Մարկոսյան — ԱՎԴ3/0563/02/20
Ամփոփում
քննելով Վարդան Մարկոսյանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.01.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) հայցի ընդդեմ Վարդան Մարկոսյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Ֆինանսների նախարարության ն Պետական եկամուտների կոմիտեի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ծառայությունը պահանջել է Վարդան Մարկոսյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձել 2019 թվականի
Ամբողջ Տեքստ
(ԱՏՆ
ԱՏՀ
Ե)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ3/0563/02/20 դատարանի որոշում 2025թ.
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴՅ3/0563/02/20
Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան
Դատավորներ՝ Մ. Հարթենյան
Լ. Գրիգորյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
2025 թվականի օգոստոսի 25-ին
գրավոր ընթացակարգով քննելով Վարդան Մարկոսյանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.01.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) հայցի ընդդեմ Վարդան Մարկոսյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Ֆինանսների նախարարության ն Պետական եկամուտների կոմիտեի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ծառայությունը պահանջել է Վարդան Մարկոսյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձել 2019 թվականի հուլիս ամսից մինչե 2019 թվականի դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածի համար փոխհատուցված 510.000 ՀՀ դրամը ն 2020 թվականի հունվար ամսից մինչն մարտ ամիսն ընկած ժամանակահատվածի համար փոխհատուցված 170.000 ՀՀ դրամը՝ որպես բնակելի տարածության վարձակալության դիմաց փոխհատուցված, անհիմն ձեռք բերած կամ խնայած գույք (անհիմն հարստացում): Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 09.09.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:
2
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.01.2022 թվականի որոշմամբ Վարդան Մարկոսյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 09.09.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդան Մարկոսյանը (ներկայացուցիչ Վարդնան Պետրոսյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչ Մարինա Հայրապետյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենի։ »դատարանը խախտել 9է Կառավարության 22.11.2018 թվականի «Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածության վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը ն չափերը սահմանելու մասին» թիվ 132Լ-Ն որոշման 15-րդ կետը (այսուհետ՝ նան Որոշում), ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի Լին կետը, 1099-րդ հոդվածի Լին կետի 3-րդ ենթակետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասը, 379-րդ հոդվածի Լին մասը:
Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանի՝ սահմանված ժամկետում քրեակատարողական ծառայության կենտրոնական բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովին Կադաստրի կոմիտեի կողմից տրված տեղեկանք չներկայացնելու, ն փոխհատուցված գումարը՝ որպես անհիմն հարստացում որակելու մեկնաբանությունների վերաբերյալ հարկ է նշել, որ դրանք անհիմն են, քանի որ Վերաքննիչ դատարանը կիրառել է Որոշման 15-րդ կետն ու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածը, որով խեղաթյուրվել է վերոհիշյալ որոշմամբ սահմանված նորմի ն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածով սահմանված նորմի բուն էությունը, քանի որ բողոք բերող անձին նշված գումարը՝ որպես բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրվել է իրավական ակտով սահմանված հիմքերով:
Բացի այդ, սահմանված ժամկետում բողոք բերող անձի կողմից համապատասխան տեղեկանք չներկայացնելը հանգեցնում է բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման վճարի դադարեցման, իսկ Որոշման 15-րդ կետով սահմանված կարգով վճարված փոխհատուցման գումարները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի պահանջներին համապատասխան վերադարձման ենթակա լինելու պահանջը վերաբերում է մշտական բնակության հաշվառման, սեփականության իրավունքի պետական գրանցման, ինչպես նան բնակելի տարածության վարձակալության գրանցված իրավունքը դադարելու օրվանից մինչե տվյալ տարվա ապրիլի 1-ը վճարված փոխհատուցման գումարներին: Հետնաբար՝ Վերաքննիչ դատարանը, կիրառելով Որոշման 15-րդ կետը ն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածը, թույլ է տվել նյութական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
3
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքում բարձրացված անհիմն հարստացման փաստի առկայության դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածով սահմանված անհիմն հարստացման չվերադարձման դեպքերին, որպիսի պայմաններում բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել գործում առկա ապացույցները, թույլ է տվել ակտի օրինականության ու հիմնավորվածության պահանջների խախտում: Մասնավորապես, բողոքարկվող ակտում արտացոլված չեն այն կայացնելու համար անհրաժեշտ Ա բավարար փաստական ու իրավական հիմքերը (անտեսվել է, որ նշված գումարը փոխանցվել է որպես գոյության միջոց):
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ն փոփոխել Վերաքննիչ դատարանի 27.01.2022 թվականի որոշումը:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը ն հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է ե ենթակա է մերժման ստորն ներկայացված պատճառաբանությամբ:
Պատասխանողին լրացուցիչ հնարավորություն է տրվել սահմանված ժամկետում տեղեկանքը (փաստաթղթերը) ներկայացնելու համար, ինչը վերջինիս կողմից այդպես էլ չի ներկայացվել: Բացի այդ, պատասխանողը ցուցաբերել է անբարեխղճություն, այն է՝ պայմանագրի նոտարական հաստատման (վավերացման) օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում չի կատարել գործարքի պետական գրանցում, ինչն էլ հանգեցրել է քաղաքացիաիրավական նորմերի պահանջի խախտման: Ընդ որում, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ պատասխանողը մինչե նոտարի կողմից վարձակալության պայմանագիրը հաստատվելը (վավերացվելը), նոտարի ներկայությամբ, ցանկացած պարագայում, պարտադիր ընթերցել ն ստորագրել է պայմանագիրը, որը ն հաստատում է այն փաստը, որ պատասխանողը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակում ծանուցված (տեղեկացված) է եղել, որ վարձակալության մասին պայմանագիրը նոտարի կողմից հաստատվելուց (վավերացվելուց) հետո ենթակա է պետական գրանցման, ինչն էլ չի կատարվել վերջինիս կողմից: Այն հանգեցրել է նշված վարձակալության պայմանագրի անվավերության:
Պատասխանողին Ծառայության կողմից 2019 թվականի հուլիս ամսից մինչն 2020 թվականի մարտ ամիսը վճարած բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման գումարը, որը սույն դեպքում կազմում է ընդամենը 680.000 ՀՀ դրամ, ենթակա է բռնագանձման՝ հօգուտ պետական բյուջեի, քանի որ եթե «ՄՇ յս» չկա օրենքով նախատեսված կարգով գրանցված պայմանագիր, այսինքն՝ պայմանագիրն ըստ էութիան առոչինչ է, հետնաբար չկան նան այդ պայմանագրից ծագող այլ իրավահարաբերություններ:
Վերոնշյալ հանգամանքները բավարար հիմք են պատասխանողից 2019 թվականի հուլիս ամսից մինչն 2020 թվականի մարտ ամիսը վճարած ժամանակահատվածի համար որպես բնակելի տարածության վարձակալության դիմաց տրված դրամական փոխհատուցում 680.000 ՀՀ դրամը բռնագանձելու համար, քանի որ Որոշմամբ հաստատված հավելվածով հստակ նշված են բնակելի տարածության վարձակալության դիմաց տրված դրամական փոխհատուցումը դադարեցնելու դեպքերը, որի համար հիմք հանդիսացած հանգամանքներն արդեն իսկ առկա են եղել:
4
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
Դ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի 27.09.2016 թվականի թիվ 792-Ա հրամանի քաղվածքի համաձայն՝ Վարդան Մարկոսյանը 28.09.2016 թվականից ազատվել է զբաղեցրած պաշտոնից նե փոխադրման կարգով նշանակվել է Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնում՝ արդարադատության լեյտենանտ կոչումով (հատոր 1-ին, գ.թ. 37).
Զ) Վարդան Մարկոսյանը 26.02.2019 թվականին դիմում է ներկայացրել Ծառայության պետի առաջին տեղակալ, Ծառայության կենտրոնական բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահին, որով հայտնել է, որ ինքը Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ, արդարադատության ավագ լեյտենանտ Վարդան Մարկոսյանը, հաշվառված է ՀՀ, Վայոց ձորի մարզ, քաղաք Ջերմուկ, գյուղ Կեչուտ, 7-րդ փողոց, 10-րդ շենք, 1-ին բնակարան հասցեում ն Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կողմից ծառայողական բնակելի տարածությամբ ապահովված չէ: Վարձակալական հիմունքներով բնակվում է քաղաք Երնան, Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական փողոց, 48-րդ շենք, 28-րդ բնակարան հասցեում, որը սեփականության իրավունքով չի պատկանում կնոջը կամ իրեն կամ կնոջ ծնողին, զավակին, քրոջը կամ եղբորը: Վերջինս դիմումով խնդրել է, հիմք ընդունելով Որոշումը, իրեն բնակելի տարածության վարձակալության դիմաց տրամադրել դրամական փոխհատուցում (հատոր 1-ին, գ.թ. 28).
3) Երնան քաղաքում քաղաքացի Ջուլետա Գալոյանի (որպես վարձատու) ն Վարդան Մարկոսյանի (որպես վարձակալ) միջն 19.02.2019 թվականին կնքված, առանց նոտարական վավերացման վարձակալութան պայմանագրի համաձայն՝ Վարձատուն 01.03.2019 թվականից սկսած պարտավորվել է Վարձակալին հանձնել «ք.Երնան, Նոր Նորք 2-րդ միկ. 48
2. 28 բն.» հասցեում գտնվող բնակարանն ամսական 90.000 ՀՀ դրամ վարձավճարով (հատոր 1-ին, գ.թ. 34).
4) Ծառայության պետի կողմից 10.05.2019 թվականին հաստատված «Կենտրոնական բնակարանային հանձնաժողովի կողմից շահառուներին բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու գործընթացի մասին» արձանագրության համաձայն` հանձնաժողովի կողմից շահառու Վարդան Մարկոսյանի՝ բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ դիմումին տրվել է դրական եզրակացություն, որով վերջինիս առաջարկվել է հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել նոտարական կարգով հաստատված բնակելի տարածության վարձակալության պայմանագրի պատճենը (հատոր 1-ին, գ.թ. 39-41).
5) Երնան քաղաքում քաղաքացի Արթուր Խոջոյանի (Ջուլետա Գալոյանի կողմից լիազորված անձ) (որպես վարձատու) ն Վարդան Մարկոսյանի (որպես վարձակալ) միջն 02.07.2019 թվականին կնքված ու նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի վարձակալության պայմանագրի համաձայն Վարձատուն 02.07.2019 6 թվականից
5
պարտավորվել է անորոշ ժամկետով Վարձակալին վարձակալության է հանձնել ՀՀ, Երնան, Նոր Նորք, Մոլդովական փողոցի 48-րդ շենքի թիվ 28 բնակարանն ամսական 90.000 ՀՀ դրամ վարձավճարով (հատոր 1-ին, գ.թ. 35,36).
6) 13.04.2020 թվականին Վարդան Մարկոսյանը դիմում է ներկայացրել Ծառայության պետի տեղակալ, քրեակատարողական ծառայության կենտրոնական բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահին, որով հայտնել է, որ ինքը ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ, արդարադատության ավագ լեյտենանտ Վարդան Գնելի Մարկոսյանը, համաձայն Որոշման, օգտվում է բնակելի տարածության վարձակալության դիմաց տրամադրվող դրամական փոխհատուցումից: Նշված որոշման համաձայն, պահանջվող փաստաթղթերը սահմանված ժամկետում հնարավորություն չի ունեցել ներկայացնել, քանի որ ՀՀ-ում հայտարարվել է արտակարգ դրություն՝ պայմանավորված համաճարակի հետ, չի աշխատել Կադաստրի պետական կոմիտեն: Բացի այդ, հայտնել է, որ անհրաժեշտ է նոր վարձակալության պայմանագիր կնքել բնակարանի սեփականատիրոջ հետ, քանի որ նախկինում թյուրիմացաբար վարձակալության պայմանագիրը չի գրանցել Կադաստրի պետական կոմիտեում: Նշված դիմումով խնդրել է նան երկարացնել 8պահանջվող փաստաթղթերի ներկայացման ժամկետը, որոնք կներկայացվեն արտակարգ դրության ժամկետը լրանալուց հետո (հատոր 1-ին, գ.թ. 38).
7 Ծառայության բնակարանային հարցերով զբաղվող կենտրոնական հանձնաժողովի 05.05.2020 թվականի թիվ 2 որոշմամբ հարգելի է համարվել շահառու Վարդան Մարկոսյանի կողմից մինչն 01.04.2020 թվականը Հանձնաժողով Տեղեկանք չներկայացնելը: 2020 թվականի մարտ ամսվանից ժամանակավորապես կասեցվել է շահառու՝ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ, արդարադատության ավագ լեյտենանտ Վարդան Մարկոսյանի բնակելի տարածության վարձակալության դիմաց տրամադրվող դրամական փոխհատուցումը՝ մինչն նրա կողմից Հանձնաժողով համապատասխան անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելը: Առաջարկվել է շահառու Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ, արդարադատության ավագ լեյտենանտ Վարդան Մարկոսյանին պահանջվող համապատասխան փաստաթղթերը Հանձնաժողով ներկայացնել հնարավորինս սեղմ ժամկետներում՝ փորձելով կրկին օգտվել Կադաստրի կոմիտեի կողմից առցանց մատուցվող ծառայություններից: 06.05.2020 թվականի թիվ Ե40/9-2126 գրությամբ 05.05.2020 թվականի արձանագրության թիվ 2 որոշման պատճենն ուղարկվել է Վարդան Մարկոսյանին (հատոր 1-ին, գ.թ. 42-45, 48).
8) Ծառայության պետի 11.06.2020 թվականի թիվ 408-Ա հրամանի համաձայն՝ դադարեցվել է Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ. անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ, արդարադատության ավագ լեյտենանտ Վարդան Մարկոսյանի բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունքը: Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ, արդարադատության ավագ լեյտենանտ Վարդան Մարկոսյանին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 22.11.2018 թվականի «Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական
6
բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը Ա չափերը սահմանելու մասին» թիվ 1321-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 15-րդ կետի համաձայն՝ 2019 թվականի հուլիս ամսից մինչն 2020 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում բնակելի տարածություն վարձակալելու դիմաց վճարված փոխհատուցման գումարը (2019 թվականի համար՝ 510.000 ՀՀ դրամ, 2020 թվականի համար՝ 170.000 ՀՀ դրամ, ընդամենը՝ 680.000 ՀՀ դրամ) ենթակա է վերադարձման ՀՀ պետական բյուջե (հատոր 1-ին, գ.թ. 46,47).
9 Ծառայության գլխավոր քարտուղարի 11.06.2020 թվականի թիվ Ե40/9-4502 գրությամբ՝ Վարդան Մարկոսյանին տեղեկացվել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 22.11.2018 թվականի «Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը ն չափերը սահմանելու մասին» թիվ 1321-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 15-րդ կետի համաձայն` բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման վճարումը շարունակելու համար շահառուն պետք է մինչն յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը (2020 թվականի համար մինչն հունիսի 1-ը) ներկայացնի Կադաստրի կոմիտեի ցանկացած սպասարկման գրասենյակի կողմից տրված տեղեկանք՝ շահառուի ն նրա հետ բնակվող չափահաս անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու կամ չունենալու ն բնակելի տարածության վարձակալության գրանցված իրավունքը շարունակելու կամ դադարած լինելու մասին: Քանի որ Վարդան Մարկոսյանը մինչե ապրիլի 1ր (ինչպե նան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ.-ի մայիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1321-Ն որոշման մեջ փոփոխություններ ն լրացումներ կատարելու մասին» թիվ 755-Ն որոշման համաձայն՝ 2020 թվականի համար՝ մինչն հունիսի 1-ը) չէր ներկայացրել պահանջվող փաստաթուղթը (համաձայն՝ իր ն Ջուլետա Գալոյանի /լիազորված անձ/ միջն 02.07.2019 թվականին կնքված ն նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի վարձակալության պայմանագրի` պայմանագրից ծագող իրավունքը 30 աշխատանքային օրվա ընթացքում ենթակա էր գրանցման Կադաստրի կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում), այդուհանդերձ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության բնակարանային հարցերով զբաղվող կենտրոնական հանձնաժողովի 05.05.2020 թվականի թիվ 3 արձանագրության թիվ 2 որոշման համաձայն՝ 2020 թվականի մարտ ամսվանից ժամանակավորապես կասեցվել էր բնակելի տարածության `վարձակալութան դիմաց իրեն տրամադրվող դրամական փոխհատուցումը: Որոշմամբ սահմանված հավելվածի 15-րդ կետի համաձայն՝ նշված ժամկետում տեղեկանք չներկայացնելու դեպքում վճարված փոխհատուցման գումարները ենթակա են վերադարձման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, ինչպես նան Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի 11.06.2020 թվականի թիվ 408-Ա հրամանի համաձայն (հրամանը կցվել է): Վարդան Մարկոսյանին առաջարկվել է մեկամսյա ժամկետում՝ միանվագ, կամ վերջինիս ցանկությամբ՝ 12 ամիսը չգերազանցող ժամանակացույցով, մասերով վերադարձնել վճարված փոխհատուցման ընդհանուր գումարը
7
(2019 թվականի համար՝ 510.000 ՀՀ դրամ, 2020 թվականի համար՝ 170.000 ՀՀ դրամ, ընդամենը՝ 680.000 ՀՀ դրամ), որից հրաժարվելու դեպքում վճարված փոխհատուցման ընդհանուր գումարի վերադարձն իրականացվելու է դատական կարգով: «Վարդան Մարկոսյանը գրությանը ծանոթանալուց հետո դրա վրա կատարել է գրառում, որ ներկա պահին՝ 29.06.2020 թվականի դրությամբ, հրաժարվում է վճարել գումարը, քանի որ դիմելու է դատարան ն դատարանի կողմից որոշումը կայացվելուց հետո մաս-մաս կվճարի վերոնշյալ գումարը (հատոր 1-ին, գ.թ. 49,50).
10) թիվ 190822023989001-0, թիվ 190926029332001-0, թիվ 191108065181001-0, թիվ 191210042112001-0, թիվ 200205059135001-0 ն թիվ 200305011758001-0 վճարման հանձնարարականների համաձայն -Քրեակատարողական վարչության կողմից ՀՀ ֆինանսների նախարարության «ՇիՏոՒՐոՑոՏսոյ» համակարգով, վճարման նպատակը՝ բնակարանների դրամական փոխհատուցում, Վարդան Մարկոսյանին փոխանցվել են 22.08.2019 թվականին 85.000 ՀՀ դրամ, 26.09.2019 թվականին՝ 170.000 ՀՀ դրամ, 08.11.2019 թվականին 85.000 ՀՀ դրամ, 10.12.2019 թվականին՝ 170.000 ՀՀ դրամ, 05.02.2020 թվականին՝ 85.000 ՀՀ դրամ, 05.03.2020 թվականին՝ 85.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 54-59).
11) Ծառայությունում 03.08.2020 թվականին ստացվել| լէ Կադաստրի կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի 27.07.2020 թվականի թիվ .ՔՓ-15228 պատասխան գրությունը, որով հայտվել է, որ Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային արխիվի տվյալների համաձայն՝ քաղաքացիներ Վարդան Մարկոսյանի ն Ջուլետա Գալոյանի միջն 2019 թվականի հունիս ամսից մինչն օրս ընկած ժամանակահատվածում կնքված վարձակալության իրավունքի պետական գրանցում կատարված չէ: Նույն պատասխան գրությամբ միաժամանակ հայտնվել է, որ քաղաքացի Վարդան Մարկոսյանի անվամբ 2019 թվականի հունվար ամսից մինչն օրս ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում որնէ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարված չէ (հատոր 1-ին, գ.թ. 68).
12 Վարդան Մարկոսյանը 30.10.2020 թվականին հայցադիմումի պատասխան է ներկայացրել դատարան ն. պահանջել է «(...) ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունից հօգուտ Վարդան Գնելի Մարկոսյանի բռնագանձել 200,000(երկու հարյուր հազար) ՀՀ դրամ, որպես փաստաբանի խելամիտ վարձատրություն» (հատոր 1-ին, գ.թ. 84,85).
13) անհատ ձեռնարկատեր Վարդնան Պետրոսյանի, մի կողմից, ն Վարդան Մարկոսյանի, մյուս կողմից, միջն 28.10.2020 թվականին կնքված փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն՝ «(...) Կատարողը պարտավորվում է իրականացնել թիվ ԱՎԴ3/0563/02/20 քաղաքացիական գործով Պատվիրատուի իրավունքներին առեչվող փաստաթղթերի ուսումեասիրություն, իրականացնել թիվ ԱՎԴՅ/0563/02/20 քաղաքացիական գործվ Պատվիրատուի իրավունքների ` պաշտպանության ուղղված անհրաժեշտ գործողություններ, այն է ներկայացնել հայցադիմումի պատասխան ն/կամ առարկություն, անհրաժեշտության դեպքում իրականացել դատական ներկայացուցչություն, իսկ Պատվիրատուն պարտավորվում է ընդունել մատուցված ծառայություններն ն վճարել այդ ծառայությունների համար սուն Պայմանագրով նախատեսված գումարը (այսուհետ' Ծառայության արժեքը) սույն Պայմանագրով սահմանված կարգով ն ժամկետներում»: Նույն
8
պայմանագրի 3.2 կետի համաձայն՝ ծառայության արժեքը կազմել է 200.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 86,87).
14) գործում առկա 28.10.2020 թվականի լիազորագրի համաձայն՝ Վարդան Մարկոսյանը, փաստաբան Վարդնան Պետրոսյանին (փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 2197) լիազորել է իր անունից հանդես գալ (..) ՀՀ բոլոր դատարաններում (...), նան ստորագրել հայցադիմումը, ստանալ դատական ծանուցումներ Աե դատավարական փաստաթղթեր, բողոքարկել դատական ակտը (հատոր 1-ին, գ.թ. 91):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը.
-արդյո՛ք 26.12.2018 թվականի «Կենտրոնական բնակարանային հանձեաժողով ստեղծելու ն աշխատակարգը հաստատելու մասին» թիվ 1088-Ա հրամանով ստեղծված կենտրոնական բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա բնակելի տարածության վարձակալության դիմաց տրամադրված դրամական փոխհատուցումը ենթակա է վերադարձման այե պարագայում, երբ շահառուն չի ներկայացրել Հայաստանի Հանրապեփությունում բնակելի տարածության վարձակալության գրանցված իրավունքը շարունակելու կամ դադարած լինելու մասին որնէ փաստաթուղթ, ն արդյո՛ք փոխհատուցված գումարը չվերադարձնելը կարող է դիտարկվել որպես ուրիշ անձի (տուժողի) հաշվին ձեռք բերված գույք (անհիմն հարստացում):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նան քաղաքացիների ն իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների՝ առաջացնում են քաղաքացիական իրավունքներ ն :պպարտականություններ: Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները ծագում են անհիմն հարստացման հետնանքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ով առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի ուրիշ անձի (տուժողի) հաշվին ձեռք է բերել գուք կամ խնայել է այն (ձեռք բերողը), պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերած կամ խնայած գույքը (անհիմն հարստացումը), բացառությամբ նույն օրենսգրքի 1099-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
9
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նույն գլխի կանոնները կիրառվում են անկախ այն բանից, անհիմն հարստացումը ձեռք բերողի, տուժողի, երրորդ անձանց գործելակերպի հետնանք է եղել, թե կատարվել է նրանց կամքից անկախ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ որպես անհիմն հարստացում ենթակա չեն վերադարձման քաղաքացու մոտ անբարեխղճության բացակայության դեպքում, նրան՝ որպես գոյության միջոց տրված աշխատավարձը ն դրան հավասարեցված վճարները, կենսաթոշակները, կրթաթոշակները, նպաստները, կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցումը, ալիմենտը ն այլ դրամական գումարներ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ որպես անհիմն հարստացում ենթակա չեն վերադարձման ի կատարումն գոյություն չունեցող պարտավորության տրված դրամական գումարները ն այլ գույքը, եթե ձեռք բերողն ապացուցում է, որ գույքը վերադարձնելու պահանջով դիմած անձը գիտեր պարտավորության բացակայության մասին կամ գույքը տրամադրել է բարեգործական նպատակներով:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ վերլուծելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետը, արձանագրել է, որ քաղաքացիական իրավունքներ ն պարտականություններ կարող են ծագել քաղաքացիական շրջանառության սուբյեկտների ինչպես իրավաչափ, այնպես էլ ոչ իրավաչափ գործողություններից: Այդպիսին է, մասնավորապես, անհիմն հարստացման արդյունքում ծագած պարտավորությունը, որը թեն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չէ, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների առաջացնում է քաղաքացիական իրավունքներ ն 0պարտականություններ։ Օ։:Անհիմն հարստացման ինստիտուտը քաղաքացիական իրավունքի ինստիտուտներից մեկն է, որի նպատակը քաղաքացիական շրջանառության մասնակիցների գույքային իրավունքների պաշտպանության իրականացումն ապահովելն ու դրան նպաստելն է (տես Արթուր Հովհաննիսյանն ըեդդեմ Նորիկ Սողոմոնյանի թիվ ԵԷԴ/0540/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի 1-ին կետին, դիրքորոշում է հայտնել, որ անհիմն հարստացման առկայության համար անհրաժեշտ է հետնյալ պայմանների միաժամանակյա առկայությունը.
1. անձը (ձեռք բերողը) այլ անձի (տուժողի) հաշվին պետք է ձեռք բերի կամ խնայի գույք, այսինքն՝ ձեռք բերողի մոտ գույքի ավելացումը պետք է պայմանավորված լինի տուժողի մոտ գույքի պակասեցմամբ,
2. գույքը պետք է ձեռք բերվի կամ խնայվի առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի, այսինքն` հարստացումն անօրինական ձնով (տե՛ս Անժելիկա Գասպարյանն ընդդեմ Զելիմ Սիմոնյանի թիվ ԵԱՔԴ/0455/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ օրենսդիրը տարբերակում է անհիմն հարստացման երկու տեսակ՝
1) առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի գույքի ձեռքբերում,
10
2) առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի գույքի խնայում:
Ըստ այդմ, գույքի ձեռքբերման դեպքում տեղի է ունենում անհիմն հարստացողի գույքի ավելացում՝ տուժողի գույքի հաշվին, իսկ գույքի խնայումը նշանակում է, որ անձը պետք է իր գույքի հաշվին կատարեր որոշակի ծախսեր, սակայն դա չի անում` ի հաշիվ տուժողի ծախսերի, որի արդյունքում անհիմն հարստացողի գույքի ծավալային փոփոխություն տեղի չի ունենում:
Անհիմն հարստացման հետնանքով պարտավորությունների ծագման համար էական չէ ձեռք բերողի, տուժողի, երրորդ անձանց կամքը: Այլ կերպ ասած՝ անհիմն հարստացում կարող է տեղի ունենալ ինչպես ձեռք բերողի, տուժողի, երրորդ անձանց գործելակերպի հետնանքով, այնպես էլ՝ նրանց կամքից անկախ: ՀՀ վճռաբեկ դատարանը նման եզրահանգումը բխեցրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված նորմի վերլուծությունից, որի համաձայն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 61-րդ գլխի կանոնները կիրառվում են անկախ այն բանից, անհիմն հարստացումը ձեռք բերողի, տուժողի, երրորդ անձանց գործելակերպի հետնանք է եղել, թե կատարվել է նրանց կամքից անկախ:
Անհիմն հարստացման ինստիտուտը Օ:կարգավորող նորմերի կիրառման համար անհրաժեշտ ն բավարար է օբյեկտիվ արդյունքի առկայությունը, այն է՝ անձն առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի տուժողի հաշվին ձեռք է բերել կամ խնայել է գույք (տե՛ս Էլզա Մուրադովան ն Լարիսա Հարությունյանն ընդդեմ Ջանիբեկ Ազատյանի թիվ ԱՐԴԼԼՕ65/02/5 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
Զարգացնելով անհիմն հարստացման վերաբերալ նախկինում հայտնված դիրքորոշումները ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անհիմն հարստացման քաղաքացիաիրավական ինստիտուտի բաղադրատարրերն են՝
ա) փաստական պայմանները,
բ) իրավական պայմանները:
Փաստական պայմանները դրսնորվում են՝
1. պատասխանողի (ձեռք բերողի) ակտիվների ավելացմամբ,
2. հայցվորի (տուժողի) ակտիվների նվազմամբ,
3. ակտիվների ավելացման ն նվազման միջն պատճառական կապով:
Անհիմն հարստացման քաղաքացիաիրավական ինստիտուտի իրավական բաղադրատարրերն են՝
1. պատասխանողի հարստացումը պետք է լինի առանց օրենքով, այլ իրավական ակտով կամ գործարքով սահմանված հիմքերի,
2. անհիմն հարստացման ինստիտուտը կրում է ածանցյալ բնույթ:
Հարստացման անհիմն լինելու պահանջը սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի 1-ին կետում: Նշված իրավանորմի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ հարստացումն անհիմն է, եթե հայցվորի գործողությունները չեն բխում օրենսդրությամբ պայմանավորված պարտականության կատարումից կամ չեն հանդիսանում պատասխանողի ակտիվների ավելացմանն ուղղված հայցվորի ազատ կամահայտնության հետնանքը: Այսինքն` հարստացման անհիմն բնույթը դրսնորվում է կա՛մ օրենսդրությամբ
11
նախատեսված պարտականության բացակայությամբ (առանց օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված հիմքերի, կամ կամահայտնության իրավաչափությունը պայմանավորող հարստացման պատճառի (նպատակաուղղված կամքի) բացակայությամբ (առանց գործարքով սահմանված հիմքերի) (տե՛ս Սեդրակ Բարսեղյանն ընդդեմ Գագիկ Բարսեղյանի ն Կարինե Բաղդասարյանի թիվ ԱՐԱԴ2/0077/02/16. քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշումը):
Մինչն 12.09.2019 թվականը գործած խմբագրությամբ «Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածության վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը ն չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 22.11.2018 թվականի թիվ 1321-Ն որոշման (այսուհետ` Որոշում) 1-ին կետի համաձայն` ղեկավարվելով «Զինվորական ծառայության ն զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է սահմանել պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը՝ համաձայն հավելվածի:
Նույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` ղեկավարվելով «Զինվորական ծառայության ն զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է սահմանել, որ պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարվում է վարձակալության մասին ՛:պլայմանագրում նախատեսված չափով, սակայն ոչ ավելի, քան՝
1) Երնան քաղաքում՝ մինչն 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին՝ 65000 դրամ, իսկ 4 նավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 85000 դրամ»:
Որոշման հավելվածի 7-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովը բնակելի տարածության վարձակալութան դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ եզրակացությունը տալիս է նույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերի հիման վրա: Հանձնաժողովի դրական եզրակացությունը տալու օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու մասին դիմում ներկայացրած զինծառայողին առաջարկվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել նոտարական կարգով հաստատված՝ բնակելի տարածության վարձակալության մասին պայմանագրի պատճենը: Հանձնաժողովի դրական եզրակացության ն նոտարական կարգով հաստատված բնակելի տարածության վարձակալության մասին պայմանագրի հիման վրա 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է շահառուին բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տալու մասին համապատասխան մարմնի ղեկավարի հրամանի նախագիծ ն ներկայացվում համապատասխան մարմնի ղեկավարին՝ հաստատման:
Որոշման հավելվածի 9-րդ կետի համաձայն՝ բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու նպատակով զինծառայողն իր ծառայության վայրի զորամասի հրամանատարի (այլ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի), իսկ
12
կադրերի տրամադրության տակ գտնվելու դեպքում՝ կադրային մարմնի ղեկավարի ուղեկցող գրությամբ հանձնաժողով է ներկայացնում հետնյալ փաստաթղթերը՝
1) դիմում՝ հասցեագրված հանձնաժողովի նախագահին.
2) տվյալ զորամասում (ստորաբաժանումում) ծառայության նշանակվելու (կադրերի տրամադրության տակ թողեվելու) մասին հրամանի պատճենը ն ծառայության մեջ գտնվելու մասին տեղեկանք՝ զորամասից (կադրային մարմնից).
Յ շահառու ընտանիքի կազմի մասին տեղեկանք տրված զորամասի
(ստորաբաժանման) (կադրային մարմնի) կողմից` նշելով վարձակալված բնակելի տարածությունում շահառուի հետ բնակվող անձանց անունները, ազգանունները ն հայրանունները, ծննդյան տարեթվերը, ազգակցական կապը: Եթե զինծառայողն ամուսնացած չէ, ապա տեղեկանքով հաստատվում է միայն վարձակալությամբ բնակվելու հանգամանքը՝ նշելով վարձակալված բնակելի տարածության հասցեն.
4) վարձակալված բնակելի տարածությունում շահառուի հետ բնակվող՝ մինչն 23 տարեկան ուսանող զավակների համար՝ տեղեկանք ուսումնական հաստատությունից.
5) վարձակալված բնակելի տարածությունում շահառուի հետ բնակվող անձանց հաշմանդամությունը կամ անգործունակությունը (եթե այդպիսիք առկա են) հաստատող փաստաթղթի պատճենը.
6) շահառուի ն վարձակալված բնակելի տարածությունում նրա հետ բնակվող չափահաս անձանց անձնագրերի պատճենները հաշվառման էջով, ամուսնության վկայականի ն անչափահաս անձանց ծննդյան վկայականների պատճենները հաստատված զորամասի հրամանատարի (կադրային մարմնի ղեկավարի) կողմից, իսկ անձնագրի փոխարեն նույնականացման քարտ ներկայացվելու դեպքում` բնակչության պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման կողմից տրված տեղեկանք անձի հաշվառման մասին.
7 Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի ցանկացած սպասարկման գրասենյակի կողմից տրված տեղեկանք Հայաստանի Հանրապետության տարածքում շահառուի Ա նրա հետ բնակվող չափահաս անձանց սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու կամ չունենալու մասին.
8) կնքված անշարժ գույքի վարձակալության մասին պայմանագրի պատճենը (առանց նոտարական հաստատման):
Որոշման հավելվածի 10-րդ կետի համաձայն՝ նույն կարգի 9-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված տեղեկանքը հիմք է ընդունվում ոչ ավելի, քան երկու ամիս վաղեմության ժամկետ ունենալու դեպքում:
Որոշման հավելվածի 11-րդ կետի համաձայն՝ բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու մասին դիմումը վերադարձվում է, եթե շահառուի բնակարանային պայմանները չեն բավարարում նույն կարգի 4-րդ ն 5-րդ կետերի պահանջները՝ շահառուին գրավոր տեղեկացնելով դիմումի վերադարձման պատճառները: Նույն կարգի 9-րդ կետով նախատեսված փաստաթղթերը թերի ներկայացվելու դեպքում շահառուին գրավոր առաջարկվում է 15օրյա ժամկետում լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ նշված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացվելու դեպքում դիմումը վերադարձվում է: Նուն կետում նշված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթեր` ներկայացվելու դեպքում շահառուին բնակելի տարածության
13
վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու գործընթացն իրականացվում է նույն կարգի 7-րդ ն 12րդ կետերի համաձայն: Նույն կետում նշված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացվելու հիման վրա դիմումը վերադարձվելուց հետո զինծառայողը կարող է նույն կարգի պահանջների համաձայն կրկին դիմել բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու համար:
Վերը նշված կարգավորումների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Որոշման հավելվածով սահմանված փաստաթղթերի հիման վրա Հանձնաժողովը բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու վերաբերյա տալիմ է եզրակացություն: Դրական եզրակացության դեպքում դիմումատուին առաջարկվում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել նոտարական կարգով հաստատված` բնակելի տարածության վարձակալության մասին պայմանագրի պատճենը, որի ներկայացման պարագայում երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է շահառուին բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տալու մասին համապատասխան մարմնի ղեկավարի հրամանի նախագիծ ն ներկայացվում համապատասխան մարմնի ղեկավարին՝ հաստատման: Որոշման հավելվածի 4-րդ ն 5-րդ կետերով նախատեսված պահանջները չբավարարելու դեպքում, Հանձնաժողովը վերադարձնում է բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու մասին դիմումը՝ վերադարձնելու պատճառների մասին գրավոր տեղեկացնելով շահառուին: Շահառուի կողմից Որոշման հավելվածի 9-րդ կետով սահմանված փաստաթղթերը թերի ներկայացվելու դեպքում վերջինիս գրավոր առաջարկվում է 15-օրյա ժամկետում լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ նշված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացվելու դեպքում դիմումը վերադարձվում է: Նշված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում բնակելի տարածության վարձակալության դիմաց իրականացվում է դրամական փոխհատուցում տրամադրելու գործընթաց: Նշված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացվելու հիման վրա դիմումը վերադարձվելուց հետո զինծառայողը կարող է կրկին դիմել բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու համար` Որոշման հավելվածով նախատեսված պահանջների համաձայն:
Որոշման հավելվածի 12-րդ կետի համաձայն՝ բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցումը վճարվում է նույն կարգով սահմանված պահանջները բավարարող շահառուի դիմումը նե անհրաժեշտ փաստաթղթերը հանձնաժողովում մուտքագրվելու ամսվա 1-ից սկսած՝ շահառուի հաշվեհամարին յուրաքանչյուր ամսվա համար անկանխիկ փոխանցում կատարելու միջոցով:
Որոշման հավելվածի 15-րդ կետի համաձայն՝ բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման վճարումը շարունակելու համար շահառուն պետք է մինչն յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը իր ծառայության վայրի զորամաս (կադրային մարմին) ներկայացնի Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ցանկացած սպասարկման գրասենյակի կողմից տրված տեղեկանք՝ շահառուի ն նրա հետ բնակվող չափահաս անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով բնակելի
14
տարածություն ունենալու կամ չունենալու ն բնակելի տարածության վարձակալության գրանցված իրավունքը շարունակելու կամ դադ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 օգոստոսի, 2025 թ.
- Գործի #:
- ԱՎԴ3/0563/02/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
