ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 352 — Զինվորներին և սերժանտներին գնդի բուժկետ է ուղարկում վաշտի հերթապահը` վաշտի սանհրահանգչի կամ հիվանդների թվից նշանակված ավագի հրամանատարությամբ: Հիվանդների գրանցման գիրքը (Հավելված 1
Ամփոփում
Հոդված 352. Զինվորներին և սերժանտներին գնդի բուժկետ է ուղարկում վաշտի հերթապահը` վաշտի սանհրահանգչի կամ հիվանդների թվից նշանակված ավագի հրամանատարությամբ: Հիվանդների գրանցման գիրքը (Հավելված 12) վաշտի սերժանտի ստորագրությամբ ներկայացվում է գնդի բուժկետի հերթապահին ամբուլատոր ընդունելությունն սկսվելուց առնվազն 2 ժամ առաջ: Բժիշկը հսկում է վաշտի հիվանդների գրքում գրանցված բոլոր զինծառայողների բուժկետ ներկայանալը: Բժշկի (բուժակի) զինումից հետո հիվանդ
Ամբողջ Տեքստ
Հոդված 352. Զինվորներին և սերժանտներին գնդի բուժկետ է ուղարկում վաշտի հերթապահը` վաշտի սանհրահանգչի կամ հիվանդների թվից նշանակված ավագի հրամանատարությամբ: Հիվանդների գրանցման գիրքը (Հավելված 12) վաշտի սերժանտի ստորագրությամբ ներկայացվում է գնդի բուժկետի հերթապահին ամբուլատոր ընդունելությունն սկսվելուց առնվազն 2 ժամ առաջ: Բժիշկը հսկում է վաշտի հիվանդների գրքում գրանցված բոլոր զինծառայողների բուժկետ ներկայանալը: Բժշկի (բուժակի) զինումից հետո հիվանդները բուժման են ուղարկվում գնդի բուժկետ, գնդից դուրս գտնվող բուժհիմնարկ (հոսպիտալ, հիվանդանոց) կամ նրանց նշանակվում է ամբուլատոր բուժում` պայմանավորված հիվանդության բնույթով: Սպաները, ենթասպաները, պայմանագրով ծառայության անցած զինծառայողները և կին զինծառայողները, ըստ բժշկի եզրակացության, բուժումը կարող են ստանալ տանը: Հիվանդների զննման արդյունքների, ցույց տրված օգնության բնույթի և նշանակումների մասին բժիշկը համապատասխան նշումներ է կատարում բժշկական գրքույկներում, իսկ եզրակացությունները գրանցում է հիվանդների գրանցման գրքում: Բժշկական օգնություն ստանալուց հետո զինվորները և սերժանտները վերադառնում են վաշտի սանհրահանգչի կամ անձնախմբի ավագի հրամանատարությամբ: Անձնախմբի ավագը կամ վաշտի սանհրահանգիչը հիվանդների գրանցման գիրքը հասցնում է վաշտի հրամանատարին: Վաշտի սերժանտը, ըստ հիվանդների գրանցման գրքում բժշկի գրանցած եզրակացության և վաշտի հրամանատարի համապատասխան որոշման, անհրաժեշտ ցուցումներ է տալիս: (352-րդ հոդվածը փոփ., լրաց. 1 1.06.15 ՀՕ-71-Ն, փոփ.
01.03.17 ՀՕ-52-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
