Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/««Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 101-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

««Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 101-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-6413 հունիսի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-64)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 13 հունիսի 2023թ. ՍԴԱՈ - 64 | ««Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 101-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

««Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 101-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով ««Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» ՍՊԸ դիմումի հիման վրա «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 101-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2023 թվականի մայիսի 19-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել «Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» ՍՊԸ (այսուհետ Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է. «(…)

(…) Որոշել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 101-րդ հոդվածի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 60-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ կամ և այլ հոդվածներին»:

2. Ներկայացնելով թիվ ՎԴ/5674/05/22 վարչական գործի դատավարական նախապատմությունը Դիմողը նշում է, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված գործող իրավակարգավորումները թույլ են տալիս, որ առաջանան այնպիսի իրավիճակներ, (…) երբ [ՀՀ մրցակցության պաշտպանության] Հանձնաժողովի կողմից կայացված վարչական ակտը այն դեպքում, երբ նշանակվել է նախազգուշացում կամ տուգանք իրապես չպարունակելով դրա կատարման անհապաղության որևէ նշույլ (հիմնավորում) պետք է ենթակա լինի անհապաղ կատարման և մի շարք դեպքերում առաջացնի անձանց հիմնական (հիմնարար) իրավունքների խախտումներ»: Դիմողը գտնում է, որ տվյալ իրավիճակը ոչ միայն հակասում է իրավական ողջամիտ տրամաբանությանը, այլև տնտեսվարող սուբյեկտին ոչ իրավաչափ կերպով զրկում է իր սեփականությունը հանդիսացող դրամական միջոցներն անորոշ ժամանակահատվածով տնօրինելու, օգտագործելու և եկամուտներ ստանալու հնարավորությունից Սահմանադրության 60-րդ հոդվածի խախտում, կասկածի տակ է դնում վարչական գործով անձի դատական պաշտպանության արդյունավետությունը Սահմանադրության 61-րդ հոդվածի խախտում, որն էլ խախտում է անձի արդար դատաքննության իրավունքը Սահմանադրության 63-րդ հոդվածի խախտում: Միաժամանակ, Դիմողի պնդմամբ, ստեղծված իրավիճակը չի ապահովում անձի վերոնշյալ հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր Սահմանադրության 75-րդ հոդվածի խախտում, պարունակում է անձի դատական արդյունավետ պաշտպանության և սեփականության իրավունքների անհիմն և անհամաչափ սահմանափակում Սահմանադրության 78-րդ հոդվածի խախտում, ինչպես նաև չի պարունակում անձի սեփականության իրավունքի անհիմն և անհամաչափ սահմանափակումների հիմքը Սահմանադրության 79-րդ հոդվածի խախտում: Դիմողը նշում է, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 101-րդ հոդվածի նորմերն իրավական իմաստով լիարժեք չեն երաշխավորում անձի իրավունքներն արդար, մատչելի և արդյունավետ դատաքննությամբ պաշտպանելու Սահմանադրությամբ նախատեսված իրավունքների իրացումը, առաջացնում են դրանց լիարժեք իրացման խոչընդոտներ ստեղծելով սեփականության սահմանադրական իրավունքի խախտման նախադրյալներ: Դիմողը փաստում է, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 101-րդ հոդվածը հակասում է Սահմանադրության 60, 61, 63, 75, 78 և 79-րդ հոդվածներին այնքանով, որքանով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում չի նախատեսում ՀՀ վարչական դատարանի առանձին դատական ակտով ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի վարչական ակտերի կատարման կասեցման հնարավորություն այն դեպքերում, երբ ՀՀ վարչական դատարանում վիճարկվում է ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի այնպիսի վարչական ակտ, որով տնտեսվարող սուբյեկտների համար սահմանվում է նախազգուշացում կամ տուգանք հանրային իրավական դրամական պահանջ: Դիմողն ընդգծում է, որ եթե Սահմանադրական դատարանը գտնի, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 101-րդ հոդվածն իրականում չունի իր կողմից ներկայացված վերոնշյալ բովանդակությունը, ապա վիճարկվող դրույթն իր նկատմամբ պարզապես կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ, որը ևս Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա հարց է: Դիմողը նշում է, որ ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի վարչական այն ակտերը, որոնք չեն սահմանում որևէ պայման, պարտավորություն և կամ հանձնարարություն, այլ ընդամենը տնտեսվարողի որևէ վարքագիծ որակում են որպես օրենքի խախտում և դրա հետ կապված նշանակում նախազգուշացում կամ տուգանք, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 101-րդ հոդվածով սահմանված են որպես անհապաղ կատարման ենթակա վարչական ակտեր, որոնց կատարման կասեցումը որևէ դեպքում բացառված է: Արդյունքում Դիմողը խնդրում է. «(…) Որոշել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 101-րդ հոդվածի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 60-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ կամ և այլ հոդվածներին»:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (ստորև Օրենք) 29 և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սույն դիմումի և կից ներկայացված թիվ ՎԴ/5674/05/22 վարչական գործի շրջանակներում կայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Դիմողը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի խնդրելով ընդունման պահից անվավեր ճանաչել ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից 2022 թվականի հուլիսի 19-ին կայացված թիվ 263-Ա որոշումը: Միաժամանակ, Դիմողը հայցադիմումին կից ՀՀ վարչական դատարան է ներկայացրել վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ» միջնորդություն խնդրելով կասեցնել ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2022 թվականի հուլիսի 19-ի թիվ 263-Ա որոշման կատարումը: ՀՀ վարչական դատարանի 2022 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ մեկ այլ որոշմամբ Դիմողի կողմից ներկայացված վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ» միջնորդությունը մերժվել է: Վերոշարադրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը փաստում է, որ սույն անհատական դիմումի շրջանակներում որպես վերջնական դատական ակտ է դիտարկվում թիվ ՎԴ/5674/05/22 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 2022 թվականի սեպտեմբերի 20-ի միջանկյալ դատական ակտի վերաքննության և վճռաբեկության կարգով բողոքարկման արդյունքում Վճռաբեկ դատարանի 2023 թվականի ապրիլի 5-ի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը: Անդրադառնալով Դիմողի կողմից բարձրացված հարցին Սահմանադրական դատարանն արձանագրում է.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում Օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»: Սահմանադրական դատարանը վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»: Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և կամ ազատության առանց ներկայացնելու բավարար հիմնավորումներ վիճարկվող օրինադրույթի (օրինադրույթների) և հիմնական իրավունքի և կամ ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ: Սույն դիմումով Դիմողը խնդրել է որոշել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 101-րդ հոդվածի իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության համապատասխանությունը Սահմանադրության 60, 61, 63, 75, 78, 79 և կամ այլ հոդվածներին, սակայն չի ներկայացրել բավարար հիմնավորումներ վիճարկվող դրույթի իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության հակասահմանադրականության վերաբերյալ: Մասնավորապես Դիմողը բարձրացրել է Սահմանադրության 60, 61, 63, 75, 78, ինչպես նաև 79-րդ հոդվածներով երաշխավորված համապատասխանաբար սեփականության, դատական պաշտպանության, արդար դատաքննության իրավունքների, հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի, ինչպես նաև համաչափության և որոշակիության սկզբունքների խախտման վերաբերյալ հարց, սակայն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և կամ ազատության խախտման փաստը, հետևաբար և վիճարկվող դրույթի իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության և իր համապատասխան իրավունքի և կամ ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը: Դիմողի կողմից վկայակոչված Սահմանադրության հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը, ինչպես նաև համաչափության և որոշակիության սկզբունքները սահմանող 75, 78 և 79-րդ հոդվածների բովանդակությունից բխում է, որ դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո: Հետևաբար սույն անհատական դիմումի շրջանակներում Դիմողի կողմից վիճարկվող դրույթի իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության իր որևէ հիմնական իրավունքի և կամ ազատության խախտման հանգեցնելը չհիմնավորելը բացառում է վիճարկվող դրույթի իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության սահմանադրականության հարցի քննարկումը Սահմանադրության նաև 75, 78 և 79-րդ հոդվածների կարգավորումների համատեքստում: Միաժամանակ, Դիմողի կողմից բարձրացված հարցի կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը սահմանում է վիճարկման հայցը վարույթ ընդունելու իրավական հետևանքները: Մասնավորապես նշված հոդվածի 1-ին մասի համաձայն վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Վերոնշյալ դրույթը, սակայն, բացարձակ բնույթ չի կրում, քանի որ դրանից նախատեսված են բացառություններ, որոնցից են նաև օրենքով նախատեսված այն դեպքերը, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ: Այս համատեքստում հարկ է փաստել, որ Դիմողի կողմից վիճարկվող «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 101-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ հանձնաժողովի որոշմամբ սահմանված պայմանները, նախատեսված պարտավորությունները և տրված հանձնարարությունները որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ենթակա են անհապաղ, սակայն ոչ ուշ, քան որոշման մեջ սահմանված ժամկետում կատարման, և որոշման բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը: Վերոշարադրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2022 թվականի հուլիսի 19-ի Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 263-Ա որոշումն անհապաղ կատարման ենթակա վարչական ակտ է, որով սահմանվել է դրա կատարման ժամկետը: Մասնավորապես վերոնշյալ որոշմամբ ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը որոշել է.

1. Վ.Ա.Ս. Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից vas.am» կայքում հրապարակված Եվ ինչու է իտալական մակարոնը նախընտրելի» վերտառությամբ հայտարարությունը որակել որպես ռուսական մակարոնների, այն արտադրող և կամ իրացնող տնտեսավարող սուբյեկտների և նրանց գործունեության վարկաբեկմամբ անբարեխիղճ մրցակցություն այսուհետ Օրենքի խախտում: Օրենքի խախտման համար Վ.Ա.Ս. Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ նշանակել 2 832 436 երկու միլիոն ութ հարյուր երեսուներկու հազար չորս հարյուր երեսունվեց ՀՀ դրամի չափով տուգանք: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պատճենը Վ.Ա.Ս. Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնելուն հաջորդող օրվանից: Սույն որոշման 2-րդ կետը դրանով նշանակված տուգանքը մինչև սույն որոշման անբողոքարկելի դառնալը չվճարելու դեպքում ենթակա է հարկադիր կատարման Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով: Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում: Սույն որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը կամ կատարումը» (ընդգծումները Սահմանադրական դատարանի): Այսպիսով, տվյալ որոշմամբ Դիմողի նկատմամբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև հստակ սահմանվել է դրա վարչական կամ դատական կարգով բողոքարկման ժամկետ, այն է ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում: Սույն գործի ուսումնասիրությունը վկայում է, որ որոշումը սահմանված ժամկետում Դիմողի կողմից բողոքարկվել է դատական կարգով, մասնավորապես համապատասխան հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան: Ընդ որում, թիվ ՎԴ/5674/05/22 վարչական գործը դեռևս քննվում է դատարանում: Այսինքն անհապաղ կատարման ենթակա վարչական ակտը, հաշվի առնելով դրա սահմանված ժամկետում բողոքարկված լինելու և ներկայում դատարանում քննվելու հանգամանքները, դեռևս չի դարձել անբողոքարկելի: Այս առումով հարկ է նշել, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 100-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հանձնաժողովի որոշմամբ նշանակված տուգանքը կամովին չվճարվելու դեպքում որոշումն անբողոքարկելի դառնալուց հետո ուղարկվում է հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով: Հետևաբար նշանակված տուգանքը Դիմողի կողմից կամովին չվճարվելու պարագայում ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշումը ենթակա է հարկադիր կատարման միայն դրա անբողոքարկելի դառնալուց հետո: Ուստի նկատի առնելով, որ համապատասխան որոշումը դեռևս չի դարձել անբողոքարկելի վարչական ակտ այն թիվ ՎԴ/5674/05/22 վարչական գործի շրջանակներում դատական քննության ընթացքում չի կարող ենթակա լինել հարկադիր կատարման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը փաստում է, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը, քննելով թիվ ՎԴ/5674/05/22 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին 20.09.2022թ. որոշման դեմ «Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, 01.12.2022թ. որոշել է վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը մերժելու մասին ՀՀ վարչական դատարանի 20.09.2022թ. որոշման դեմ «Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել, վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին ՀՀ վարչական դատարանի 20.09.2022թ. որոշումը թողնել անփոփոխ պատճառաբանելով, որ «(...) ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 19.07.2022 թվականի թիվ 263-Ա որոշումը վիճարկվում է սույն վարչական գործի շրջանակներում, ուստի այն անբողոքարկելի չի դարձել: Հարկ է նկատել նաև, որ վիճարկվող ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 19.07.2022 թվականի թիվ 263-Ա որոշման անբողոքարկելի դառնալն ուղղակիորեն կապված է սույն վարչական գործի քննության արդյունքում կայացվելիք դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու հետ, որից հետո ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 19.07.2022 թվականի թիվ 263-Ա որոշումն այլևս կդառնա անբողոքարկելի: Արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 19.07.2022 թվականի թիվ 263-Ա որոշման կատարումը չի կասեցվում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն` օրենքի ուժով, և դրա կասեցման միջնորդությամբ հայցվորը չի կարող հանդես գալ, քանզի այդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված է, որ վարչական ակտը չի կասեցվում, եթե դրա անհապաղ կատարումը նախատեսված է օրենքով, իսկ 2-րդ մասը սահմանում է, որ վարչական ակտի կատարման կասեցման միջնորդությամբ կարելի է հանդես գալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված օրենքի ուժով չկասեցվող բոլոր դեպքերով, բացառությամբ այդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքի: Ուստի Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատարանը իրավաչափորեն մերժել է հայցվորի միջնորդությունը, քանի որ հայցվորն իրավասու չէր հանդես գալու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությամբ» (ընդգծումները Սահմանադրական դատարանի): Վերոշարադրյալը ևս փաստում է, որ դիմումում վկայակոչված հիմնավորումներն առարկայազուրկ են, որպիսի պայմաններում Դիմողը բավարար չափով չի հիմնավորել իր Սահմանադրության 60, 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված համապատասխանաբար սեփականության, դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների խախտման փաստը, հետևաբար և վիճարկվող դրույթի իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության և տվյալ փաստի միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը: Միաժամանակ, անդրադառնալով Դիմողի կողմից բարձրացված վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության հարցին Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ Դիմողն այս առումով ևս չի հստակեցրել և բավարար չափով չի հիմնավորել, թե վիճարկվող դրույթի կոնկրետ ի՞նչ մեկնաբանության մասին է խոսքը, տվյալ մեկնաբանությունն ի՞նչ իրավական հետևանք է առաջացրել իր համար և ի՞նչ եղանակով է հանգեցրել իր Սահմանադրության 60, 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման: Վերոնշյալի հաշվառմամբ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. ««Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» ՍՊԸ դիմումի հիման վրա «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 101-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

13 հունիսի 2023 թվականի

ՍԴԱՈ-64

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 հունիսի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-64
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել