ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 531 — Հաշվարկներ մատակարարված ապրանքների համար 1.
Ամփոփում
Հոդված 531. Հաշվարկներ մատակարարված ապրանքների համար 1. Մատակարարված ապրանքների համար գնորդը վճարում է` պահպանելով պայմանագրով նախատեսված հաշվարկների կարգը և ձևը: Եթե հաշվարկների կարգը և ձևը որոշված չեն կողմերի համաձայնությամբ, ապա հաշվարկները կատարվում են վճարման հանձնարարականներով: 2. Եթե պայմանագրով նախատեսված է, որ ապրանքների համար վճարում է ստացողը (վճարողը), իսկ վերջինս անհիմն հրաժարվում է վճարելուց կամ պայմանագրով նախատեսված ժամկետում չի վ
Ամբողջ Տեքստ
Հոդված 531. Հաշվարկներ մատակարարված ապրանքների համար 1. Մատակարարված ապրանքների համար գնորդը վճարում է` պահպանելով պայմանագրով նախատեսված հաշվարկների կարգը և ձևը: Եթե հաշվարկների կարգը և ձևը որոշված չեն կողմերի համաձայնությամբ, ապա հաշվարկները կատարվում են վճարման հանձնարարականներով:
2. Եթե պայմանագրով նախատեսված է, որ ապրանքների համար վճարում է ստացողը (վճարողը), իսկ վերջինս անհիմն հրաժարվում է վճարելուց կամ պայմանագրով նախատեսված ժամկետում չի վճարում ապրանքների համար, մատակարարն իրավունք ունի գնորդից պահանջել վճարելու մատակարարված ապրանքների համար:
3. Այն դեպքում, երբ պայմանագրով նախատեսված կոմպլեկտի մեջ մտնող ապրանքների մատակարարումն իրականացվում է առանձին մասերով, գնորդը վճարում է կոմպլեկտի մեջ մտնող վերջին մասը բեռնելուց (ընտրությունից) հետո, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
