ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 118 — Գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումը 1.
Ամփոփում
Հոդված 118. Գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումը 1. Վարչական դատարանը գործը գրավոր ընթացակարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, իսկ սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում գրավոր ընթացակարգը կարող է կիրառվել նաև մինչև գործով դատաքննություն նշանակելը առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ: 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումների մեջ նշվում է գործն ըստ էու
Ամբողջ Տեքստ
Հոդված 118. Գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումը 1. Վարչական դատարանը գործը գրավոր ընթացակարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, իսկ սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում գրավոր ընթացակարգը կարող է կիրառվել նաև մինչև գործով դատաքննություն նշանակելը առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումների մեջ նշվում է գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման օրը: Վարչական դատարանը գրավոր ընթացակարգով գործի քննության ընթացքում կարող է փոփոխել դատական ակտի հրապարակման օրը: Սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման օրը փոփոխելիս պետք է պահպանվի սույն օրենսգրքի 118.2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջը:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումների հետ մեկտեղ դատավարության մասնակցին ուղարկվում է գրավոր պարզաբանում՝ վարչական դատարանի որոշումն ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, այդ թվում՝ վարչական վարույթի բոլոր նյութերը ներկայացնելու, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին: Դատարանի կողմից սույն մասով նախատեսված գործողությունները սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված գործերով կատարելը բավարար է սույն օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի շրջանակներում պահանջվող բոլոր գործողությունները կատարված համարելու համար: (118-րդ հոդվածը լրաց. 23.12.22 ՀՕ-583-Ն, փոփ., լրաց.
02.05.24 ՀՕ-220-Ն, փոփ.
04.12.24 ՀՕ-489-Ն ) ( 23.12.22 ՀՕ-583-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) (02.05.24 ՀՕ-220-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) (04.12.24 ՀՕ-489-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
