Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՐԻՆԵ ՔԱՐ ՈՒՈՇ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 49-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՐԻՆԵ ՔԱՐ ՈՒՈՇ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 49-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1613 մարտի, 2012 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-16)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 13 մարտի 2012թ. ՍԴԱՈ - 16 | «ԱՐԻՆԵ ՔԱՐ ՈՒՈՇ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 49-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

«ԱՐԻՆԵ ՔԱՐ ՈՒՈՇ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ

ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 49-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հաշվի առնելով, որ դիմողի գործի առնչությամբ 08.04.2011թ. կայացված որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարել է վերաքննիչ բողոքը, բեկանել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 04.02.2011թ. թիվ ՍԴ/0961/02/10 վճիռը և գործն ուղարկել նույն դատարան նոր քննության, և, ըստ այդմ, ընդհանուր իրավասության դատարանի կողմից գործով ըստ էության նոր վճիռ կայացնելուց հետո դեռևս պահպանվում է վերաքննության և վճռաբեկության կարգով բողոքարկման ձևով դատական պաշտպանության միջոցներից օգտվելու հնարավորությունը, դիմողը ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերի պահանջներին համապատասխան չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները և, հետևաբար, իրավասու չէ դիմել սահմանադրական դատարան։

2. Ինչպես հեռախոսային խոսակցությունների և այլ հաղորդակցության գաղտնիության պաշտպանության օրենսդրական երաշխիքների, այնպես էլ համապատասխան միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքն իր էությամբ վերաբերում է ֆիզիկական անձանց և կազմում է ֆիզիկական անձանց կյանքի անձեռնմխելիության իրավունքի բաղկացուցիչ մասը, մեկնաբանվում է որպես անձի անձնական կյանքի, ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքի տարր, ինչպես նաև անձի իրավական կարգավիճակի բաղկացուցիչ։ Հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքը կրող սուբյեկտը ֆիզիկական անձն է, և,

ըստ այդմ, այդ իրավունքի խախտման դեմ պաշտպանություն կարող է հայցել այն ֆիզիկական անձը, ում հեռախոսային խոսակցության իրավունքն անմիջականորեն խախտվել է։

Դիմողն ունենալով իրավաբանական անձի կարգավիճակ չի հանդիսանում Սահմանադրության 23-րդ հոդվածով երաշխավորված հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքը կրող սուբյեկտ։ Իրավաբանական անձը պայմանավորված իր և իր գործունեության բնույթով, կարող է հանդես գալ կորպորատիվ կամ/և ծառայողական գաղտնիքի պաշտպանությամբ, ինչը, սակայն, չի հանդիսացել դատարաններում քննված գործի առարկա։ Հետևաբար, դիմողը, չլինելով հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքը կրող սուբյեկտ, իրավասու չէ դիմել սահմանադրական դատարան հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքի խախտման առնչությամբ։

3. Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետի, 60-րդ հոդվածի 1-ին կետի, 69-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերի պահանջներով «Արինե Քար Ուոշ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

13 մարտի 2012 թվականի

ՍԴԱՈ-16

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 մարտի, 2012 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-16
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել