ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է Ազգային ժողովի կողմից 7 հոկտեմբերի 1997 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34 գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Գ Լ ՈՒ Խ 34 ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ Հոդված 389. Ապահովագրության մասին օրենսդրությունը Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով, «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաև այլ օրենքներով և իրավական ակտերով: Հոդված 390. Ապահովագրության ձևերը Ապահովագրությունն իրականացվում է կամավոր և պարտադիր ապահովագրության ձևերով: Հոդված 391. Պարտադիր ապահովագրությունը Պարտադիր ապահովագրության տեսակները սահմանվում են օրենքով: Հոդված 392. Ապահովագրության պայմանագիրը Ապահովագրության պայմանագրով ապահովագրողը պայմանագրում նշված ապահովագրական պատահարի առաջացման ժամանակ պարտավորվում է կյանքի և ոչ կյանքի ապահովագրության պայմանագիր կնքած ապահովադրին (նրա իրավահաջորդին) կամ այն անձին, որի օգտին կնքվել է պայմանագիրը, կատարել ապահովագրական հատուցում` ապահովագրության պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետներում: Ապահովադիրը պարտավորվում է ապահովագրության պայմանագրով սահմանված ժամկետում կատարել ապահովագրական մուծումներ: Հոդված 393. Ապահովագրության մասին կանոնները Ապահովագրության կանոնները սահմանվում են օրենքներով, այլ իրավական ակտերով և ապահովագրության պայմանագրերով»: Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան Երևան 28 հոկտեմբերի 1997 թ. ՀՕ-147 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-147 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (22.11.1997-01.01.1999) Կարգավիճակ Չի գործում Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 1997.11.12/25 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 07.10.1997 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 28.10.1997 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 22.11.1997 Ուժը կորցրել է 01.01.1999 Հիմնական ակտ 07.10.1997, ՀՕ-147 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 04.06.1964, 04.06.1964, Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 հոկտեմբերի, 1997 թ.
- Գործի #:
- ՀՕ-147
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
