ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 497 — Տարա և փաթեթ 1.
Ամփոփում
Հոդված 497. Տարա և փաթեթ 1. Եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով և չի բխում պարտավորության էությունից, վաճառողը պարտավոր է ապրանքը գնորդին հանձնել տարայով և (կամ) փաթեթով, բացառությամբ իր բնույթով տարավորում և (կամ) փաթեթավորում չպահանջող ապրանքի: 2. Եթե առուվաճառքի պայմանագրով տարային ու փաթեթին առաջադրվող պահանջներ սահմանված չեն, ապրանքը պետք է տարավորվի և (կամ) փաթեթավորվի այդ ապրանքի համար սովորական եղանակով, իսկ նման եղանակի բաց
Ամբողջ Տեքստ
Հոդված 497. Տարա և փաթեթ 1. Եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով և չի բխում պարտավորության էությունից, վաճառողը պարտավոր է ապրանքը գնորդին հանձնել տարայով և (կամ) փաթեթով, բացառությամբ իր բնույթով տարավորում և (կամ) փաթեթավորում չպահանջող ապրանքի:
2. Եթե առուվաճառքի պայմանագրով տարային ու փաթեթին առաջադրվող պահանջներ սահմանված չեն, ապրանքը պետք է տարավորվի և (կամ) փաթեթավորվի այդ ապրանքի համար սովորական եղանակով, իսկ նման եղանակի բացակայության դեպքում` սովորական պայմաններում նման տեսակի ապրանքների պահպանվածությունն ապահովող եղանակով:
3. Եթե օրենքով սահմանված կարգով նախատեսվում են տարային և (կամ) փաթեթին առաջադրվող պարտադիր պահանջներ, ապա ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող վաճառողը պարտավոր է ապրանքը գնորդին հանձնել այդ պահանջներին համապատասխանող տարայով և (կամ) փաթեթով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
