Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Արծրունի — ԵԷԴ/0126/13/11
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Արծրունի — ԵԷԴ/0126/13/11

Վճռաբեկ դատարանԵԷԴ/0126/13/1115 փետրվարի, 2013 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը 1. ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճռով Արսեն Արայի Արծրունին մեղավոր է ճանաչվել 1961 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 72-րդ( 17-100-րդ հոդվածներով( 1799-րդ հոդվածի 8-րդ կետով և դատապարտվել` 1961 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածով` 12 տարի ժամկետով ազատազրկման( նույն օրենսգրքի 17-100-րդ հոդվածով` 12 տարի ժամկետով ազատազրկման( նույն օրենսգրքի 17-99-րդ հոդվածի 8-րդ կետով` մահապատժի: 1961 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածի հիման վրա` նվազ խիստ պատիժն ավելի խիստ

Ամբողջ Տեքստ

ԵԷԴ/0126/13/11

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԷԴ/0126/13/11

Նախագահող դատավոր ԿՂազարյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը ՜այսուհետ` Վճռաբեկ դատարան․ նախագահությամբ

մասնակցությամբ դատավորներ

ԴԱՎԵՏԻՍՅԱՆԻ

ՍԱՎԵՏԻՍՅԱՆԻ

ՀԱՍԱՏՐՅԱՆԻ

ԵԴԱՆԻԵԼՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

ՍՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ

ՄՊԵՏՐՈՍՅԱՆԻ

մասնակցությամբ

դատախազ

2013 թվականի փետրվարի 15-ին

պաշտպաններ

ՆՌՇՏՈՒՆՈՒ

Ռ.ՌՇՏՈՒՆՈՒ

Ա.ԴԱՎԹՅԱՆԻ

ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արսեն Արայի Արծրունու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ՜այսուհետ նաև` Վերաքննիչ

2

դատարան․ 2012 թվականի սեպտեմբերի 11-ի որոշման դեմ դատապարտյալ ԱԱրծրունու պաշտպաններ Նարինե և Ռուբեն Ռշտունիների վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը

1. ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճռով Արսեն Արայի Արծրունին մեղավոր է ճանաչվել 1961 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 72-րդ( 17-100-րդ հոդվածներով( 1799-րդ հոդվածի 8-րդ կետով և դատապարտվել` 1961 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածով` 12 տարի ժամկետով ազատազրկման( նույն օրենսգրքի 17-100-րդ հոդվածով` 12 տարի ժամկետով ազատազրկման( նույն օրենսգրքի 17-99-րդ հոդվածի 8-րդ կետով` մահապատժի:

1961 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածի հիման վրա` նվազ խիստ պատիժն ավելի խիստ պատժի մեջ կլանելու սկզբունքով Ա.Արծրունու նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել բացառիկ պատժամիջոց` մահապատիժ:

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003 թվականի օգոստոսի 1-ի թիվ ՆՀ-103-Ա հրամանագրով Ա.Արծրունուն ներում է շնորհվել, և նրա նկատմամբ նշանակված մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:

3. 2006 թվականի հուլիսի 31-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան վերոհիշյալ դատավճիռը վերանայելու

և

այն

2003

թվականին

ընդունված

ՀՀ

քրեական

օրենսգրքին

համայնքների

ընդհանուր

համապատասխանեցնելու խնդրանքով:

Երևան

քաղաքի

Էրեբունի

և

Նուբարաշեն

իրավասության առաջին ատյանի դատարանը 2006 թվականի օգոստոսի 8-ին որոշել է. ՛Արսեն

Արայի

Արծրունու

կողմից

կատարած

հանցավոր

արարքները

համապատասխանեցնել 2003թ ապրիլի 18-ին ընդունված` ՀՀ քրեական օրենսգրքի 222 հոդվածի 1-ին մասին( 38-104 հոդվածի 1-ին մասին( 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15 կետերին (տե՛ս Առաջին ատյանի դատարանում կազմված նյութեր, էջ 4):

4. 2011 թվականի հունիսի 14-ին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան մուտք է եղել ՀՀ ԱՆ ՛Նուբարաշեն ՔԿ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Ա.Արծրունու դիմումը, որով դատապարտյալը խնդրել է վերանայել իր վերաբերյալ ՀՀ Գերագույն դատարանի քրեական

գործերի

դատական

կոլեգիայի

1996

թվականի

դեկտեմբերի

10-ի

դատավճիռը և այն համապատասխանեցնել ՀՀ քրեական օրենսգրքին` հիմք

3

ընդունելով ՀՀ Ազգային ժողովի կողմից 2011 թվականի մայիսի 23-ին ընդունված ՛ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՕ-143Ն ՀՀ օրենքը:

5. 2011 թվականի օգոստոսի 22-ին դատապարտյալ ԱԱրծրունու պաշտպան ՆՌշտունին վերաքննության կարգով բողոքարկել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2006 թվականի օգոստոսի 8-ի որոշումը` խնդրելով ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերը փոխարինել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով( քանի որ գործը քննած դատավորի անփութության պատճառով հիշյալ որոշման մեջ տեղ է գտել տեխնիկական սխալ( և արդյունքում խախտվել են դատապարտյալ ԱԱրծրունու հիմնարար իրավունքները: Վերաքննիչ

դատարանը

2011

թվականի

օգոստոսի

31-ի

որոշմամբ

դատապարտյալ ԱԱրծրունու պաշտպան ՆՌշտունու վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դատապարտյալ ԱԱրծրունու պաշտպան ՆՌշտունին բերել է վճռաբեկ բողոք:

Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարվել է` Ա.Արծրունու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի 2006 թվականի օգոստոսի 8-ի որոշումը և Վերաքննիչ դատարանի 2011 թվականի օգոստոսի 31-ի որոշումն ամբողջությամբ բեկանվել և գործն ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

6.

Երևանի

Էրեբունի

և

Նուբարաշեն

վարչական

շրջանների

ընդհանուր

իրավասության առաջին ատյանի դատարանը (այսուհետ նաև Առաջին ատյանի դատարան) 2012 թվականի հուլիսի 12-ին որոշում է կայացրել դատապարտյալ Ա.Արծրունու վերաբերյալ ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճիռը վերանայելու և այն ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասին և 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1ին կետին համապատասխանեցնելու մասին: Դատապարտյալ Ա.Արծրունու նկատմամբ նշանակված պատիժը ցմահ ազատազրկումը, թողնվել է նույնը:

7. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հուլիսի 12-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք են բերել դատապարտյալի պաշտպաններ Նարինե և Ռուբեն Ռշտունիները:

Վերաքննիչ

դատարանի

2012

թվականի

սեպտեմբերի

11-ի

որոշմամբ

դատապարտյալ Ա.Արծրունու պաշտպանների վերաքննիչ բողոքը մերժվել է, Առաջին

4

ատյանի դատարանի 2012 թվականի հուլիսի 12-ի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

8. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 11-ի որոշման դեմ դատապարտյալ ԱԱրծրունու պաշտպանները վճռաբեկ բողոք են ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Գործի փաստական հանգամանքները և բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

9. Նախաքննական մարմնի կողմից Ա.Արծրունուն մեղադրանք է առաջադրվել 1961 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածով, 99-րդ հոդվածի 4-րդ և 8րդ կետերով հետևյալ արարքների համար. ՛Լիբանանի

Հանրապետության

քաղաքացիներ

Արսեն

Արծրունին

1990

թվականին, իսկ Արա Հարմանդայանը 1991 թվականին մշտական բնակություն հաստատելու նպատակով տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն, ուր զբաղվել են տնտեսական գործունեությամբ: ԱԱրծրունին 1981 թվականից, իսկ ԱՀարմանդայանը 1982 թվականից լինելով Հայ հեղափոխական դաշնակցության կուսակցության

անդամ,

գործունեությունը

և

հանձնարարությունները:

առաջադրանքները

Հայաստանում

կատարել

ՀՅԴ

կատարելու

շարունակել

են

իրենց

կուսակցության

կուսակցության

համար

են

կուսակցական

կողմից

տնտեսական

ԱԱրծրունին

տրված

բնագավառի

1992-1993

թվականների

ընթացքում կազմել ու պատրաստել է ՛Դրո կառույցի բացատրություն ծրագիրառաջարկը, իսկ ապա նաև ՛Դրո հատուկ ծառայության կանոնադրությունը և միջանկյալ այլ փաստաթղթեր, որոնցում Հայաստանի Հանրապետության գործող օրենքներին հակառակ նախատեսել է զինվորական կարգապահության վրա հիմնված հետախուզական գաղտնի կառույցի ստեղծում, որն իր գործունեության հիմքում նպատակ ունենալով պահպանել կուսակցության հեղափոխական սկբունքները, մերժելու Հայ դատի հետապնդման համար պառլամենտական գործունեության սկզբունքները,

մինչև

կազմակերպության

մաքրագործումը

մանիպուլյատոր

թափանցումներից, կուսակցության մեջ պահելու Հայրենիքի և սփյուռքի կառույցների միջև կշիռը, միաժամանակ պետք է զբաղվեր քաղաքական, ռազմական, տնտեսական, դիվանագիտական

փաստաթղթերում

և

այլ

ամրագրելով

բնույթի

ու

տեղեկությունների

արձանագրելով,

որ

հավաքումով:

՛Դրո

Այդ

տնտեսական

հետախուզական կառույցը ստեղծվում է ՀՅԴ կուսակցության բարձրագույն մարմնի

5

որոշմամբ, ԱԱրծրունին կանոնադրությամբ նախատեսված տնտեսական բաժնին վերաբերող խնդիրների լուծման նպատակով սկզբնական շրջանում ստեղծել է տնտեսական հետախուզական օպերատիվ կառույցը (ՏՀՕԿ), ապա ՛Դրո կառույցի տնտեսական դասակը, որը զբաղվել է ոչ միայն անօրինական տնտեսական գործունեությամբ,

այլ

ոտնձգություններ

կատարած,

կուսակցության

նաև

նկատմամբ

ՀՅԴ

կուսակցության

կուսակցության

վնասարար

անդամների

գաղափարներին

գործունեություն

նկատմամբ

դավաճանած,

ծավալած

անձանց

հայտնաբերելու, նրանց նկատմամբ ահաբեկչություն կատարելու և հաշվեհարդար տեսնելու հակաօրինական հանցավոր գործունեությամբ` բանդիտիզմով: Բանդայի կազմում ԱԱրծրունին ընդգրկել է իր գրասենյակում աշխատող ՀՅԴ կուսակցության անդամներ Արմենակ Մնջոյանին, Արմենակ Զաքարյանին, Արա Հարմանդայանին,

Հովհաննես

Մկրտչյանին:

Վերջիններիս

միջոցով

տարբեր

ժամանակներում բանդայի կազմում հավաքագրվել ու ընդգրկվել են նաև Արման Գրիգորյանը, Արտավազդ Մանուկյանը, Զորայր Աթաբեկյանը, Էդիկ Սիմոնյանը, Գևորգ Ալավերդյանը

և

Թաթուլ

հանցագործությունների

Գաբրիելյանը:

կատարման

ընթացքում

Կառույց-բանդան

զենք

զինելու

օգտագործելու

և

համար

անօրինական ճանապարհով և առանց համապատասխան թույլտվության բաժանվել են հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, որոնցից նախաքննության ընթացքում հայտնաբերվել և իրեղեն ապացույց են ճանաչվել լեհական արտադրության մեկ ատրճանակ-ավտոմատը, ՛Մակարով տեսակի յոթ ատրճանակները, ռազմամթերք հանդիսացող փամփուշտները և այլ նյութեր:

Բանդայի գործունեության գաղտնիությունն ապահովելու և չբացահայտվելու նպատակով բանդայի անդամներին շնորհվել է կանոնադրությամբ նախատեսված որսի, օժանդակի,

մարտիկի

հավաքատեղեր,

կոչումներ,

թաքստոցներ,

ունեցել

են

կեղծանուններ,

ծածկագիր-համարներ,

կիրառվել

է

գաղտնի

միմյանց

հետ

հաղորդակցության ծածկագրված համակարգ, տրվել են գաղտնագրված հրամաններ ու զեկույցներ,

օգտագործվել

են

կապավորներ,

շնորհված

ծածկագրերն

ու

կեղծանուններն էլ հաճախակի փոփոխվել են:

(...)

Բանդայի համար որպես հավաքատեղի և բազա են հանդիսացել ՛Արծրունի ընկերության կողմից ՛Խանասոր անվանումով ընկերության պահեստի անվան տակ Մասիսի շրջանային ձուկտնտեսության վարչությունից վարձակալած և նույն շրջանի Այնթափ գյուղում գտնվող պահեստների տարածքը և Երևանի Նար-Դոսի փողոցի 4-րդ շենքի թիվ 75-րդ բնակարանը, որը գաղտնապահության նկատառումներով անվանվել է ՛Փարոս:

6

Բանդան ունեցել է ինչպես տրանսպորտային միջոցներ, այնպես էլ ռադիոկապի միջոցներ, համակարգիչներ, կեղծ անձնագրեր պատրաստելու համար մետաղյա դրոշմակներ, ձեռնաշղթա, զրահաբաճկոն և այլ միջոցներ:

Իրենց լուսանկարներով, սակայն տարբեր անձանց անուններով ակնհայտ կեղծ անձնագրեր են ունեցել և օգտագործել բանդայի անդամներ Ա Մնջոյանն ու Ա Զաքարյանը:

1993-1994 թվականների ընթացքում բանդայի կողմից կատարվել են մի շարք ծանր հանցագործություններ, այդ թվում դիտավորյալ սպանություններ, թմրամիջոցներ ձեռք բերելու, մաքսանենգ ճանապարհով փոխադրելու և այլ հանցագործություններ: Այսպես` 1993 թվականի օգոստոս ամսին Երևան քաղաքի բնակիչներ, երկվորյակ եղբայրներ Հայկ և Վահան Գեղամյաններն այլ անձանց հետ միասին գնացել են Երևանի Բաղրամյան փողոցի վրա գտնվող ՛Արծրունի ընկերության գրասենյակ և ԱԱրծրունուց ավտովթարի հետևանքով Արարատի շրջանային հիվանդանոցում գտնվող իրենց կուսակցական

ընկերներին`

Հրանտ

Մարգարյանին

և

Հրազդանի

Աբոյին,

տեսակցության գնալու համար գումար են պահանջել: ԱԱրծրունին հրաժարվել է նրանց գումար տալուց, որի առիթով մի կողմից Գեղամյան եղբայրների, իսկ մյուս կողմից ԱԱրծրունու և ԱՀարմանդայանի միջև վիճաբանություն է առաջացել, այն վերածվել է կռվի, որի ընթացքում ՀԳեղամյանը ջարդել է ընկերության գրասենյակի պատուհանի ապակիները, համակարգիչներից մեկը և պարտադրել է ԱԱրծրունուն իրենց մեքենայով գնալ Արարատ քաղաք` շրջանային հիվանդանոց:

Գրասենյակի դռանը ընթացող

վիճաբանությունը և

կռիվը դադարեցնելու

նպատակով միջամտել է նաև գրասենյակից դուրս եկած ՀՄկրտչյանը: Այդ պահին ավտոմեքենայով Բաղրամյան փողոցով անցնող Աշոտ Ներսիսյանը, տեսնելով իր ծանոթներ Գեղամյան եղբայրներին կռիվ անելիս, կանգնեցրել է ավտոմեքենան մայթեզրի մոտ և իջնելով մեքենայից` մոտեցել է ՀՄկրտչյանին և ձեռքին ունեցած ինչ որ իրով հարվածել է նրա գլխին, որից վերջինս ուշաթափվել ու ընկել է գետնին: Տեսնելով այդ` ԱՆերսիսյանը դեպքի վայրից հեռացել է:

Չհանդուրժելով

տեղի

ունեցած

ընդհարումը`

ԱԱրծրունին

տնտեսական

հետախուզական օպերատիվ դասակի հրամանատար ԱՄնջոյանի հետ նախնական պայմանավորվածությամբ և փոխհամաձայնությամբ պլանավորել և մշակել են ԱՆերսիսյանի կողմից ընկերության գրասենյակի վրա հարձակվելու պատճառները պարզելու նպատակով վերջինիս հայտնաբերելու, առևանգելու, իսկ ապա նաև սպանելու գործողությունը, որը գաղտնագրվել է որպես ՛Քերոբ կամ ՛02 գործողություն:

7

Գործելով Ա.Արծրունու հետ ունեցած հանցավոր պայմանավորվածությամբ` Արմենակ Մնջոյանն իր հերթին ԱՆերսիսյանին առևանգելու հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով համապատասխան հետախուզական աշխատանքների կատարումը հանձնարարել է ԱԶաքարյանին, որն էլ իր հրամանատարությամբ գործող ԷՍիմոնյանի, ԶԱթարբեկյանի և ԳԱլավերդյանի մասնակցությամբ շուրջ երկու ամիս շարունակ

գաղտնի

միջոցառումներով

դիտարկումներով

և

նախապատրաստական

իրականացված

աշխատանքներ

հետախուզական

են

կատարել,

որի

ընթացքում պարզել են Աշոտ Ներսիսյանի բնակության տարբեր վայրերը, վերջինիս բնակարանի հասցեն, հեռախոսի համարը, բնակարանի սենյակների և նրանցում եղած գույքի տեղադրման հատակագիծը, ճշտել են ԱՆերսիսյանի առօրյան` ունեցած կապերը, հաճախելու վայրերը, օգտագործվող ավտոմեքենաների պետհամարանիշերը, զբաղմունքը, որոնց վերաբերյալ տարբեր ամսաթվերով իրենց նախապես տրված ծածկագրերի նշումներով զեկուցագրեր են ներկայացրել ԱԶաքարյանին, որն էլ իր հերթին` ԱՄնջոյանին, վերջինս էլ Ա.Արծրունուն:

1993 թվականի հոկտեմբերի 12-ին նշված անհրաժեշտ բոլոր տվյալները պարզելուց հետո բանդայի անդամներ ԱՄնջոյանը, ԱԳրիգորյանը, ԱԶաքարյանը, ԷՍիմոնյանը, ԶԱթարբեկյանը, ՀՄկրտչյանը և ԱՄանուկյանը հանդիպել են Այնթափի բազայում, ուր ԱՄնջոյանի առաջարկությամբ փոխադարձ հանցավոր համաձայնության են եկել ՛Արծրունի ընկերության գրասենյակի մոտ օգոստոս ամսին տեղի ունեցած դեպքի պատճառները

պարզելու,

նաև

ՀՄկրտչյանին

մարմնական

վնասվածք

պատճառելու համար վրեժխնդիր լինելու նպատակով ԱՆերսիսյանին առևանգելու և բազա բերելու հարցի շուրջ, որից հետո ՀՄկրտչյանին ԱՆերսիսյանի կողմից ճանաչելու պատճառով ՀՄկրտչյանին թողել են բազայում, իսկ մյուսները, ՛Մակարով մակնիշի ատրճանակներով զինված, ԱՄնջոյանի գլխավորությամբ վերջինիս կողմից վարած ՛ՎԱԶ-2121 մակնիշի Կ 90-59 ԱՐ պետհամարանիշի ավտոմեքենայով, ընդ որում չբացահայտվելու նպատակով ավտոմեքենայի պետհամարանիշը փոխված վիճակում, գնացել են Երևանի Չարբախ թաղամասում գտվող Շահվերդյան փողոցի 35րդ շենքի մոտ, որի թիվ 15 բնակարանում կնոջ և մանկահասակ երեխայի հետ բնակվել է

ԱՆերսիսյանը:

Հասնելով

ԱՆերսիսյանի

բնակելի

շենքի

մոտ`

ԱՄնջոյանի

հանձնարարությամբ և նախապես կատարած դերերի բաշխմամբ ԷՍիմոնյանը, ԶԱթարբեկյանը և ԱՄանուկյանը հերթապահել են դրսում փողոցից հետևելով գործողության ընթացքին, իսկ ՍԳրիգորյանը և ԱԶաքարյանը ԱՄՆջոյանի հետ միասին բարձրացել են ԱՆերսիսյանի բնակարան, ԱՆերսիսյանի ընկերոջ կողմից մեքենա վաճառելու նպատակով ուղարկված լինելու հնարովի պատրվակով մուտք են գործել բնակարան և շուրջ երկու ժամ տարբեր թեմաներով զրուցել են ԱՆերսիսյանի հետ`

8

փորձելով վստահություն ներշնչելու միջոցով նրան դուրս բերել բնակարանից, ապա առևանգելով տանել Այնթափի բազա:

Տեսնելով, որ ԱՆերսիսյանը չի ցանկանում դուրս գալ բնակարանից, ԱՄնջոյանը, ԱԳրիգորյանը և ԱԶաքարյանը հանել են իրենց մոտ ունեցած ատրճանակները և փողերն ուղղելով ԱՆերսիսյանի վրա` առաջարկել են իրենց հետ ներքև իջնել, սակայն վերջինս

գոռգոռալով

տեղից

վեր

է թռչել,

որի

ժամանակ

էլ

նրանք

երեք

ատրճանակներից կատարված կրակոցներով սպանել են ԱՆերսիսյանին, իսկ ապա նաև կրակոցների ձայնից այդ սենյակ մտած նրա կնոջը` Նունե Մարուքյանին, ու աննկատ դուրս գալով բնակարանից` դրսում հերթապահող ԷՍիմոնյանի, ԱՄանուկյանի և ԶԱթարբեկյանի հետ նույն ավտոմեքենայով վերադարձել են Այնթափի բազա, ընդ որում ինչպես մեքենայի մեջ ԷՍիմոնյանին, ԱՄանուկյանին և ԶԱթարբեկյանին, այնպես էլ բազայում սպասող ՀՄկրտչյանին հայտնել են, որ հնարավոր չի եղել ԱՆերսիսյանին առևանգել ու բազա բերել, որի պատճառով էլ նրան ու կնոջը սպանել են իրենց բնակարանում:

Նույն օրը ԱՄնջոյանը գաղտնագրված գրավոր զեկույց է կազմել հասցեագրված Ա.Արծրունուն, որտեղ նշել է, որ ՛02 գործողությունը պսակվել է հաջողությամբ իրենց կողմից նախօրոք մշակված երկրորդ տարբերակով:

Բանդայի կողմից 1994թ ապրիլ ամսին ծրագրվել է նաև ՀՅԴ կուսակցության ներսում

՛խափանարար

կուսակցության

անդամ

գործունեություն

Գագիկ

Գրիգորի

իրականացնելու

Սահակյանի

համար

նշված

սպանությունը,

որը

գաղտնագրվել է որպես ՛Թոփ-1 գործողություն:

1994 թվականի ապրիլ ամսին ԱԱրծրունին ԳՍահակյանի սպանությունը նախապատրաստելու և կատարելու հանձնարարությունը տվել է ԱՄնջոյանին` իր դասակի միջոցով իրականացնելու համար:

(...)

Ստանալով

հանձնարարությունը,

բանդայի

անդամներ

ՀՄկրտչյանի

և

ՍԳրիգորյանի կողմից ԱԶաքարյանի ղեկավարությամբ շուրջ մեկ ամիս տևած գաղտնի դիտարկումներով

միջոցառումներով

և

իրականացված

համապատասխան

նախապատրաստական

աշխատանքներ

հետախուզական

կատարելուց,

ԳՍահակյանի առանձնատան տեղն ու նրա առօրյան պարզելուց հետո 1994 թվականի ապրիլի 26-ին և 27-ին գիշերը, սպանությունը կատարելու նպատակով ԱԶաքարյանը, ԱԳրիգորյանը, ՀՄկրտչյանը և ԱՄանուկյանը ԱՄնջոյանի գլխավորությամբ ՛ՎԱԶ2121 Նիվա մակնիշի ավտոմեքենայով ՛Մակարով տեսակի ատրճանակներով զինված գնացել են ԳՍահակյանի առանձնատան` Երևանի Հովնաթանի փողոցի թիվ 53 տան մոտ, որտեղ նախապես կատարած դերերի բաշխմամբ ՀՄկրտչյանն ու

9

ԱՄանուկյանը հեռվից հետևել են ԳՍահակյանի գալուն` ԱՄնջոյանին, ԱԳրիգորյանին ահազանգելու

նպատակով,

իսկ

վերջիններս

սպանությունը

անմիջականորեն

իրականացնելու համար զինված սպասել են ԳՍահակյանին նրա առանձնատան շրջակայքում, սակայն առաջին օրը ԳՍահակյանը տուն չի վերադարձել, իսկ երկրորդ օրը նրան երկու այլ տղաների հետ մեքենայով տեսել են Մալաթիա փողոցում, այնուհետև մինչև ժամը 24-ը նրան սպասել են իր առանձնատան մոտ, սակայն ԳՍահակյանը տուն չի վերադարձել և տեղացող հորդառատ անձրևի պատճառով այլևս չեն սպասել ԳՍահակյանի գալուն և փաստորեն իրենցից անկախ պատճառներով այդ օրերին

չեն

կարողացել

իրենց

հանցավոր

մտադրությունը`

ԳՍահակյանի

սպանությունը, իրականացնել, որը նրանց հաջողվել է կատարելու 1994 թվականի մայիսի 2-ին:

Այդ օրը բանդայի անդամներ ԱԳրիգորյանը, ՀՄկրտչյանը, ԱՄանուկյանը ԱՄնջոյանի գլխավորությամբ, սակայն առանց ԱԶաքարյանի, որին նախորդ օրը հարբած

լինելու

պատճառով

ԱՄնջոյանը

որպես

հրամանատար

զրկել

էր

նախատեսված սպանության գործողությանը մասնակցելուց, ՛Մակարով տեսակի ատրճանակներով զինված, ՛ՎԱԶ-2121 Նիվա մակնիշի Կ 90-59 ԱՐ պետհամարանիշի ավտոմեքենայով կրկին գնացել են ԳՍահակյանի տան մոտ, որտեղ ավտոմեքենան ԳՍահակյանի առանձնատան շրջակայքում եղած անձանց տեսադաշտում չերևալու նպատակով հեռու են կանգնեցրել, ԱՄանուկյանը սպասել է ավտոմեքենայի մեջ, իսկ ՀՄկրտչյանը

ճանապարհին

սպասել

է

ԳՍահակյանի

գալուն`

ռադիոկապով

առանձնատան մոտ սպասող Ա.Մնջոյանին ու ԱԳրիգորյանին այդ մասին տեղեկացնելու համար: Գիշերվա ուշ ժամին նկատելով իր անձնական ՛ՎԱԶ-2108 մակնիշի ավտոմեքենայով տուն վերադարձող ԳՍահակյանին, ՀՄկրտչյանը այդ մասին ռադիոկապով հայտնել է ԱՄնջոյանին ու ԱԳրիգոյանին, որոնք առանձնատան ավտոտնակի մոտ մոտեցել են ավտոմեքենայից իջած ԳՍահակյանին և իրենց մոտ ունեցած թիվ ԻՊ 2267 ու ԳՆ 2686 ատրճանակներից արձակած դիմահար 18 կրակոցներով սպանել են նրան ու ապա աննկատ հեռանալով դեպքի վայրից` նստել են մոտակայքում իրենց սպասող ավտոմեքենան և ՀՄկրտչյանի ու ԱՄանուկյանի հետ հեռացել են:

Հաջորդ օրը ԱՄնջոյանը ԳՍահակյանի սպանության վերաբերյալ պլանավորված գործողության հաջող ավարտի մասին զեկուցագրով տեղեկացրել է բանդայի ղեկավար ԱԱրծրունուն (...․ (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 124-126):

10. ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճռով արձանագրվել է.

10

՛Դատական կոլեգիան գործով ձեռք բերված ապացույցների գնահատմամբ գտնում է, որ ՛Քերոբ գործողության համար առաջադրված մեղադրանքի դրվագում ամբաստանյալ ԱԱրծրունու արարքը ենթակա է վերաորակման ՀՀ քրեական օրենսգրքի 17-100-րդ հոդվածով` միայն ԱՆերսիսյանի սպանությունը կազմակերպելու համար` նկատի ունենալով, որ այն կատարվել է ի պատասխան նրա ՛Արծրունի ընկերության գրասենյակի մոտ 1993 թվականի օգոստոսին կատարած գործողության, որին ԱԱրծրունին անմիջականորեն չի մասնակցել, սակայն կազմակերպել է այն, իսկ ՆՄարուքյանի

սպանության

համար

մեղադրանքը

առաջադրված

մեղադրանքի

ընդհանուր

ծավալից`

պետք

ի

է

դուրս

նկատի

գա

նրան

ունենալով,

որ

ՆՄարուքյանի սպանությունը այն կատարողների կողմից կատարվել է ԱՄնջոյանի հետ ունեցած իր նախնական պայմանավորվածությունից դուրս /կատարողների էքսցես/, որի համար ՀՀ քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 4-րդ կետով երկու անձի սպանություն կատարելու

համար

քրեական

պատասխանատվություն

պետք

է

կրեն

միայն

կատարողները` ԱՄնջոյանը, ԱԳրիգորյանը և ԱԶաքարյանը:

Գնահատելով ՛Թոփ-1 գործողության համար առաջադրված մեղադրանքների դրվագով

ամբաստանյալներից

յուրաքանչյուրի

կատարած

գործողությունները`

դատական կոլեգիան գտնում է, որ նախաքննական մարմնի կողմից իրավական ճիշտ գնահատական

չի

տրվել

ԱԱրծրունու,

ՀՄկրտչյանի

և

ԱԶաքարյանի

գործողություններին:

Այսպես` ըստ գործի տվյալների նախաքննական մարմինը ԱԱրծրունուն այդ դրվագով մեղադրանք առաջադրելիս ընդունել է, որ նա պլանավորել և կազմակերպել է ԳՍահակյանի

սպանությունը,

որի

կատարումը

հանձնարարել

է

բանդայի

հրամանատար ԱՄնջոյանին, որն էլ բանդայի անդամների միջոցով այն իրականացրել է, և որի անմիջականորեն կատարմանը ամբաստանյալ ԱԱրծրունին չի մասնակցել: Փաստորեն գործի տվյալներով հիմնավորվել է, որ ԱԱրծրունին ԱՆերսիսյանի սպանությունը

կազմակերպելուց

հետո

կազմակերպել

է

նաև

ԳՍահակյանի

սպանությունը, որի պայմաններում վերջին գործողության համար նրան առաջադրված մեղադրանքը ենթակա է վերաորակման ՀՀ օրենսգրքի 17-99-րդ հոդվածի 8-րդ կետով: ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիան գտել է, որ Ա.Արծրունուն

նախաքննական

մարմնի

կողմից

առաջադրված

մեղադրանքը

քրեաիրավական որակման առումով ենթակա է փոփոխման: Ա.Արծրունու մեղքը հիմնավորված համարելով ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածով, 17-100-րդ հոդվածով և 17-99-րդ հոդվածի 8-րդ կետով նախատեսված հանցանքները կատարելու մեջ` 1996 թվականի դեկտեմբերի 10-ին կայացրել է մեղադրական դատավճիռ (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 128):

11

11. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հուլիսի 12-ի որոշման համաձայն`

՛2003

թվականի

ապրիլի

18-ին

ընդունված`

՛Հայաստանի

Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների համաձայն` 2003 թվականի օգոստոսի 1-ից գործողության մեջ է դրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը` նույն օրվանից ուժը կորցրած ճանաչելով 1961 թվականի մարտի 7-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը:

ՀՀ

քրեական

մասնավորապես,

օրենսգիրքը

մինչև

գործողության

օրենսգրքի

մեջ

գործողության

դնելու

մեջ

կապակցությամբ,

դրվելը

կայացված

դատավճիռները ենթակա են եղել վերանայման` դատապարտյալների կատարած հանցանքները քրեաիրավական առումով համապատասխանեցնելով ՀՀ քրեական օրենսգրքին:

ՀՀ քրեական օրենսգրքով մահապատիժը` որպես բացառիկ պատժամիջոց, դադարել է գոյություն ունենալուց:

ՀՀ քրեական օրենսգրքի 49-րդ և 60-րդ հոդվածներով որպես պատժատեսակ նախատեսվել է ցմահ ազատազրկումը:

(...)

ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճռով Ա.Արծրունին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածով, 17-100-րդ հոդվածով, 17-99-րդ հոդվածի 8-րդ կետով:

Վերոնշված հանցանքները քրեաիրավական որակման առումով համադրելով 2003 թվականի օգոստոսի 1-ին գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի հետ, վերանայելով դատավճիռը և համապատասխանեցնելով 2003 թվականի օգոստոսի 1ին գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքին` դատարանը գտնում է, որ դատապարտյալ Ա.Արծրունու կատարած հանցանքները 2003 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասին, 38-104-րդ հոդվածի 1-ին մասին և 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետին: (...)

Նախկին

ՀՀ

քրեական

օրենսգրքի

99-րդ

հոդվածի

8-րդ

կետի,

դրան

համապատասխան գործող ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի քրեաիրավական առումով տարանջատումը հանցանքը որակյալ դարձնող մյուս հատկանիշներից ժամանակին օրենսդրորեն պայմանավորված է եղել սոսկ հանցավորի սուբյեկտիվ դիտավորության շեշտման անհրաժեշտությամբ: Սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի ուժը կորցրած ճանաչվելու

12

պայմաններում, որպես առանձին հատկանիշ, մեխանիկորեն չի առաջացրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքը որակյալ դարձնող մեկ այլ հատկանիշի և սպանության մեկ այլ տեսակի երկու և ավելի անձանց սպանության ապաքրեականացում:

Հետևաբար, դատարանը գտնում է, որ դատավճռով Ա.Արծրունուն մեղսագրված սպանության կազմակերպման երկու դեպքերի ընդգրկումը մեկ արարքի մեջ որպես երկու անձանց սպանության կազմակերպում, ենթակա է համապատասխանեցման գործող ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նշված հոդվածի սանկցիան նախատեսում է նաև ցմահ ազատազրկում:

Այսպիսով, դատապարտյալ Ա.Արծրունու վերաբերյալ ՀՀ Գերագույն դատարանի քրեական

գործերի

դատավճիռը

դատական

կոլեգիայի

համապատասխանեցնելով

1996

գործող

թվականի

ՀՀ

դեկտեմբերի

քրեական

10-ի

օրենսգրքին`

դատարանը գտնում է, որ դատապարտյալ Ա.Արծրունուն նշված դատավճռով մեղսագրված հանցանքները ենթակա են համապատասխանեցման ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասին և 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին Ա.Արծրունու նկատմամբ նշանակված քրեական պատիժը ցմահ ազատազրկումը, թողնելով նույնը (...) (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 131-133):

12. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 11-ի որոշման համաձայն` ՛(...) Դատարանը, վերանայելով ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճիռը, իրավացիորեն

գտել

է,

որ

Ա.Արծրունու

կատարած

հանցանքները

պետք

է

համապատասխանեցնել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասին ու 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին, և ՀՀ Նախագահի 2003 թվականի օգոստոսի 1-ի ՆՀ-103-Ա հրամանագրով Ա.Արծրունու նկատմամբ սահմանված ցմահ ազատազրկում պատիժը թողել անփոփոխ: Վերանայելով 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճիռը` Դատարանը պատճառաբանված կերպով գտել է, որ նախկինում /դիտավորյալ/ սպանություն կատարած անձի կողմից սպանություն կատարելը ենթադրել է առնվազն երկու կամ ավելի անձանց սպանության կամ հանցափորձի առկայություն: Հետևաբար, երկու կամ ավելի անձանց սպանությունը` որպես ծանրացուցիչ հանգամանք, որպես սպանության տեսակ, և 1961թ ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածով և գործող 104րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ծանրացուցիչ հանգամանքների շրջանակում նախատեսված լինելով` իրենց փաստական և բովանդակային առումով փոփոխություն չեն կրել ու ունեն միմյանց համապատասխանող և համարժեք բովանդակություն: Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի

13

ապաքրեականացումը մեխանիկորեն չի արժեզրկում 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի երկու և ավելի անձանց սպանությունը որպես ծանրացուցիչ և արարքը որակյալ դարձնող հատկանիշ հանդիսանալը, չի բացառում սպանության նշված տեսակի գոյությունը Ա.Արծրունուն առաջադրված մեղադրանքում: Նախկին ՀՀ քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 8-րդ կետի ու դրան համապատասխան գործող 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի քրեաիրավական առումով տարանջատումը հանցանքը որակյալ

դարձնող

մյուս

հատկանիշներից,

ժամանակին

օրենսդրորեն

պայմանավորված է եղել սոսկ հանցավորի սուբյեկտիվ դիտավորության շեշտման անհրաժեշտությամբ, սակայն 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի ուժը կորցրած ճանաչվելու

պայմաններում,

որպես

առանձին

հատկանիշ,

մեխանիկորեն

չի

առաջացրել 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքը որակյալ դարձնող մեկ այլ հատկանիշի և սպանության մեկ այլ տեսակի` երկու և ավելի անձանց սպանության ապաքրեականացում, հետևաբար դատավճռով Ա.Արծրունուն մեղսագրված սպանության կազմակերպման երկու դեպքերի ընդգրկումը մեկ արարքի մեջ

որպես

երկու

անձանց

սպանության

կազմակերպում,

ենթակա

է

համապատասխանեցման գործող ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին:

(...)

Վերոգրյալ հիմքերի առկայության պայմաններում, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ սույն գործով թույլ չեն տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք կհանգեցնեին դատական սխալի, ուստի գտնում է, որ Դատարանի որոշումը օրինական է ու հիմնավորված և այն բեկանելու, իսկ բերված վերաքննիչ բողոքը բավարարելու օբյեկտիվ հիմքեր առկա չեն (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 69-71):

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

13. Բողոք բերած անձինք փաստարկել են, որ սույն գործով ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ Սահմանադրության 22-րդ, ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 7րդ արձանագրության 4-րդ, ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 6-րդ մասի և 52-րդ հոդվածի 2-րդ մասի խախտումներ:

14

Ի հիմնավորումն իրենց վերոշարադրյալ փաստարկի բողոքաբերները նշել են, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանն իրավասություն չուներ ըստ էության վերանայել քրեական գործը. այս առումով Առաջին ատյանի դատարանն իրավասու էր գործող օրենսդրությանը համապատասխանեցնել ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճիռը: Մինչդեռ, ըստ բողոքաբերների, Առաջին ատյանի դատարանը ոչ թե դատավճիռը համապատասխանեցրել է գործող օրենսդրությանը, այլ նույն արարքի համար երկրորդ անգամ դատապարտել է Արսեն Արծրունուն: Այսպես` ՀՀ Գերագույն դատարանի քրեական

գործերի

դատական

կոլեգիայի

1996

թվականի

դեկտեմբերի

10-ի

դատավճռով Ա.Արծրունու արարքները որակվել են 1961 թվականի քրեական օրենսգրքի 72-րդ, 17-100-րդ հոդվածներով և 17-99-րդ հոդվածի 8-րդ կետով, քանի որ կոլեգիան հաստատված է համարել, որ Ա.Արծրունին կազմակերպել է երկու առանձին սպանություն, որոնք կատարվել են տարբեր ժամանակ ու կապված չեն եղել միասնական դիտավորությամբ կամ նույն շարժառիթով: Առաջին ատյանի դատարանը, սակայն,

հիմնավորված

է

համարել,

որ

սույն

գործով

կատարված

երկու

սպանությունները, որպես բանդայի գործունեության արդյունք, տեղավորվել են բանդայի ստեղծման և գործունեության նպատակների համատեքստում: 14.

Վերլուծելով

հանցակազմի

օբյեկտիվ

և

սուբյեկտիվ

հատկանիշները

բնութագրող որակյալ հանգամանքները բողոքաբերները նշել են, որ մինչև ՛ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2011 թվականի մայիսի 23-ի ՀՕ-143-Ն օրենքն ուժի մեջ մտնելը գործող ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով նախատեսված որակյալ հանգամանքը հանդիսացել է սուբյեկտիվ հատկանիշ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 104րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված որակյալ հանգամանքը օբյեկտիվ հատկանիշ: Ապա բողոք բերած անձինք եզրահանգում են արել այն մասին, որ ՛ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2011 թվականի մայիսի 23-ի ՀՕ-143-Ն օրենքով ուժը կորցրած է ճանաչվել 1961 թվականի քրեական օրենսգրքի 17-99-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխանող ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետը, ինչը նշանակում է, որ վերացել է սպանության որակյալ հանցակազմի սուբյեկտիվ հատկանիշը: Վերոգրյալից բողոք բերած անձինք հետևություն են արել այն մասին, որ Ա.Արծրունու արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (՛երկու կամ ավելի անձանց սպանություն․ վերաորակելու համար Առաջին ատյանի դատարանը պետք է բեկաներ ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական

15

կոլեգիայի

1996

թվականի

դեկտեմբերի

10-ի

դատավճիռը,

մինչդեռ

նման

իրավասություն ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ:

15. Շարադրված վերլուծության լույսի ներքո մեկնաբանելով սույն գործի հանգամանքները բողոք բերած անձինք նշել են, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանն իրավասու էր վերանայել միայն ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճռով Ա.Արծրունու արարքին 1961 թվականի քրեական օրենսգրքի 17-99-րդ հոդվածի 8-րդ կետով տրված որակումը, հատկապես, որ Առաջին ատյանի դատարանն ընդունել է, որ ՀՀ Գերագույն դատարանի կողմից Ա.Արծրունու արարքին 1961 թվականի քրեական օրենսգրքով տրված որակումները (72-րդ, 17-100-րդ հոդվածներ և 17-99-րդ հոդվածի 8-րդ կետ) համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ, 38-104-րդ հոդվածի 1-ին մասով և 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով նախատեսված հանցակազմերին:

16. Անդրադառնալով Ա.Արծրունու նկատմամբ նույնը թողնված պատժին ցմահ ազատազրկմանը, բողոք բերած անձինք նշել են, որ այն անհիմն է և հակասում է ՀՀ ներպետական ու միջազգային օրենսդրությանը:

Ի հիմնավորումն իրենց վերոշարադրյալ փաստարկի բողոքաբերները նշել են, որ ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճռով Ա.Արծրունու նկատմամբ նշանակվել է բացառիկ պատժամիջոց մահապատիժ: 2003 թվականի օգոստոսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքով մահապատիժը որպես պատժատեսակ, վերացել է, ուստի 19931994

թվականներին

կատարված

հանցագործությունների

համար

ամենածանր

պատիժը կարող էր լինել 15 տարի ժամկետով ազատազրկումը, մինչդեռ Ա.Արծրունու մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ ՀՀ Նախագահի 2003 թվականի օգոստոսի 1-ի ներում շնորհելու մասին հրամանագրով:

Վերոշարադրյալ վերլուծությունը համադրելով ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ և ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածներում ամրագրված նորմերի հետ, որոնց համաձայն պատիժը նշանակվում է դատարանի դատավճռով, և արգելվում է նշանակել ավելի ծանր պատիժ, քան կարող էր կիրառվել հանցագործության կատարման պահին, բողոք բերած անձինք գտել են, որ անհասկանալի է, թե ինչն էր փոխարինում ՀՀ Նախագահը, եթե 2003 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ մահապատիժն արդեն իսկ վերացել էր օրենքի ուժով: Այս համատեքստում բողոք բերած անձինք վիճարկում են Ա.Արծրունու նկատմամբ

նշանակված

պատիժը

ցմահ

ազատազրկումը,

Առաջին

ատյանի

դատարանի կողմից նույնը թողնելու հանգամանքը նշելով, որ Առաջին ատյանի

16

դատարանը որպես պատիժ թողնում է ՀՀ Նախագահի և ոչ թե դատարանի կողմից Ա.Արծրունու նկատմամբ նշանակված պատիժը:

17. Հիմք ընդունելով վերոշարադրյալ փաստարկները բողոքաբերները խնդրել են մասնակիորեն, այն է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին համապատասխանեցնել և պատժի մասով բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 11-ի որոշումը, կայացնել գործն ըստ էության լուծող դատական ակտ` որոշելով, որ 1961 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 17-100րդ հոդվածով որակված հանցագործությունը համապատասխանում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 1-ին մասին, 1799-րդ հոդվածի 8-րդ կետը (38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետ)` 38-104-րդ հոդվածի 1-ին մասին որպես պատիժ թողնելով 12 տարի ժամկետով ազատազրկում: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

18. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՛ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2011 թվականի մայիսի 23-ի ՀՕ-143-Ն օրենքով ՀՀ քրեական օրենսգրքի 21-րդ հոդվածը (հանցագործությունների կրկնակիությունը), 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետը (նախկինում սպանություն կատարած անձի կողմից սպանություն կատարելը) ուժը կորցրած ճանաչելու և ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածում

(հանցագործությունների

համակցությունը)

փոփոխություններ

և

լրացումներ կատարելու համատեքստում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2րդ մասի 1-ին կետով նախատեսված սպանության որակյալ հանցակազմի (երկու կամ ավելի անձանց սպանությունը) կիրառման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

I. Երկու կամ ավելի անձանց սպանությունը, նախկինում սպանություն կատարած անձի կողմից կատարված սպանությունը և սույն գործով ստորադաս դատարանների որոշումների հիմնավորվածությունը.

17

19. Սույն գործով Վճռաբեկ դատարանն առաջին հերթին քննության է առնում այն հարցը, թե որոնք են երկու կամ ավելի անձանց սպանության և նախկինում սպանություն կատարած անձի կողմից կատարված սպանության հանցակազմերի կիրառման առանձնահատկությունները:

20. 1961 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածը պատասխանատվություն էր սահմանում առանց ծանրացուցիչ հանգամանքների կատարված դիտավորյալ սպանության համար:

1961 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 4-րդ կետը պատասխանատվություն էր նախատեսում երկու կամ մի քանի անձանց սպանության համար:

2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 104-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՛Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկել[ն է]:

ՀՀ

քրեական

օրենսգրքի

104-րդ

հոդվածի

2-րդ

մասի

1-ին

կետը

պատասխանատվություն է նախատեսում երկու կամ ավելի անձանց սպանության համար:

Մեջբերված քրեաիրավական նորմերի վերլուծությունից երևում է, որ մեկից ավելի անձանց սպանությունն ինչպես 1961, 2003 թվականների, այնպես էլ 2011 թվականին փոփոխված քրեական օրենսգրքերում նախատեսված է որպես սպանության որակյալ հատկանիշ: Այլ խոսքով երկու կամ ավելի անձի սպանության հանգամանքն ընդգրկված է եղել և շարունակում է անփոփոխ մնալ սպանություն

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 փետրվարի, 2013 թ.
Գործի #:
ԵԷԴ/0126/13/11
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել