Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-44-Ն4 մարտի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2022 թվականի մարտի 4-ին «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 9-րդ մասի 3-րդ կետի «ա» ենթակետը «անդամ պետություններում» բառերից առաջ լրացնել «Եվրասիական տնտեսական միության» բառերով: Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) 20-րդ կետից հանել «դիտանցումների և» բառերը.

2) 22-րդ կետը «սահմանում է» բառերից հետո լրացնել «հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի՝» բառերով.

3) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «23) սահմանում է հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ կիրառվող տուգանքի չափի նվազեցման կարգը.»: Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի «, եթե դրանց տրամադրումն արգելված է օրենքով կամ կարող է թույլատրվել միայն դատական ակտի հիման վրա» բառերը փոխարինել «վիճակագրական, բանկային, ապահովագրական, կենսաթոշակային և բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունների» բառերով.

2) 2-րդ մասի «եթե դրանց տրամադրումն արգելված է օրենքով» բառերը փոխարինել «բանկային, ապահովագրական, կենսաթոշակային և բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունների» բառերով. 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով. «7. Հանձնաժողովը կարող է ստանալ և լիազորություններն իրականացնելիս օգտագործել պետական էլեկտրոնային հարթակներից հատուկ տեխնիկածրագրային ուղիների միջոցով ձեռք բերված տեղեկատվությունը:»: Հոդված 4. Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասից հանել «սույն օրենքով նախատեսված դեպքերում» բառերը: Հոդված 5. Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն ստանալու համար սահմանված պահանջներին համապատասխան դիմում ստանալու դեպքում Հանձնաժողովն սկսում է եզրակացության ընդունման ընթացակարգ: Ներկայացված դիմումը սույն օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում չի քննարկվում, որի մասին Հանձնաժողովի նախագահի գրությամբ դիմում ներկայացրած անձը տեղեկացվում է երեք օրվա ընթացքում:

2. Տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն տրամադրվում է դիմումն ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում:»: Հոդված 6. Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասում «մերժելու» բառը փոխարինել «արգելելու» բառով: Հոդված 7. Օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասում «իրավախախտման փաստն ընդունելու և իրավախախտման հետևանքները վերացրած լինելու» բառերը փոխարինել «իրավախախտման հետևանքները վերացրած լինելու և իրավախախտման փաստն ընդունելու, իսկ սույն օրենքի 73-րդ հոդվածով նախատեսված դեպքում միայն իրավախախտման փաստն ընդունելու» բառերով: Հոդված 8. Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասում` 1) «պատասխանատվությունից ազատելու» բառերը փոխարինել «տուգանքի չափը նվազեցնելու» բառերով.

2) «և տնտեսավարող» բառերը փոխարինել «կամ տնտեսավարող» բառերով: Հոդված 9. Օրենքի 96-րդ հոդվածի 5-րդ մասում «քննության» բառը փոխարինել «քննարկման» բառով: Հոդված 10. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի կարգավորումները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա: Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ա. Ս ԻՄՈՆՅԱՆ 2022 թ. մարտի 11 Երևան ՀՕ-44-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մարտի 2022 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-44-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (12.03.2022-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2022.03.07-2022.03.20 Պաշտոնական հրապարակման օրը 11.03.2022 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 04.03.2022 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահի լիազորությունները կատարող Ստորագրման ամսաթիվ 11.03.2022 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 12.03.2022 Հիմնական ակտ 04.03.2022, ՀՕ-44-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.11.2000, ՀՕ-112 06.11.2000, ՀՕ-112 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
4 մարտի, 2022 թ.
Գործի #:
ՀՕ-44-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել