ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին « ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱ Ս ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱ Ս ԻՆ Հ ոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 7-րդ մասը «պետական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների,» բառերից հետո լրացնել «բացառությամբ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և նրա տեղակալների,» բառերով: Հ ոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ մասից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի (եթե օրենքով այլ բան նախատեսված չէ), նրա առաջին տեղակալի և տեղակալների» բառերը, «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի» բառերից հետո` «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի» բառերը, իսկ նույն մասը «Երևանի վարչական շրջանի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոնները» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչի, նրա տեղակալների և հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնները» բառերով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականների և խորհրդականների» բառերից հետո` «, խմբակցության, պատգամավորական խմբի փորձագետի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի վճարովի հիմունքներով օգնականի» բառերով: Հ ոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում` 1) 15-րդ կետը «նախարարները և նրանց տեղակալները,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և նրա տեղակալները,» բառերով, «կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները» բառերից հետո` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետը և նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետը և նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենը և նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողը և նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը» բառերով, «Հանրապետության Նախագահի խորհրդականները» բառերից հետո` «, գլխավոր ռազմական տեսուչը և նրա տեղակալները, հատուկ հանձնարարություններով դեսպանը, մամուլի քարտուղարը» բառերով, նույն կետից հանել «կառավարության աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալները» բառերը.
2) 18-րդ կետը «Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի» բառերից հետո լրացնել «հատուկ քննչական ծառայության պետի» բառերով, «Հանրապետության Նախագահի խորհրդականների» բառերից հետո` «, գլխավոր ռազմական տեսուչի, հատուկ հանձնարարություններով դեսպանի, մամուլի քարտուղարի» բառերով, «նախարարների տեղակալների» բառերից հետո` «, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և նրա տեղակալների» բառերով, «արտաքին գործերի նախարարը» բառերից հետո` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի համար` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի համար` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի համար` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը, Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչի տեղակալների համար` Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի տեղակալի համար` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի տեղակալի համար` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի համար` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալի համար` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենը» բառերով, իսկ նույն կետից «նախարարի» բառից հետո հանել «կառավարության աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալների» բառերը, «Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը» բառերից հետո` «կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալների համար` կառավարության աշխատակազմի ղեկավարը» բառերը: Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետը «ստանալը» բառից հետո լրացնել «կամ 75 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ առևտրային կազմակերպության տնօրենների խորհրդի (դիտորդ խորհուրդ) կազմում ընդգրկված լինելը, եթե այն ուղղակիորեն առնչվում է հանրային ծառայողի կամ բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնավարման ոլորտի քաղաքականության իրականացման հետ` առանց վարձատրության կամ որևէ այլ ձևով փոխհատուցում ստանալու կամ ոչ հանրային ծառայողների կամ բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար նախատեսված սոցիալական երաշխիքներից կամ այլ ծառայություններից կամ արտոնություններից օգտվելու իրավունքի.» բառերով: Հ ոդված 5. Օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամների պաշտոնային դրույքաչափը սահմանվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»: Հ ոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2013 թ. դեկտեմբերի 28 Երևան ՀՕ-174-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-174-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.07.2014-20.11.2019) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2013.12.28/73(1013).1 Հոդ.1186.36 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 12.12.2013 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 28.12.2013 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.07.2014 Ուժը կորցրել է 20.11.2019 Հիմնական ակտ 12.12.2013, ՀՕ-174-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 26.05.2011, ՀՕ-172-Ն 26.05.2011, ՀՕ-172-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 դեկտեմբերի, 2013 թ.
- Գործի #:
- ՀՕ-174-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
