Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՌՈՄԻԿ ԴԱՆԻԱԼԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՌՈՄԻԿ ԴԱՆԻԱԼԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-148 մայիսի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-14)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 8 մայիսի 2018թ. ՍԴԴԿՈ/1 - 14 | ՌՈՄԻԿ ԴԱՆԻԱԼԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

8 մայիսի 2018թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1

դատական կազմը

Նախագահությամբ Ա. Թունյանի

Անդամակցությամբ Ա. Գյուլումյանի

Ա. Պետրոսյանի

Քննության առնելով Ռոմիկ Դանիալի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Ռոմիկ Դանիալը 2018 թվականի ապրիլի 18-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. «Որոշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի «Տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին, նրանց ներկայացուցիչներին դատավճռի պատճենն այդ նույն ժամկետում հանձնվում է նրանց միջնորդությամբե դրույթը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 28-րդ, 29-րդ հոդվածների, 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցըե։

2. Դիմողը նշում է, որ թիվ 62234215 քրեական գործի շրջանակներում 11.11.2016թ. կայացված դատավճիռն իրեն չի տրամադրվել։ Իր ներկայացուցիչը 10.01.2017թ. դատարան է ներկայացրել դիմում դատավճռի տրամադրման պահանջի վերաբերյալ, որը ստացել է 26.01.2017թ. և մեկամսյա ժամկետի պահպանմամբ 20.02.2017թ. վերաքննիչ բողոք է ներկայացրել։ ՀՀ վերաքննիչ դատարանը 15.03.2017թ. որոշում է կայացրել ներկայացված բողոքն առանց քննության թողնելու մասին այն սահմանված ժամկետում ներկայացված չլինելու պատճառաբանությամբ։ Ըստ դիմողի վիճարկվող հոդվածի երկրորդ նախադասությամբ նախատեսված դրույթի ուժով տուժողի կողմից դատավճռի օրինակը ստանալու և այն բողոքարկելու իրավունքի որպես իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքի իրացումն առկախվում է տուժողի դրական վարքագծից։ Միևնույն ժամանակ, նշված քրեադատավարական դրույթը չի սահմանում դատավճռի օրինակը տուժողի կողմից դատարանից պահանջելու հստակ ժամկետ։ Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթը, սահմանելով դատարանի պարտականությունը տուժողի կողմից միջնորդությամբ դիմելու դեպքում հրապարակման պահից 5-օրյա ժամկետում վերջինիս հանձնել դատավճռի օրինակը, չի սահմանում տուժողի կողմից դատավճռի օրինակը դատարանից պահանջելու հստակ ժամկետ և չի որոշակիացնում, թե ինչպիսի հետևանք է առաջացնում տուժողի համար հրապարակման պահից 5-օրյա ժամկետից ուշ դիմելը։ Միաժամանակ, դիմողի կարծիքով վիճարկվող դրույթը, դատավճռի օրինակը ստանալու համար տուժողին անհարկի ծանրաբեռնելով միջնորդություն ներկայացնելու պարտականությամբ, չի սահմանում նշված սահմանափակման իրավաչափությունը, համաչափությունը հակասելով իրավական որոշակիության սկզբունքին։

Դիմողը ներկայացրել է նաև պետական տուրքից իրեն ազատելու վերաբերյալ միջնորդություն։

3. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի 2017 թվականի դեկտեմբերի 8-ի ՍԴՈ-1394 որոշումը։ Նշյալ որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի հոդվածի «պետք է հանձնվիե և «հանձնվում էե արտահայտությունները նշանակում են ամբողջական ակտի ցանկացած եղանակով /այդ թվում էլեկտրոնային/ հասանելի դարձնելն օրենքով նախատեսված սուբյեկտներին պայմանով, որ դատական ակտի պատճենը կողմին էլեկտրոնային եղանակով հասանելի դարձնելը չբացառի դատական ակտի թղթային տարբերակը կողմին տրամադրելը։ Խնդրո առարկա գործի շրջանակներում դիմողը վիճարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածն երկու ասպեկտով նախ այն առումով, որ վիճարկվող դրույթը դատավճռի օրինակը ստանալու համար տուժողին անհարկի ծանրաբեռնում է միջնորդություն ներկայացնելու պարտականությամբ այդ կերպ սահմանափակելով իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը։ Երկրորդ, որ վիճարկվող դրույթը, սահմանելով դատարանի պարտականությունը տուժողի կողմից միջնորդությամբ դիմելու դեպքում հրապարակման պահից 5-օրյա ժամկետում վերջինիս հանձնել դատավճռի օրինակը, չի սահմանում տուժողի կողմից դատավճռի օրինակը դատարանից պահանջելու հստակ ժամկետ։ Հաշվի առնելով վերոշարադրյալը կարծում ենք, որ նշյալ որոշման առկայությունը չի հանդիսանում «Սահմանադրական դատարանի մասինե սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով գործի քննությունը մերժելու հիմք։

4. Ռոմիկ Դանիալի անհատական դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ առկա չեն դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր, քանի որ

1. դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,

2. դիմողն իրավասու է դիմել Սահմանադրական դատարան, այն է

• դիմողը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,

• դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ,

• դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է դատարանի վերջնական ակտով,

• դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։

3. դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

4. դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

5. դիմումն ակնհայտ անհիմն չէ,

6. դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված 6-ամսյա ժամկետը։

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե սահմանադրական օրենքի 28-րդ և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. «Ռոմիկ Դանիալի դիմումի հիման վրա Քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի «Տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին, նրանց ներկայացուցիչներին դատավճռի պատճենն այդ նույն ժամկետում հանձնվում է նրանց միջնորդությամբե դրույթի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալե գործն ընդունել քննության։

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։

3. Բավարարել Ռոմիկ Դանիալի պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը։

Նախագահող

Անդամներ

8 մայիսի 2018 թվականի

ՍԴԴԿՈ/1-14

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
8 մայիսի, 2018 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-14
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել