի փոխումը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 81AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 81 — Պաշտպանվող անձի աշխատանքի, ծառայության կամ ուսման վայրի փոխումը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 81. Պաշտպանվող անձի աշխատանքի, ծառայության կամ ուսման վայրի փոխումը 1. Եթե պաշտպանվող անձին սպառնացող վտանգի վերացման համար պահանջվում է, որ նա թողնի աշխատանքի, ծառայության կամ ուսման վայրը, ապա վարույթն իրականացնող մարմինն այդ անձի խնդրանքով կամ համաձայնությամբ նրան օգնում է փոխադրվել նոր աշխատանքի, ծառայության կամ ուսման վայր: 2. Պաշտպանվող անձի հարկադիր պարապուրդի ժամկետը հաշվակցվում է որպեu աշխատանքային ստաժ, և այդ ժամկետի համար վճարվո

Ամբողջ Տեքստ

Հոդված 81. Պաշտպանվող անձի աշխատանքի, ծառայության կամ ուսման վայրի փոխումը 1. Եթե պաշտպանվող անձին սպառնացող վտանգի վերացման համար պահանջվում է, որ նա թողնի աշխատանքի, ծառայության կամ ուսման վայրը, ապա վարույթն իրականացնող մարմինն այդ անձի խնդրանքով կամ համաձայնությամբ նրան օգնում է փոխադրվել նոր աշխատանքի, ծառայության կամ ուսման վայր:

2. Պաշտպանվող անձի հարկադիր պարապուրդի ժամկետը հաշվակցվում է որպեu աշխատանքային ստաժ, և այդ ժամկետի համար վճարվում է փոխհատուցում, որը չի կարող նախկին աշխատանքի կամ ծառայության համար տրված աշխատավարձից ցածր լինել: Նոր աշխատանքի կամ ծառայության վայրում ցածր աշխատավարձի դեպքում աշխատավարձերի տարբերությունը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Պաշտպանվող անձին ուսման այլ վայր փոխադրելիս պետք է հաշվի առնվեն նրա նախկին ուսման վայրում առկա պայմանները:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել