Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Հայրանուն — ԵԴ/0166/11/23
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Հայրանուն — ԵԴ/0166/11/23

Վճռաբեկ դատարանԵԴ/0166/11/233 օգոստոսի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. Լ ՃՇարկադիր կատարումն՝ ապահովող ծառայության (այսուհետ նան Ծառայություն կողմից 202 թվականի հունվարի 23ին ՀՇ գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդման կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի քննիչ Ա.Շահնազարյանի կողմից 2025 թվականի փետրվարի 9ին քրեական վարութ չնախաձեռնելու արձանագրություն է կազմվել: Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Ա.Արամյանի՝ 2023 թվականի փետրվարի 28ի որոշմամբ քրեական

Ամբողջ Տեքստ

աւ մոխ ԵԴ/0166/11/23

/7 ՏԵԻ

Խի 22

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երնան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան

նախագահող դատավոր՝ Վ.Միսակյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան

նախագահող դատավոր՝ Ռ.Պապոյան

3 օգոստոսի 2023 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մայիսի 1-ի որոշման դեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչ Ա.Զոհրաբյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

Լ ՃՇարկադիր կատարումն՝ ապահովող ծառայության (այսուհետ նան Ծառայություն կողմից 202 թվականի հունվարի 23ին ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդման կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի քննիչ Ա.Շահնազարյանի կողմից 2025 թվականի փետրվարի 9ին քրեական վարութ չնախաձեռնելու

արձանագրություն է կազմվել:

Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Ա.Արամյանի՝ 2023 թվականի փետրվարի 28ի որոշմամբ քրեական վարույթ չնախաձեռնելու դեմ Ծառայության բողոքը մերժվել է:

2. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետն՝ նան Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի քննիչ Ա.Շահնազարյանի' 2023 թվականի փետրվարի 9-ի արձանագրության ն Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Ա.Արամյանի՝ 2023 թվականի փետրվարի 28ի որոշման դեմ Ծառայության ներկայացուցիչ Փ.Պողոսյանի բողոքի հիման վրա վարույթի հարուցումը մերժվել է:

3. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 7-ի որոշման դեմ Ծառայության ներկայացուցիչ Փ.Պողոսյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նան՝ Վերաքննիչ դատարան|՝ 2023 թվականի մայիսի 11-ի որոշմամբ թողնվել է առանց քննության:

4 Վերաքննի, դատարանի վերոնշյալ որոշման դեմ Ծառայության

ներկայացուցիչ Ա.Զոհրաբյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի հունիսի 23ի որոշմամբ վարույթ է ընդունվել ն սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Յ

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակը, վկայակոչելով ՀՀ Սահմանադրության հոդվածները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք, այդ թվում՝ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու պայմանները նախատեսող հոդվածները, ինչպես նան անձի՝ բողոքարկման իրավունքի անհարկի սահմանափակումները բացառելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի մայիսի 2-ի թիվ ԵԴ/0574/1118 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը, նշել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական նորմերի խախտումներ, որոնք ազդել են վարույթի ելքի վրա: Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ն կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391Լ-րդ հոդվածի 2-րդ մասը, որը չպետք է կիրառեր, ն չի կիրառել նույն օրենսգրքի 391-րդ հոդված 3-րդ մասը:

Մասնավորապես, բողոքի հեղինակը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 7-ի որոշումը Ծառայությունում ստացվել է 2023 թվականի ապրիլի 14-ին, վերաքննիչ բողոք բերելու տասնօրյա ժամկետի վերջին օրն է եղել 2023 թվականի ապրիլի 24-ը, որը, սակայն, «ՀՇ տոների ն հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաճայն՝ ոչ աշխատանքային օր է, ուստի Ծառայությունը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 3-րդ մասով, վերաքննիչ բողոքը փոստին է հանձնել 2025 թվականի ապրիլի 25-ին: Հետնաբար, Վերաքննիչ դատարանի այն պնդումը, որ բողոքը ժամկետանց է, հիմնավոր չէ:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մայիսի 11-ի որոշումն ամբողջությամբ բեկանել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

4

7. Վարույթի հարուցումը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 7-ի որոշումը Ծառայությունում ստացվել է 2023 թվականի ապրիլի 14-ին:

8. Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով Ծառայության վերաքննիչ բողոքը, իր դատական ակտը պատճառաբանել է հետնյալ կերպ. «(..) Առաջին Օ-ատյանի դատարանի՝ «Վարուլթ հարուցելը մերժելու մասին» վերտառությամի 2023 թվականի ապրիլի 7-ի որոշումը Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում մուտքագրվել է 2023 թվականի ապրիլի 1-ին, հետնարար՝ դատական ակտի բողոքարկման 10-օրյա ժամկետի վերջին օրը եղել Լ 2023 թվաւկանի ապրիլի 24-ը: Բողոքարերն Առաջին ատյանի դատարանի հիշյալ որոշման դեմ հատուկ վերանայման բողոքը փոռարային ծեաւռայությանն է հանձնել 2023 թվականի ապրիլի 25-ին:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ներկայացված բողոքում չի ներկայացվել միջնորդություն՝ բաց թողնված ժամկերր վերականգնելու վերաբերյալ, ինչպես նան բողոքում չի մատնանշվել պատշաճ բողոքարկումը գործնականում անհնար լինելու փաստեր, ն՝ բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու հիմքեր:

Հիմք րնդունելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանը հանգում է հետնության, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ավազ իրավաբան Փառանձեմ Պողոսյանի կողմից ներկայացված հատուկ վերանայմեւն րողոքը պետք Լ թողնել առանց քննության»շ:

Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավո՞՛ր է արդյոք Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչ Փ.Պողոսյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետնությունը: ւՏե՛ս նյութեր, թերթ 25:

2 Տե'ս նյութեր, թերթեր 3235:

5

10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքն սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից ն վերջանում վերջին օրվա գիշերվա ժամը 2400-ին: (...) Եթն ժամկետը լրանալու օրը ոչ աշխատանքային է, ապա, ժամկետի վերջին օր է համարվում դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի համաճայն՝ «Վերաքննիչ Օ :դատարանում հավստկ վերանայման րողոքը բերվում է համապատասխան դատական ակտն արանալու օրվանից հետո՝ վասնօրյա ժամկետում»:

Մեջբերված նորմերի վերլուծությունից հետնում է, որ օրենսդիրը, սահմանելով՝ դատական ակտերի բողոքարկման հնարավորություն, միննույն ժամանակ նախատեսել է դրա իրականացման հստակ կանոններ: Այսպես, ընդհանուր կանոնի համաձայն` ժամկետն օրերով հաշվելիս, ժամկետի ընթացքը սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից ն վերջանում վերջին օրվա գիշերվա ժամը քսանչորսին: Բողոքարկման ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե վերաքննիչ բողոքարկման ժամկետի վերջին օրը համընկել է ոջ աշխատանքային օրվան, իսկ բողոքը փոստային առաքման միջոցով կամ առձեռն դատարանին հանձնվել է դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը::

11. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝

- Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի ապրիլի 7-ի որոշումը Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ստացվել է 2023 թվականի ապրիլի 14ին՞,

- Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքը Ծառայության ներկայացուցիչ Փ.Պողոսյանի կողմից բերվել է փոստին հանձնելու միջոցով՝ 2023 թվականի ապրիլի 25-ին»:

- Վերաքննիչ դատարանը Ծառայության ներկայացուցիչ Փ.Պողոսյանի բողոքը թողել է առանց քննության՝ նշելով, որ դատական ակտի բողոքարկման 10-օրյա 3 Տե'ս, տաոնտ ունում Վճռաբեկ դատարանի` Արմեն Տեր-Սահակյանի գործով 2020 թվականի մայիսի 26-ի թիվ ԵԴ/0049/11/19 որոշումը:

4 Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:

5 Տես սույն որոշման 8-րդ կետը:

6

ժամկետի վերջին օրը եղել է 2023 թվականի ապրիլի 24-ը, մինչդեռ բողոքաբերն Առաջին ատյանի դատարանի հիշյալ որոշման դեմ հատուկ վերանայման բողոքը փոստային ծառայությանն է հանձնել 2023 թվականի ապրիլի 25-ին ն ներկայացված բողոքում չի ներկայացվել միջնորդություն՝ բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, ինչպես նան բողոքում չեն մատնանշվել պատշաճ բողոքարկումը գործնականում անհնար լինելու փաստեր, ն բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու հիմքեր»:

12 Վերլուծելով վերոշարադրյալ փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնավոր է Վերաքննիչ դատարանի այն դատողությունը, որ ընդհանուր կանոնի համաձայն` վերաքննիչ բողոք բերելու ժամկետն ավարտվում էր 2023 թվականի ապրիլի 24-ին: Սակայն, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ տվյալ դեպքում ժամկետի ավարտը համընկել է ոչ աշխատանքային օրվան՛, հետնաբար ժամկետի վերջին օրը պետք է համարվեր դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը՝ 2023 թվականի ապրիլի 25-ը: Ուստի, Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքը Ծառայության ներկայացուցիչ Փ.Պողոսյանը ներկայացրել է օրենքով սահմանված ժամկետում:

Թ. Հետնաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչ Փ.Պողոսյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետնությունը հիմնավոր չէ:

14. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածով սահմանված սկզբունքի խախտում, ինչը նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաճայն՝ հիմք է ստորադաս դատարանի 7 Տես «Հայաստանի Հանրապետության տոների ն հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը:

7

դատական ակտը բեկանելու ն վարույթը նույն դատարան` նոր քննության փոխանցելու համար::

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ, 17-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361363-րդ ն 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

Լ Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մայիսի 11Լի որոշումը բեկանել ն վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու պահից:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ԱՊՈՂՈՍՅԱՆ

ՏՈՏՈ, Ս.ՕՀԱՆՅՆԽ

8 Տե՛ս, դառնտ ոա Տ, Վճռաբեկ դատարանի՝ Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի

25-ի թիվ ԵԴ/0426/11/18, Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 օգոստոսի, 2023 թ.
Գործի #:
ԵԴ/0166/11/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել