ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 102 — Ալիմենտային պարտքը վճարելուց ազատելը 1.
Ամփոփում
Հոդված 102. Ալիմենտային պարտքը վճարելուց ազատելը 1. Կողմերի համաձայնության հիման վրա ալիմենտ վճարելու դեպքում ալիմենտային պարտքը վճարելուց ազատելը կամ պակասեցնելը հնարավոր է կողմերի փոխադարձ համաձայնությամբ, բացառությամբ երեխաների համար ալիմենտ վճարելու դեպքերի։ 2. Դատարանը կարող է ալիմենտ վճարելու պարտավոր անձի հայցով նրան լրիվ կամ մասամբ ազատել ալիմենտային պարտքը վճարելուց, եթե կհաստատի, որ ալիմենտ չվճարելը եղել է այդ անձի հիվանդության կամ այլ
Ամբողջ Տեքստ
Հոդված 102. Ալիմենտային պարտքը վճարելուց ազատելը 1. Կողմերի համաձայնության հիման վրա ալիմենտ վճարելու դեպքում ալիմենտային պարտքը վճարելուց ազատելը կամ պակասեցնելը հնարավոր է կողմերի փոխադարձ համաձայնությամբ, բացառությամբ երեխաների համար ալիմենտ վճարելու դեպքերի։
2. Դատարանը կարող է ալիմենտ վճարելու պարտավոր անձի հայցով նրան լրիվ կամ մասամբ ազատել ալիմենտային պարտքը վճարելուց, եթե կհաստատի, որ ալիմենտ չվճարելը եղել է այդ անձի հիվանդության կամ այլ հարգելի պատճառներով, և նրա գույքային ու ընտանեկան դրությունը հնարավորություն չի տալիս մարելու կուտակված ալիմենտային պարտքը։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
