ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2006 թվականի հուլիսի 7-ին «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (23 հոկտեմբերի 1995 թվականի, ՀՕ-13, այսուհետ` օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-րդ հոդվածով. « Հոդված 18.1. Արդարադատության խորհուրդը վեց ամիս ժամկետով ձևավորում է խորհրդի երեք անդամներից կազմված կարգապահական հանձնաժողով: Կարգապահական հանձնաժողովի կազմի մեջ մտնում են խորհրդի անդամ երկու դատավորներ և մեկ իրավաբան-գիտնական: Կարգապահական հանձնաժողովի կազմը ձևավորվում է ռոտացիոն կարգով՝ հիմք ընդունելով խորհրդի անդամի ընտրության կամ նշանակման ամսաթիվը: Կարգապահական հանձնաժողովի կազմի մեջ մտնում են ավելի շուտ ընտրված կամ նշանակված խորհրդի անդամները: Խորհրդի անդամների ընտրության կամ նշանակման ամսաթվերի համընկնման դեպքում կարգապահական հանձնաժողովի կազմը ձևավորվում է խորհրդի անդամների ազգանունների այբբենական հերթականությամբ: Կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված անդամի լիազորությունների ժամկետը լրանալուց հետո նա փոխարինվում է ռոտացիոն կարգով՝ խորհրդի համապատասխանաբար իրավաբան-գիտնական և դատավոր անդամների ազգանունների այբբենական հերթականությամբ: Կարգապահական հանձնաժողովում ընդգրկված խորհրդի անդամներն իրենց դիմումի հիման վրա հարցերը քննարկելիս չեն մասնակցում քվեարկությանը: Կարգապահական հանձնաժողովն իրավունք ունի՝ - առաջին ատյանի, վերաքննիչ և տնտեսական դատարանների դատավորի, դատարանի նախագահի, վճռաբեկ դատարանի դատավորի և պալատի նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցով միջնորդությամբ դիմելու արդարադատության խորհուրդ. - կարգապահական վարույթ հարուցելու առաջին ատյանի, վերաքննիչ, տնտեսական դատարանների դատավորի, դատարանի նախագահի, ինչպես նաև վճռաբեկ դատարանի դատավորի և պալատի նախագահի նկատմամբ. - դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի դիմումի հիման վրա կարգապահական վարույթ հարուցելու վճռաբեկ դատարանի նախագահի նկատմամբ. - վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցով միջնորդություն ներկայացնելու արդարադատության խորհրդին:»: Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածում` 1) ուժը կորցրած ճանաչել առաջին մասը. 2) երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Արդարադատության նախարարը, կարգապահական հանձնաժողովը, վճռաբեկ դատարանի նախագահը կամ գլխավոր դատախազը «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31.1 հոդվածով նախատեսված դեպքերում խորհրդին են ներկայացնում դատավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, դատավորին կալանավորելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու առաջարկության համար հիմք հանդիսացող նյութերը:»: Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 20-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերը: Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2006 թ. հուլիսի 12 Երևան ՀՕ-155-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-155-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (05.08.2006-18.05.2007) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2006.07.26/40(495) Հոդ.866 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 07.07.2006 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 12.07.2006 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 05.08.2006 Ուժը կորցրել է 18.05.2007 Հիմնական ակտ 07.07.2006, ՀՕ-155-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 23.10.1995, ՀՕ-13 23.10.1995, ՀՕ-13 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 հուլիսի, 2006 թ.
- Գործի #:
- ՀՕ-155-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
