Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 129 — Հայցի ապահովման միջոցները 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 129AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 129 — Հայցի ապահովման միջոցները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 129. Հայցի ապահովման միջոցները 1. Հայցի ապահովման միջոցներն են` 1) պատասխանողին պատկանող գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելը. 2) պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը. 3) այլ անձանց կողմից վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարումն արգելելը. 4) պատասխանողին կամ այլ անձանց վեճի առարկային վերաբերող որոշակի գործողություններ կատարել պարտավորեցնելը. 5) գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայց ներկայացնե

Ամբողջ Տեքստ

Հոդված 129. Հայցի ապահովման միջոցները 1. Հայցի ապահովման միջոցներն են` 1) պատասխանողին պատկանող գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելը. 2) պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը. 3) այլ անձանց կողմից վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարումն արգելելը. 4) պատասխանողին կամ այլ անձանց վեճի առարկային վերաբերող որոշակի գործողություններ կատարել պարտավորեցնելը. 5) գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայց ներկայացնելու դեպքում` գույքի իրացումը կասեցնելը. 6) պատասխանողի մոտ գտնվող` հայցվորին պատկանող գույքի վրա արգելանք դնելը. 7) օրենքով նախատեսված հայցի ապահովման այլ միջոցներ:

2. Անհրաժեշտության դեպքում դատարանը կարող է կիրառել հայցի ապահովման մի քանի միջոց:

3. Հայցի ապահովման միջոցը պետք է համաչափ լինի ներկայացված պահանջին և հայցի ապահովմամբ հետապնդվող նպատակին:

4. Կիրառվող հայցի ապահովման միջոցը չպետք է հանգեցնի իրավաբանական անձի գործունեության իրականացման փաստացի անհնարինության կամ նրա գործունեության համար ստեղծի էական խոչընդոտներ կամ հանգեցնի իրավաբանական անձի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման: «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գնումների հետ կապված վեճերով, «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` սեփականության օտարման դիմաց փոխհատուցման չափի վիճարկման վերաբերյալ և օտարման գործընթացի, օտարվող կամ օտարված գույքի կամ դրա նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման հետ կապված այլ գործերով, ինչպես նաև «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի հետ կապված վեճերով և «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի հետ կապված վեճերով չի կարող կիրառվել հայցի ապահովման այնպիսի միջոց, որը կհանգեցնի գնման գործընթացի, գնման պայմանագրի կնքման կամ կատարման, հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Կառավարության որոշման, դրանից բխող գործողությունների, ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցման կամ դրանից բխող այլ գործողությունների կամ հանրության գերակա շահի ապահովման նպատակով սեփականության օտարման հիմք հանդիսացող գործունեության արգելմանը, կասեցմանը, դադարեցմանը կամ խոչընդոտմանը, մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի կամ ՊՄԳ ծրագրի իրականացման կասեցմանը, խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի իրականացմանը կամ խաղային գործունեության կարգավորման օպերատորի գործունեության կասեցմանը: (129-րդ հոդվածը խմբ. 30.06.21 ՀՕ-286-Ն, 21.01.22 ՀՕ-7-Ն, լրաց.

11.02.26 ՀՕ-29-Ն, 13.02.26 ՀՕ-51-Ն ) ( 13.02.26 ՀՕ-51-Ն օրենքն ունի անցումային դրույթ ) (03.07.26 ՀՕ-397-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքիպաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո) ( 03.07.26 ՀՕ-397-Ն օրենքն ունի անցումային դրույթ) &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել