Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1035 — Համատեղ գործունեության պայմանագրի դադարելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1035AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1035 — Համատեղ գործունեության պայմանագրի դադարելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 1035. Համատեղ գործունեության պայմանագրի դադարելը 1. Համատեղ գործունեության պայմանագիրը դադարում է որպես հետևանք` 1) մասնակիցներից որևէ մեկին անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու, եթե համատեղ գործունեության պայմանագրով կամ դրա մասնակիցների հետագա համաձայնությամբ նախատեսված չէ պահպանել պայմանագիրը մնացած մասնակիցների հարաբերություններում. 2) մասնակիցներից որևէ մեկին սնանկ ճանաչելու, սույն կետի 1-ին ենթակետում նշվա

Ամբողջ Տեքստ

Հոդված 1035. Համատեղ գործունեության պայմանագրի դադարելը 1. Համատեղ գործունեության պայմանագիրը դադարում է որպես հետևանք` 1) մասնակիցներից որևէ մեկին անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու, եթե համատեղ գործունեության պայմանագրով կամ դրա մասնակիցների հետագա համաձայնությամբ նախատեսված չէ պահպանել պայմանագիրը մնացած մասնակիցների հարաբերություններում. 2) մասնակիցներից որևէ մեկին սնանկ ճանաչելու, սույն կետի 1-ին ենթակետում նշված բացառությամբ. 3) մասնակցի մահվան կամ համատեղ գործունեության պայմանագրին մասնակցող իրավաբանական անձի լուծարվելու կամ վերակազմակերպվելու, եթե պայմանագրով կամ մասնագետների հետագա համաձայնությամբ նախատեսված չէ պահպանել պայմանագիրը մնացած մասնակիցների հարաբերություններում կամ մահացած մասնակցին (վերակազմակերպված իրավաբանական անձին) փոխարինել նրա ժառանգներով (իրավահաջորդներով). 4) համատեղ գործունեության անժամկետ պայմանագրում հետագա մասնակցությունից մասնակիցներից որևէ մեկի հրաժարվելու` սույն կետի 1-ին ենթակետում նշված բացառությամբ. 5) մասնակիցներից մեկի պահանջով նրա և մնացած մասնակիցների միջև հարաբերություններում ժամկետով կնքված համատեղ գործունեության պայմանագիրը լուծելու` սույն կետի 1-ին ենթակետում նշված բացառությամբ. 6) համատեղ գործունեության պայմանագրի ժամկետը լրանալու. 7) մասնակցի պարտատիրոջ պահանջով նրա բաժինն առանձնացնելու` սույն կետի 1-ին ենթակետում նշված բացառությամբ:

2. Համատեղ գործունեության պայմանագիրը դադարելու դեպքում մասնակիցների ընդհանուր տիրապետմանը և (կամ) օգտագործմանը փոխանցված գույքն անվճար վերադարձվում է այն տրամադրած մասնակիցներին, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:

3. Համատեղ գործունեության պայմանագիրը դադարելու պահից հետո նրա մասնակիցները համապարտ պատասխանատվություն են կրում երրորդ անձանց հանդեպ չկատարված ընդհանուր պարտավորությունների համար:

4. Մասնակիցների ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքը բաժանվում, իսկ նրանց մոտ ծագած պահանջի ընդհանուր իրավունքները բաշխվում են սույն օրենսգրքի 197 հոդվածով սահմանված կարգով:

5. Ընդհանուր սեփականության մեջ անհատապես որոշված գույք ներդրած մասնակիցը համատեղ գործունեության պայմանագիրը դադարելու դեպքում իրավունք ունի դատական կարգով պահանջել վերադարձնելու այդ գույքը` մնացած մասնակիցների և պարտատերերի շահերը պահպանելու պայմանով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել