Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 249 — Թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկումը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 249AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 249 — Թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկումը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 249. Թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկումը 1. Թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկումը հատուկ կամ այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ` սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տվյալների գաղտնի պարզումը, հավաքումը, ամրագրումն ու պահպանումն է դրանք տիրապետող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից: 2․ Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկման ենթակա են բովանդակային տվյալները։ 3. Պահպանված

Ամբողջ Տեքստ

Հոդված 249. Թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկումը 1. Թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկումը հատուկ կամ այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ` սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տվյալների գաղտնի պարզումը, հավաքումը, ամրագրումն ու պահպանումն է դրանք տիրապետող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից: 2․ Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկման ենթակա են բովանդակային տվյալները։

3. Պահպանված գաղտնի թվային տվյալները ենթակա են անհապաղ ոչնչացման, եթե դատարանի համապատասխան որոշման կայացումից հետո՝ 90 օրվա ընթացքում, հետաքննության մարմինը դրանք չի վերցրել:

4. Սույն հոդվածով նախատեսված գաղտնի քննչական գործողությունն անցկացնելիս հեռահաղորդակցության կազմակերպությունները պարտավոր են իրավասու մարմինների պահանջով տրամադրել տեխնիկական համակարգեր և ստեղծել գաղտնի քննչական գործողության կատարման համար անհրաժեշտ այլ պայմաններ: (249-րդ հոդվածը խմբ.

24.10.24 ՀՕ-393-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել