Հակոբյան — ԱՐԴ1/2707/02/21
Ամփոփում
քննելով Գոհար Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.10.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ Գոհար Հակոբյանի հայցի ընդդեմ Հակոբ Հակոբյանի, երրորդ անձ ՀՀ նոտարական պալատի՝ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը ն դրա հիման վրա գրանցված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Գոհար Հակոբյանը պահանջել է փաստացի տիրապ
Ամբողջ Տեքստ
ՅԱՆ 225
Բ» ՀՑ նեու ի.
ա լ ՅԵ 7 Ս
վ ԽՐՎՔՀ "յ
Աա 2»
ՀԵՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴԼ/2707/02/21 դատարանի որոշում 2024թ.
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴԼ/2707/02/21
Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան
Դատավորներ՝ Դ. Սերոբյան
Ն. Կարապետյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
2024 թվականի մարտի 22-ին
գրավոր ընթացակարգով քննելով Գոհար Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.10.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ Գոհար Հակոբյանի հայցի ընդդեմ Հակոբ Հակոբյանի, երրորդ անձ ՀՀ նոտարական պալատի՝ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը ն դրա հիման վրա գրանցված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Գոհար Հակոբյանը պահանջել է փաստացի տիրապետման հիմքով իրեն ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ, որպես հետնանք՝ անվավեր
2
ճանաչել 04.06.2012 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցված սեղանամատյանում թիվ 2595 համարի տակ, ժառանգական գործ թիվ 466) ն դրա հիման վրա թիվ 31102012-04-0162 ծածկագրով գրանցված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 29.04.2022 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.05.2022 թվականի որոշմամբ Գոհար Հակոբյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է ն տրամադրվել է տասնհինգօրյա ժամկետ դրանում առկա խախտումը վերացնելու ու բողոքը կրկին ներկայացնելու համար:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.10.2022 թվականի որոշմամբ Գոհար Հակոբյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գոհար Հակոբյանը (ներկայացուցիչ Ալբերտ Արզումանյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հակոբ Հակոբյանը (ներկայացուցիչ Ստեփան Ոսկանյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ ն 63-րդ հոդվածները, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ ու 10-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհեր՝ Կոնվենցիա) 6րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ ն 372-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 14.10.2016 թվականի թիվ 168-Ն որոշման «Վճարահաշվարկային գործառնություների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի եվազագույն վավերապայմանները ն դրանց լրացման կանոններ»-ի 25-րդ կետի 1-ին ենթակետը:
Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 13.09.2022 թվականին կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կից որպես պետական տուրքի վճարումը հավաստող ապացույց ներկայացված թիվ 62989292 դրամարկղի մուտքի օրդերը լիովին համապատասխանում է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 14.10.2016 թվականի թիվ 168-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ դրամարկղի մուտքի անդորրագրի վրա գործարքը ձնակերպող աշխատակցի ստորագրությունը դրվում է միայն այն դեպքում, երբ մուտքի հայտարարագիրը (օրդերը) ներկայացվում է թղթային եղանակով, իսկ այն
Յ
դեպքերում, երբ մուտքի անդորրագիրը տրամադրվում է գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կողմից, գործարքը ծձաակերպող աշխատակցի ստորագրությունն այլես անհրաժեշտ չէ:
Վերաքննիչ բողոքին կցված թիվ 62989292 դրամարկղի մուտքի օրդերի ուսումնասիրությունից հետնում է, որ ներկայացված վճարահաշվարկային փաստաթղթով պետական տուրքի վճարումը կատարվել է «Հայփոստ» ՓԲԸ-ի գրասենյակում, որտեղ դրամարկղի մուտքի օրդերը ոչ թե կազմվում Ա թղթային տարբերակով լրացվում է գործարքը սպասարկող անձի կողմից, այլ վճարումը հավաստող փաստաթղթի տրամադրումը կատարվում է գործարքի սպասարկումն իրականացնող սարքի միջոցով, որպիսի պարագայում գործարքը ձաակերպող աշխատակցի ստորագրությունը պարտադիր վավերապայման չէ Ներկայացված փաստաթղթի բովանդակությունից ակնհայտ է պետական տուրքի վճարումը սահմանված կարգով կատարված լինելու փաստը:
Վերաքննիչ դատարանը դրսնորել է խիստ ձնական մոտեցում՝ արդարադատության իրականացման համար նախատեսված վճարը բողոք ներկայացնող անձի կողմից կատարված լինելու պայմաններում վերջինիս վրա դնելով այլ պարտականություններ ն անհամաչափ կերպով սահմանափակելով նրա սահմանադրական իրավունքները:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 19.10.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2.1 Հակոբ Հակոբյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է Ա ենթակա է մերժման հետնյալ պատճառաբանությամբ:
Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը հիմնավոր է նե բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով կարգավորվող իրավական նորմերից, իսկ վճռաբեկ բողոքում նշված պատճառաբանություններն անհիմն են:
Համաձայն լինելով Վերաքննիչ դատարանի որոշման հետ՝ վճռաբեկ բողոքի պատասխան բերած անձը նշել է, որ բողոքաբերի կողմից վերաքննիչ բողոքում առկա թերությունները չեն շտկվել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
7 Դատարանի 29.04.2022 թվականի վճռի դեմ Գոհար Հակոբյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք (հատոր 2-րդ, գ.թ. 6-15).
2)ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 27.05.2022 թվականի որոշմամբ Գոհար Հակոբյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձրել լթէ այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքին չի կցվել սահմանված չափով ն կարգով պետական տուրքը վճարված լինելը հավաստող ապացույցը, իսկ բողոքը չի պարունակում պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն:
4
Միաժամանակ սահմանվել է ժամկետ՝ թույլ տրված խախտումը վերացնելու ն որոշումն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու համար (հատոր 2-րդ, գ.թ. 45-46).
3) Գոհար Հակոբյանը կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ կցելով նան որպես պետական տուրքը վճարելու մասին ապացույց «Դրամարկղի մուտքի օրդեր / Շռտի Ւօօծյքէ Ի» 62989292» վերտառությամբ փաստաթուղթը (հատոր 2-րդ, գ.թ. 68-82):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել մինչն 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի ն 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ու որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ պետական տուրքը վճարված լինելու փաստը հաստատելու նպատակով ֆինանսական կազմակերպության կողմից իր հաճախորդին թղթային եղանակով տրամադրված ն թղթային ձնով դատարան ներկայացված ապացույցները որպես այդպիսին դիտարկելու հարցին:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 80-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյալ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված դրույթների էությունն անխախտելի է:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների սահմանափակումներ: չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:
5
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի սահմանադրությամբ կամ օրենքով իրեն տրված հիմնական իրավունքները ոտնահարելու դեպքում իրավասու ազգային դատարանների միջոցով արդյունավետ վերականգնելու այդ իրավունքները:
Նույն հռչակագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իր իրավունքներն ու պարտականությունները ճշտելու ն իրեն ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար լիակատար հավասարության հիմունքով իրավունք ունի այն բանի, որ իր գործը քննվի անկախ ն անկողմնակալ դատարանի կողմից հրապարակայնորեն ն արդարության բոլոր պահանջների պահպանմամբ:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ն անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձնավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է բոլոր անձանց քաղաքացիական իրավունքներին ն պարտականություններին վերաբերող յուրաքանչյուր պահանջ դատարանին ներկայացնելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է «դատարանի իրավունքը», որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից Ա որի սահմանափակումը դատարանների կողմից ընթացակարգային օրենքների զուտ խիստ մեկնաբանման հետնանքով կառաջացնի իրավունքի խախտում, ու անձի այդ իրավունքը կկրի վերացական բնույթ, հետնաբար քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում, ինչի արդյունքում առհասարակ արժեզրկվում են այդ վարույթի արդար, հրապարակային ն արագ քննության բնորոշումները: Ընդ որում, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի նպատակը ոչ թե տեսական կամ վերացական, այլ գործնական ն արդյունավետ իրավունքների երաշխավորումն է: Դա, մասնավորապես, վերաբերում է դատարան դիմելու իրավունքին՝ նկատի ունենալով այն զգալի դերը, որ արդար դատաքննության իրավունքն Օ:-իրականացվւմ է ժողովրդավարական հասարակությունում (տես Կրեուզե ըեդդեմ Լեհաստանի թիվ 28249/95 գանգատով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52, 53-56, Գոլդերն ընդդեմ Միացյալ (Թագավորության թիվ 4451/70 գանգատով Եվրոպական դատարանի 21.02.1975 թվականի վճիռը, կետ 34):
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ թ (95) 5 հանձնարարականի 1-ին հոդվածի (ո) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն՝ առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի
6
դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան:: Այն է՝ այն դեպքում, երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետնաբար, դատարանների կողմից չեն կարող ստեղծվել այնպիսի ձնական խոչընդոտներ, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց՝ դատական ակտի' օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (ե՛ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի ն Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
Ըստ Եվրոպական դատարանի` Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքը չի ներառում վերաքննության իրավունքը: Միննույն ժամանակ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում հետնողականորեն արտահայտվում է այն սկզբունքային իրավական դիրքորոշումը, որի համաձայն՝ Եվրոպական կոնվենցիան պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, այնուամենայնիվ, եթե ստեղծվել են, ապա պետք է ապահովվի, որ շահագրգիռ անձինք այդ դատարաններում նս օգտվեն 6-րդ հոդվածի երաշխիքներից (տես Սատարոշչկե ըեդդեմ Լեհաստանի, թիվ 59519/00 գանգատով Եվրոպական դատարանի 22.03.2007 թվականի վճիռը, կետ 125):
Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ նե կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, ն այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը (տե՛ս Աշինգդեյեն ըեդդեմ Միացյալ (Թագավորության թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57, Տոլստոյ Միլոսլավսկին ընդդեմ Միացյալ (Թագավորության թիվ 18139/91 գանգատով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, կետ 59): Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե կիրառված միջոցների ն հետապնդվող նպատակի միջն չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն գործնական ն արդյունավետ իրավունքների երաշխավորման ապահովմամբ (ե'ս Ալ-Ադսանին ընդդեմ Միացյալ (Թագավորության թիվ 35763/97 գանգատով Եվրոպական դատարանի 21.11.2001 թվականի վճիռը, կետ 53, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի թիվ 34791797 գանգատով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետ 35-36, Ռապոն ըեդդեմ Ֆրանսիայի թիվ 4210/00 գանգատով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, կետ 90, «Պայքար ն
7
հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի թիվ 21638/03 գանգատով Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը, կետ 44):
Միաժամանակ, Եվրոպական դատարանը նշել է, որ թեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է դատարան դիմելու արդյունավետ իրավունք, այնուամենայնիվ, պետության հայեցողությանն է թողնված նշված նպատակի համար անհրաժեշտ միջոցների ընտրության հարցը (ե'ս էյրին ընդդեմ Իռլանդիայի թիվ 6289/73 գանգատով Եվրոպական դատարանի 09.10.1979 թվականի վճիռը, կետ 26):
Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, ն դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձնականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը` Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին ն խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (ւրե՛ս Դումիտրու Գեորգն ընդդեմ Ռումինիայի թիվ 33883/06 գանգատով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:
Մինչե 14032024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բողոքին կցվում է պետական տուրքը վճարելու (...) մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից: (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե բողոք բերող անձի կողմից ներկայացվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդություն, որը մերժվել է:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ ն 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո՝ վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում (...) սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը: (...):
8
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները (...):
Վերը նշված հոդվածների բովանդակությունից հետնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանվել են վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նան վերաքննիչ բողոքի ձնին ն բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետնանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձնին ն բովանդակությանը ներկայացվող պահանջները կամ դատարանը մերժել է բողոք բերող անձի միջնորդությունը՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ: Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերող անձին հնարավորություն է տվել օրենքով սահմանված ժամկետում վերացնելու վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները ն վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական դատավարության մասնակիցների, այդ թվում` ստորադաս դատարանների դատական ակտերի դեմ բողոք ներկայացնող անձանց համար օրենսդիրն առաջադրել է պահանջներ, որոնց պահպանման դեպքում միայն կարող է իրականացվել վերջիններիս իրավունքների պաշտպանությունը: Նման պահանջներից մեկն էլ վերաքննիչ բողոքին սահմանված կարգով ն չափով պետական տուրքը վճարելու փաստը հավաստող ապացույցը կցելու պահանջն է: Նշված պահանջն ուղղված է պետական տուրք վճարողների՝ պետական տուրքի վճարումով ծառայություններ կամ գործողություններ իրականացնող մարմիններին կամ պաշտոնատար անձանց պետական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերը ներկայացնելու, ինչպես նան համապատասխան ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձանց վրա օրենքով դրված պետական տուրքը ճիշտ հաշվարկված ն ժամանակին վճարված լինելու փաստն ստուգելու պարտականության պատշաճ կատարումն ապահովելուն: Հետնաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետական տուրքը վճարելու փաստը հաստատող ապացույցը պետք է լինի այնպիսին, որ միանշանակորեն հնարավոր լինի եզրահանգում կատարել համապատասխան պարտականությունը կատարված լինելու վերաբերյալ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ դատական ակտերի բողոքարկման իրավունքը անձի՝ Սահմանադրության ն Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված դատական պաշտպանության իրավունքի կարնոր բաղադրիչներից մեկն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը ն ուղղում դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տես Սուսաննա
9
Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈՌ-ՂՀ257 ն այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար ն արդյունավետ դատաքննության իրավունքնեի երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ՝
- դատավարական որնէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որնէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձնաական պահանջներով,
-իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ ն չհանգեցնի իրավունքի էության խախտման:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով կիրառման ենթակա իրավական նորմերը ն սույն գործի փաստերը դիտարկել վերը շարադրված ելակետային դրույթների ու դիրքորոշումների լույսի ներքո:
«Վճարահաշվարկային համակարգերի ն վճարահաշվարկային
կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում վճարահաշվարկային համակարգերի ն վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեությունը, լիցենզավորումը, այդ գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման կարգն ու պայմանները, սահմանում է վճարահաշվարկային կազմակերպությունների ն վճարահաշվարկային համակարգերի կողմից օրենքների Ան իրավական այլ ակտերի |ինախտումները, վճարահաշվարկային համակարգերի ն կազմակերպությունների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցները, ինչպես նան հաշվարկների վերջնականության կանոնները (...):
«Վճարահաշվարկային համակարգերի ն վճարահաշվարկային
կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի «ա», «գ», «ե», «ժգ» ու «ժդ»
10
կետերի համաձայն՝ նույն օրենքի իմաստով ն նույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի իմաստով՝
ա) վճարահաշվարկային համակարգը վճարային գործիքների, քլիրինգի իրականացման, միջոցների փոխանցման Ա վերջնահաշվարկի կատարման ընդհանուր կանոնների, ընթացակարգերի ն վերջիններս ապահովող տեխնիկածրագրային միջոցների ամբողջությունն է (ընդհանրությունը), որի միջոցով ապահովվում է վճարման կատարումը շահառուին: Վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոնները հանդիսանում են վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոնակարգի բաղկացուցիչ մասը, որը հաստատում է վճարահաշվարկային համակարգի օպերատորի կառավարման իրավասու մարմինը.
գ) վճարահաշվարկային փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության օրենքներով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով ն դրանց համապատասխան՝ բանկային կանոններով սահմանված կարգով կազմված ն հավաստված (վավերացված) ցանկացած թղթային կամ էլեկտրոնային փաստաթուղթն է, որը պարունակում է կարգադրություն ։6 վճարահաշվարկային համակարգի մասնակցին՝ դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու կամ փոխանցելու վերաբերյալ.
ե) վճարային գործիքը թղթային, էլեկտրոնային, ձայնային (կամ այլ եղանակով ներկայացված) հաղորդագրություն է, փաստաթուղթ կամ համաձայնություն, որը, անկախ օգտագործման, կիրառման կամ իրականացման ձնից ու եղանակից, հնարավորություն է ընձեռում դրա տիրապետողին ն (կամ) օգտագործողին կատարելու վճարումներ.
ժգ) միջոցների փոխանցումը վճարման կատարման հետ կապված կանխիկ դրամական միջոցների կամ անկանխիկ դրամական միջոցների նկատմամբ սեփականության իրավունքների շարժն է (փոխանցումը) վճարահաշվարկային համակարգի մի մասնակցից մյուսին.
ժդ) վճարումը դրամական պարտավորության կատարումն է միջոցների փոխանցման կամ դրամական պարտավորություն կամ դրամական միջոցներ վճարելու վերաբերյալ կարգադրություն պարունակող վճարահաշվարկային փաստաթղթի տրամադրման միջոցով:
Նույն օրենքի 26րդ հոդվածի համաձայն՝ Կենտրոնական բանկի կողմից վճարահաշվարկային կազմակերպությունների նկատմամբ ։պլաատասխանատվության միջոցներ կարող են կիրառվել, եթե՝
ա) վճարահաշվարկային կազմակերպությունը վճարահաշվարկային ծառայություններ է մատուցել օրենքների ն իրավական այլ ակտերի խախտումներով.
բ) խախտվել են վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքների ն դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի դրույթները (..):
««Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները ն դրանց լրացման կանոնները» հաստատելու ն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 20.05.2004 թվականի թիվ 131--Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու, ինչպես նան Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 04.11.2014 թվականի թիվ
11
300-Ն, 13.01.2015 թվականի թիվ 2-Ն, 01.02.2000 թվականի թիվ 18 ն 25.04.2000 թվականի թիվ 97 որոշումներում փոփոխություններ ն լրացումներ կատարելու մասին» ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 14.10.2016 թվականի թիվ 168-Ն որոշման հավելված հանդիսացող «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագուն վավերապայմանները ն դրանց լրացման կանոնների» (այսուհետ՝ Հավելված) 1-ին կետի համաձայն` նույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպություններին ներկայացված դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելոււ փոխանցելու կամ վճարելու վերաբերյալ կարգադրություն պարունակող ն (կամ) վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից ծառայությունների մատուցումը ն (կամ) գործարքների կատարումը հաստատող, մատուցված ծառայությունների ն (կամ) կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի (այսուհետ՝ վճարահաշվարկային փաստաթղթեր) վավերապայմանները ն դրանց լրացման կանոնները (այսուհետ նան՝ Կանոններ):
Հավելվածի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող վճարահաշվարկային փաստաթղթերի վավերապայմանները ն դրանց լրացման կանոնները սահմանվում են նույն կարգով ն Հայաստանի Հանրապետության այլ նորմատիվ իրավական ակտերով:
Հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ նուն կարգում կիրառվող հիմնական հասկացություններն ունեն հետնյալ իմաստը.
1) Ֆինանսական կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված վճարահաշվարկային կազմակերպություն, (..):
3) Վճարում՝ ֆինանսական կազմակերպության միջնորդությամբ վճարողի կողմից շահառուին ուղղված վճարման (այդ թվում նան՝ էլեկտրոնային փողով վճարման) իրականացում, որի դիմաց վճարողին տրամադրվում է գույք կամ գույքային իրավունք կամ մատուցվում է ծառայություն կամ կատարվում է աշխատանք, կամ վճարում, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքային բյուջե: (..)
5) Գործարքի սպասարկումն ապահովող սարք (միջոց) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի օգոստոսի 16-ի թիվ 209-Ն որոշմամբ հաստատված «Ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման, շահագործման Ա դրանց միջոցով ֆինանսական գործառնությունների իրականացման վերաբերյալ կարգով» սահմանված ավտոմատ ինքնասպասարկող սարք, ինչպես նան ՊՈՍ տերմինալ, իմպրինտեր, վիրտուալ (ինտերնետ) կամ այլ էլեկտրոնային միջավայրում՝ առնտրի ն (կամ) ծառայությունների մատուցման կետում վիրտուալ ՊՈՍ տերմինալ:
12
Հավելվածի 4-րդ կետի համաձայն վճարահաշվարկային փաստաթղթերի նկատմամբ նույն կարգով սահմանված պահանջները տարածվում ն կիրառվում են ֆինանսական կազմակերպության կողմից վճարումների, փոխանցումների, կանխիկի մուտքագրման ն կանխիկի ելքագրման գործառնությունների իրականացման ժամանակ ձնավորվող վճարահաշվարկային փաստաթղթերի նկատմամբ:
Հավելվածի 5-րդ կետի համաձայն նուն կարգը սահմանում է հետնյալ վճարահաշվարկային փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները ն դրանց լրացման կանոնները՝
1) վճարահաշվարկային փաստաթղթեր, որոնք պարունակում են կարգադրություն դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու, վճարելու, փոխանցելու, վճարումը (փոխանցումը) չեղյալ համարելու վերաբերյալ ն (կամ) հաստատում (հավաստում) են ծառայությունների մատուցումը ն (կամ) գործարքների կատարումը'(...),
դ. Մուտքի հայտարարություն (մուտքի հայտարարագիր, մուտքի անդորրագիր, մուտքի օրդեր), (..):
Հավելվածի 8-րդ կետի համաձայն՝ նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերը կարող են կիրառվել (ներկայացվել) թղթային ն (կամ) էլեկտրոնային եղանակով, այդ թվում նան՝ հեռահար սպասարկման համակարգերի միջոցով (բանկ-հաճախորդ համակարգի, ինտերնետ բանկինգի, մոբայլ բանկինգի, էլեկտրոնային փողով հաշվարկների իրականացման համակարգի ն այլնի միջոցով), ինչպես նան գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ: (..):
Հավելվածի 9-րդ կետի համաձայն՝ ֆինանսական կազմակերպությունը նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերը գործարքն իրականացնող անձին տրամադրում է հետնյալ միջոցներից առնվազն մեկի միջոցով (..).
7) էլեկտրոնային եղանակով` հաճախորդի կողմից նախապես նշված էլեկտրոնային փոստի (6-ոոձ |) հասցեին կամ հեռախոսահամարին ուղարկելու միջոցով,
2) էլեկտրոնային եղանակով պահպանելով միայն տվյալ հաճախորդի համար հասանելի տեխնիկածրագրային միջավայրում, որը թույլ է տալիս վճարահաշվարկային փաստաթուղթը տպել ն դուրս բերել արտաքին կրիչի վրա կամ ուղարկել էլեկտրոնային փոստի (6-ոոճւ) հասցեին,
3) հաճախորդին թղթային եղանակով տրամադրելու միջոցով:
Հավելվածի՝ «Վճարահաշվարկային փաստաթղթերում վավերապայմանների լրացման ընդհանուր կանոններ» վերտառությամբ 4-րդ գլխում ներառված 14-րդ կետի համաձայն՝ նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերում վավերապայմանների լրացման համար գործում են հետնյալ կանոնները. Վճարահաշվարկային փաստաթղթերի վավերապայմաններում կիրառվող.
1) «համարը» վավերապայմանում լրացվում է տվյալ փաստաթղթի չկրկեվող (ունիկալ) համարը, ընդ որում համարի ունիկալության պահանջը կարող է չպահպանվել, եթե հաճախորդը նույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերը ներկայացնում է թղթային եղանակով,
2) «ամսաթիվ» վավերապայմանը լրացվում է որպես «օր, ամիս, տարի»,
13
3) «արժույթը (բառերով կամ կոդով)» դաշտում լրացվում է գործարքի գումարի արժույթը բառերով, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը հայերեն է, կամ նշվում է տվյալ արժույթի համար սահմանված կոդը՝ ըստ ԻՍՈ (ՏՕ) 4217 ստանդարտի, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը հայերեն չէ,
4) «գործարքի նպատակ» դաշտում նշվում է տնտեսական գործառնության բովանդակությունը: Այդ նպատակով, օրինակ, կարող է նշվել.
ա. բյուջե ուղղված վճար, եթե վճարումն ուղղված է բյուջետային պարտավորությունների կատարմանը, (..):
5) «ստորագրություն» վավերապայմանը նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթում լրացվում է.
ա. թղթային եղանակով փաստաթղթերի ներկայացման դեպքում պարտադիր դրվում է հաճախորդի ստորագրությունը, ընդ որում` իրավաբանական անձանց դեպքում դրվում է իրավաբանական անձի իրավասու անձի (անձանց) ստորագրությունը (ները), իսկ ֆիզիկական անձանց դեպքում կարող է դրվել նան լիազոր անձի ստորագրությունը,
բ. էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ներկայացման դեպքում որպես ստորագրություն կիրառվում է ֆինանսական կազմակերպության կողմից սահմանված՝ գործարքն իրականացնող անձին նույնականացնող ծածկագիր ն (կամ) այլ միջոց: Ընդ որում՝ գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ, առանց վճարային քարտի ն էլեկտրոնային փողի օգտագործման, կանխիկ դրամական միջոցների տրամադրմամբ կանխիկի մուտքագրում, վճարում ն փոխանցում իրականացնելու դեպքում «ստորագրություն» վավերապայմանի պահանջը համարվում է կատարված, եթե հաճախորդը տալիս է իր համաձայնությունը գործարքն իրականացնելու համար՝ գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ համապատասխան հրահանգ տալու միջոցով, (...),
8) «Անունը, ազգանունը կամ անվանումը» վավերապայմանում լրացվում է գործարքն իրականացնող անձի անունը ն ազգանունը` ֆիզիկական անձ լինելու դեպքում, կամ անվանումը՝ իրավաբանական անձ լինելու դեպքում,
9) «Միջնորդավճարը» դաշտում ֆինանսական կազմակերպության կողմից նշվում է գործարքի կատարման համար գանձվող միջնորդավճարը՝ գումարային արտահայտությամբ կամ վճարվող, փոխանցվող, մուտքագրվող կամ ելքագրվող գումարի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ,
10) «Գումարը (թվերով ն (կամ) բառերով)» դաշտում լրացվում է վճարվող, փոխանցվող, մուտքագրվող կամ ելքագրվող գումարը՝ թվերով ն բառերով, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը ներկայացվել կամ տրամադրվել է թղթային եղանակով, հակառակ դեպքում, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը ներկայացվել կամ տրամադրվել է էլեկտրոնային եղանակով, նշվում է գումարը՝ թվերով ն (կամ) բառերով:
Հավելվածի 11-րդ կետի համաձայն՝ ՀԾՀ-ն պարտադիր պետք է առկա լինի ն լրացվի նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերում, եթե այն կիրառվում է «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումների կամ փոխանցումների կատարման ժամանակ: Ընդ
14
որում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հարկեր, տուրքեր, այլ պարտադիր վճարներ վճարելու ժամանակ.
յեթե վճարում կատարող ֆիզիկական անձը կատարում է վճարում իր պարտավորությունների դիմաց Ա հանդիսանում է հիմնական պարտապան, ապա պարտադիր պետք է լրացվի վճարում կատարող անձի ՀԾՀ-ն,
2)եթե վճարում կատարող անձը տարբերվում է պարտավորություններ ունեցող ֆիզիկական անձից, որը հանդիսանում է հիմնական պարտապան, ապա պարտադիր պետք է լրացվի հիմնական պարտապանի ՀԾՀ-ն:
Հավելվածի 23-րդ կետի համաձայն՝ ֆինանսական կազմակերպությունը «Մուտքի հայտարարություն (մուտքի հայտարարագիր, մուտքի անդորրագիր, մուտքի օրդեր)» փաստաթուղթը կիրառում է՝ (..)
4) տվյալ ֆինանսական կազմակերպության կողմից մատուցվող ծառայության համար կանխիկով վճարման դեպքում, (..):
Հավելվածի 24-րդ կետի համաձայն՝ «Մուտքի հայտարարությունը» բաղկացած է երեք փաստաթղթից` Մուտքի հայտարարագրից, Մուտքի անդորրագրից ն Մուտքի օրդերից: Մուտքի անդորրագիրը տրամադրվում է կանխիկի մուտքագրում իրականացնող անձին, որը հավաստում է գործարքի կատարումը, իսկ Մուտքի հայտարարագիրը ն Մուտքի օրդերը պահվում են ֆինանսական կազմակերպության 0համապատասխան ստորաբաժանումներում (..):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Մուտքի հայտարարություն (մուտքի հայտարարագիր, մուտքի անդորրագիր, մուտքի օրդեր)» փաստաթղթի համար Հավելվածի 25-րդ կետով սահմանվում են հատուկ վավերապայմաններ ն դրանց լրացման կանոններ: Ընդ որում, Հավելվածի 24-րդ կետին համապատասխան կանխիկի մուտքագրում իրականացնող անձին տրամադրվող գործարքի կատարումը հավաստող փաստաթղթում՝ Մուտքի անդորրագրում, Հավելվածի 25-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված աղյուսակի համաձայն՝ պարտադիր պետք է լրացվեն հետնյալ դաշտերը՝ «փաստաթղթի անվանումը», «փաստաթղթի համարը», «փաստաթղթի կազմման ամսաթիվը», «ֆինանսական կազմակերպության անվանումը», «վճարողի անունը, ազգանունը», «շահառուի անունը, ազգանունը կամ անվանումը», «կրեդիտագրվող բանկային հաշվի համարը կամ վճարման հիմք հանդիսացող փաստաթղթի տվյալները», գումարը (թվերով Ա (կամ) բառերով), արժույթը (բառերով կամ կոդով), «գործարքի նպատակը», «միջնորդավճարը»:
Նույն աղյուսակի համաձայն լտող 14Ի «վճարողի ստորագրությունը» դաշտը պարտադիր պետք է լրացված լինի Մուտքի հայտարարագրում:
Նույն աղյուսակի համաձայն լտող 15: «ֆինանսական կազմակերպության՝ գործարքը ձնակերպող աշխատակցի անունը, ազգանունը ն (կամ) գործարքը ձնակերպողղ աշխատակցին նույնականացնող դրոշմակնիքը, ինչպես նան ստորագրությունը» դաշտը պարտադիր պետք է առկա լինի ֆինանսական կազմակերպությանը Մուտքի հայտարարագիրը թղթային եղանակով ներկայացնելու դեպքում: Միննույն ժամանակ նշված դաշտը ենթակա է պարտադիր լրացման «Մուտքի
15
հայտարարություն» 0վճարահաշվարկայն փաստաթուղթը կազմող բոլոր փաստաթղթերում, բացառությամբ գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կողմից տրամադրված Մուտքի անդորրագրի:
ՀՀ վճռաբեկ դատարանը, վերլուծելով «Վճարահաշվարկային համակարգերի ն վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ «օրենքի, «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի, ինչպես նան Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 04.11.2014 թվականի թիվ 300-Ն, 13.01.2015 թվականի թիվ 2-Ն, 01.02.2000 թվականի թիվ 18 ն 25.04.2000 թվականի թիվ 97 որոշումներում փոփոխություններ ն լրացումներ կատարելու մասին» ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 14.10.2016 թվականի թիվ 168-Ն որոշման հավելված հանդիսացող «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմաննե
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 մարտի, 2024 թ.
- Գործի #:
- ԱՐԴ1/2707/02/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
