Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԲԻԿՍԱ» ՍՊԸ-Ի ՏՆՕՐԵՆ ԲՈՐԻՍ ՎԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԲԻԿՍԱ» ՍՊԸ-Ի ՏՆՕՐԵՆ ԲՈՐԻՍ ՎԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-136 ապրիլի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-13)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 6 ապրիլի 2010թ. ՍԴԴԿՈ/2 - 13 | «ԲԻԿՍԱ» ՍՊԸ-Ի ՏՆՕՐԵՆ ԲՈՐԻՍ ՎԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղ. Երեւան

6 ապրիլի 2010թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը`

Նախագահությամբ` Մ. Թոփուզյանի

Անդամակցությամբ` Հ. Դանիելյանի

Ֆ. Թոխյանի

Ուսումնասիրելով «ԲԻԿՍԱ» ՍՊԸ-ի տնօրեն Բորիս Վանյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` «ԲԻԿՍԱ» ՍՊԸ-ի տնօրեն Բորիս Վանյանը 29.03.2010թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով քննության առնել եւ որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 2-րդ մասի` «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված» դրույթի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը: Տվյալ անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքներով հիմնավորված է, որ ՀՀ քաղ. դատ. օր.-ի վիճարկվող դրույթի սահմանադրականության հանգամանքը մինչ այդ քննության առարկա է դարձել ՀՀ սահմանադրական դատարանի 2008թ. հոկտեմբերի 8-ի թիվ ՍԴՈ-765 որոշումով:

Այսպիսով, դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի հիշատակված որոշումը, իսկ նմանօրինակ պայմաններում բացակայում են գործը քննության ընդունելու օրենքով սահմանված հիմքերը:

Բացի դրանից, սույն անհատական դիմումի ուսումնասիրությունը վկայում է նաեւ, որ այն ակնհայտ անհիմն է, քանի որ դիմողը չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի եւ վիճարկվող դրույթի միջեւ պատճառահետեւանքային կապի առկայությունը /ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման 8-րդ կետ/:

Տվյալ գործի նյութերից, մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին 04.03.2010թ. որոշումից ակնհայտ է, որ դիմողը դեռեւս չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, քանի որ նրա կողմից վճռաբեկ բողոքը ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ եւ այն վերականգնելու մասին միջնորդության բացակայությամբ: Դիմողը կարող է կրկին դիմել ՀՀ վճռաբեկ դատարան, այդ թվում եւ խախտված ժամկետի վերականգման միջնորդությամբ: Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերով, 69-րդ հոդվածի 1-ին եւ 7-րդ մասերով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«ԲԻԿՍԱ» ՍՊԸ-ի տնօրեն Բորիս Վանյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝

Անդամներ՝

6 ապրիլի 2010 թվականի

ՍԴԴԿՈ/2-13

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 ապրիլի, 2010 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-13
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել