Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 128 — Վարչական դատարանի մասնավոր որոշումը (վերնագիրը փոփ.
ARLISՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 128AI Ինդեքսավորված

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 128 — Վարչական դատարանի մասնավոր որոշումը (վերնագիրը փոփ.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 128. Վարչական դատարանի մասնավոր որոշումը (վերնագիրը փոփ. 02.05.24 ՀՕ-220-Ն ) 1. Եթե գործի քննության ընթացքում վարչական դատարանը պարզում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը թույլ է տվել ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների կոպիտ կամ պարբերական խախտումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կամ օրենքի այլ էական խախտումներ, ապա վարչական դատարանը վճռի հետ միաժամանակ կայացնում է մասնավոր որոշում, որով պետա

Ամբողջ Տեքստ

Հոդված 128. Վարչական դատարանի մասնավոր որոշումը (վերնագիրը փոփ.

02.05.24 ՀՕ-220-Ն ) 1. Եթե գործի քննության ընթացքում վարչական դատարանը պարզում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը թույլ է տվել ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների կոպիտ կամ պարբերական խախտումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կամ օրենքի այլ էական խախտումներ, ապա վարչական դատարանը վճռի հետ միաժամանակ կայացնում է մասնավոր որոշում, որով պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի համապատասխան պաշտոնատար անձի, իսկ անհրաժեշտության դեպքում վերադասի ուշադրությունն է հրավիրում դատական քննության ժամանակ ի հայտ եկած այն էական խախտումների վրա, որոնք թույլ են տրվել վարչական գործով մինչդատական վարույթի ընթացքում: Նման որոշում կարող է կայացվել նաև լիցենզավորված և արտոնագրված սուբյեկտների նկատմամբ, եթե կոնկրետ գործով առկա ապացույցները տվել են վերջիններս։

2. Վարչական դատարանի մասնավոր որոշումը պետք է լինի պատճառաբանված։ Մասնավոր որոշումը կարող է հրապարակվել դատական նիստում։

3. Մասնավոր որոշումն ուղարկվում է խախտում թույլ տված պաշտոնատար անձի վերադասին (լիցենզավորող, արտոնագրող մարմնին), իսկ դա չլինելու դեպքում` խախտում թույլ տված պաշտոնատար անձին, որը պարտավոր է որոշումը ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, քննարկել այն։ (128-րդ հոդվածը փոփ. 02.05.24 ՀՕ-220-Ն ) (02.05.24 ՀՕ-220-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) Գ Լ ՈՒ Խ 21 ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել