ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 293 — Ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման կանգնելը 1.
Ամփոփում
Հոդված 293. Ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման կանգնելը 1. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, ինչպես նաև 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով սահմանված դեպքերում Օրենսգրքի 292-րդ հոդվածին համապատասխան՝ որպես ԱԱՀ վճարող, հաշվառումն իրականացնում է հարկային մարմինը` սույն մասում նշված կետերով սահմանված օրը: 2. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով, ինչպես նաև 2-րդ մասի 2-րդ կետով և 3-րդ մասով սահմանված դեպքերում Օրենսգրք
Ամբողջ Տեքստ
Հոդված 293. Ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման կանգնելը 1. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, ինչպես նաև 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով սահմանված դեպքերում Օրենսգրքի 292-րդ հոդվածին համապատասխան՝ որպես ԱԱՀ վճարող, հաշվառումն իրականացնում է հարկային մարմինը` սույն մասում նշված կետերով սահմանված օրը:
2. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով, ինչպես նաև 2-րդ մասի 2-րդ կետով և 3-րդ մասով սահմանված դեպքերում Օրենսգրքի 292-րդ հոդվածին համապատասխան՝ որպես ԱԱՀ վճարող, հաշվառումն իրականացվում է հարկ վճարողի ներկայացրած հայտարարության հիման վրա` սույն մասում նշված կետերով սահմանված օրը: (293-րդ հոդվածը փոփ. 21.06.18 ՀՕ-338-Ն, 06.05.26 ՀՕ-234-Ն ) (21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ) ( 06.05.26 ՀՕ-234-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
