Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 81 — Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության վերաբերյալ գործերի քննությունը 1.
ARLISՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 81AI Ինդեքսավորված

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 81 — Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության վերաբերյալ գործերի քննությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 81. Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության վերաբերյալ գործերի քննությունը 1. Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարան կարող է դիմել Կառավարությունը Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին տեղեկություններին իրազեկ դառնալուց ոչ ուշ, քան հինգ օր հետո: 2. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները պետք է համապատասխանեն դ

Ամբողջ Տեքստ

Հոդված 81. Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության վերաբերյալ գործերի քննությունը 1. Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարան կարող է դիմել Կառավարությունը Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին տեղեկություններին իրազեկ դառնալուց ոչ ուշ, քան հինգ օր հետո:

2. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին, ինչպես նաև Կառավարության որոշմանը պետք է կցվեն Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության հիմքերը հավաստող ապացույցներ:

3. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է

բանավոր ընթացակարգով:

4. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:

5. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը Հանրապետության Նախագահին հնարավորություն է ընձեռում արտահայտելու իր դիրքորոշումը տվյալ գործի վերաբերյալ, եթե դա հնարավոր է:

6. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանն իրավասու է` 1) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաև բժշկական հաստատություններից պահանջելու եզրակացություններ, տեղեկանքներ և այլ նյութեր. 2) կանչելու և լսելու այն անձանց, որոնց բացատրությունները կարող են նշանակություն ունենալ գործով որոշում ընդունելու համար:

7. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանի որոշումը պետք է ընդունվի ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից հինգ օր հետո:

8. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը կարող է ընդունել հետևյալ որոշումներից որևէ մեկը.

1) Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին.

2) Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության հիմքերի բացակայության մասին։

9. Որոշումն ընդունվելուց հետո՝ ոչ ուշ, քան հաջորդ օրը, ուղարկվում է Ազգային ժողով, Կառավարություն և հայտարարվում է հանրային հեռուստատեսությամբ:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել