ԼԵՆԱ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 9 հունվարի 2007թ. ՍԴԴԿՈ - | ԼԵՆԱ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երեւան
9 հունվարի 2007թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի I-ին դատական կազմը
Նախագահությամբ` Ռ. Պապայանի
Անդամակցությամբ` Վ. Հովհաննիսյանի
Հ. Դանիելյանի
Քննության առնելով ՀՀ քաղաքացի Լենա Հախնազարյանի դիմումի ընդունելիության հարցը
ՊԱՐԶԵՑ
Քաղ. Լենա Հախնազարյանը դիմել է Սահմանադրական դատարան, վիճարկելով
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230 հոդվածի 1-ին կետի 4.1 ենթակետի եւ 231.2 հոդվածի 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերի սահմանադրականությունը։ Ներկայացված դիմումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 6 կետի, Սահմանադրական դատարանի մասին օրենքի 27, 28 հոդվածների եւ 69 հոդվածի 1, 2, 4, 5 կետերի, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի Կանոնակարգի պահանջներին։ Պահպանվել է Սահմանադրական դատարան դիմելու`
օրենքով նախատեսված ժամկետը եւ մուծվել է պետական տուրքը։
Դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները եւ գտնում է, որ
իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթները հակասում են Սահմանադրությանը։
Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին օրենքի 69 հոդվածի 6 կետով, Սահմանադրական դատարանի I-ին կազմը
ՈՐՈՇԵՑ
Լ. Հախնազարյանի դիմումը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի
230 հոդվածի 1-ին կետի 4.1 ենթակետի եւ 231.2 հոդվածի 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերի սահմանադրականությունը վիճարկելու մասին, ընդունել քննության, կազմել գործ. որով պատասխանող ճանաչել ՀՀ Ազգային Ժողովին։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱ
R.D
ՒԹՅՈՒՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 9 հունվարի, 2007 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
