Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 44 — Մեղադրյալի օրինական ներկայացուցիչը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 44AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 44 — Մեղադրյալի օրինական ներկայացուցիչը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 44. Մեղադրյալի օրինական ներկայացուցիչը 1. Անձն իրավունք ունի ճանաչվելու իր անչափահաս, անգործունակ կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող` քրեական հետապնդման ենթարկված երեխայի, որդեգրվածի, խնամարկյալի կամ հոգաբարձյալի օրինական ներկայացուցիչ: Առանց խնամքի մնացած անչափահաս մեղադրյալի իրավաչափ շահերը ներկայացնելու համար որպես օրինական ներկայացուցիչ է ներգրավվում խնամակալության և հոգաբարձության իրավասու մարմնի աշխատակիցը: 2. Անձն իրավունք ունի ճ

Ամբողջ Տեքստ

Հոդված 44. Մեղադրյալի օրինական ներկայացուցիչը 1. Անձն իրավունք ունի ճանաչվելու իր անչափահաս, անգործունակ կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող` քրեական հետապնդման ենթարկված երեխայի, որդեգրվածի, խնամարկյալի կամ հոգաբարձյալի օրինական ներկայացուցիչ: Առանց խնամքի մնացած անչափահաս մեղադրյալի իրավաչափ շահերը ներկայացնելու համար որպես օրինական ներկայացուցիչ է ներգրավվում խնամակալության և հոգաբարձության իրավասու մարմնի աշխատակիցը:

2. Անձն իրավունք ունի ճանաչվելու իր մահացած մերձավոր ազգականի օրինական ներկայացուցիչ, եթե առարկում է նրա նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ այն հիմքով, որ մահացածը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը:

3. Անձը մեղադրյալի օրինական ներկայացուցիչ է ճանաչվում վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ:

4. Վարույթն իրականացնող մարմինը որոշմամբ թույլատրում է վարույթին որպես մեղադրյալի օրինական ներկայացուցիչ մասնակցելու նրա ծնողներից, որդեգրողներից, խնամակալներից կամ հոգաբարձուներից, որպես կանոն, միայն մեկին: Ընդ որում, որպես օրինական ներկայացուցիչ պետք է թույլատրվի մասնակցել այն ծնողին, որդեգրողին, խնամակալին կամ հոգաբարձուին, որի թեկնածության դեմ իր համաձայնության առկայության դեպքում չեն առարկում մյուսները:

5. Մեղադրյալի օրինական ներկայացուցիչն ունի մեղադրյալի բոլոր իրավունքները և պարտականությունները, բացառությամբ մեղադրյալի անձից անբաժանելի իրավունքների և պարտականությունների:

6. Մեղադրյալի օրինական ներկայացուցիչն իրավունք ունի նաև` 1) մեղադրյալի պաշտպանությունն իրականացնելու համար հրավիրելու պաշտպան. 2) իմանալու մեղադրյալին վարույթն իրականացնող մարմին հրավիրելու մասին և ուղեկցելու ազատության մեջ կամ տնային կալանքի տակ գտնվող մեղադրյալին. 3) մասնակցելու մեղադրանք ներկայացնելուն. 4) մասնակցելու մեղադրյալի հարցաքննությանը, ինչպես նաև նրա մասնակցությամբ կատարվող այլ ապացուցողական գործողությունների:

7. Մեղադրյալի օրինական ներկայացուցիչն իրավունք չունի կատարելու մեղադրյալի շահերին վնասող որևէ գործողություն:

8. Մեղադրյալի օրինական ներկայացուցիչն իր իրավունքներից օգտվում և իր վրա դրված պարտականությունները կատարում է անձամբ:

9. Մեղադրյալի օրինական ներկայացուցիչը կարող է հրավիրվել և հարցաքննվել որպես վկա:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել