Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԵՐՖՐԵԶ» ԲԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԵՐՖՐԵԶ» ԲԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-74 մարտի, 2016 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-7)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 4 մարտի 2016թ. ՍԴԴԿՈ/1 - 7 | «ԵՐՖՐԵԶ» ԲԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 4 մարտի 2016թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1

դատական կազմը`

Նախագահությամբ` Ա. Թունյանի

Անդամակցությամբ` Ֆ. Թոխյանի

Ա. Պետրոսյանի

Քննության առնելով «Երֆրեզ» ԲԲԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` «Երֆրեզ» ԲԲԸ-ն (ներկայացուցիչ` Խաչատուր Օհանյան) դիմել է ՀՀ սահմանադրական դատարան (դիմումը ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2016 թվականի փետրվարի 16-ին) ` խնդրելով. Որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 61 և 63 հոդվածների 1-ին մասերին, 78 հոդվածին համապատասխանության հարցը: Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց.

Դիմողի համար բացասական իրավական հետևանքներ են առաջացրել թիվ ԵԱՔԴ/1104/0211 գործով վճռաբեկ դատարանի կողմից նրա նկատմամբ կիրառված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը: Ըստ դիմողի`

ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 03.06.2015թ. ընդունված որոշման և 22.07.2015թ. ընդունված` վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշման տրամաբանությամբ «Երֆրեզ» ԲԲԸ-ի վրա դրվել է ոչ իրավաչափ պարտավորություն, այն է` վճռաբեկ բողոք ներկայացնելիս պետք է կցել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների և Վճռաբեկ դատարանի որոշումների պատճենները, որոնց հղում է կատարվում բողոքում:

2. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից «Երֆրեզ» ԲԲԸ-ի անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման մասնակիորեն` հետևյալ պատճառաբանությամբ. 2.1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի վերաբերյալ. Դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ նշյալ դրույթը չի կիրառվել դիմողի նկատմամբ: ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածն օրենքին է վերապահել սահմանադրական դատարան դիմելու կարգի սահմանումը: Այդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն իր կոնկրետացումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները: Դիմում կարող է ներկայացնել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը` որը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից, որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է որևէ օրենքի դրույթ, որի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է գործը լուծող վերջնական դատական ակտով,

որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետով և 69-րդ հոդվածի 1-ին մասով` «Երֆրեզ» ԲԲԸ-ի անհատական դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի կողմից գործի քննության ընդունումը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի վերաբերյալ, ենթակա է մերժման` այն դիմողի նկատմամբ կիրառված չլինելու պատճառաբանությամբ: 2.2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի վերաբերյալ. Դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.06.2015թ. որոշմամբ վճռաբեկ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում վկայակոչել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներ, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներ, սակայն բողոքին կից չի ներկայացրել այդ դատական ակտերը: Այնուհետև, վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը թողել է առանց քննության, քանի որ բողոք բերած անձը, առանց շտկելու նշյալ թերությունները, կրկին անգամ նույն հիմքերով վճռաբեկ բողոք է ներկայացրել: «Երֆրեզ» ԲԲԸ-ի անհատական դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ առկա չեն դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մասով գործի քննության ընդունումը մերժելու հիմքեր, քանի որ` դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին,

դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,

դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում, դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ, ինչպես նաև 32-րդ հոդվածներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. «Երֆրեզ» ԲԲԸ-ի անհատական դիմումով գործի քննության ընդունումը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մասով մերժել:

2. «Երֆրեզ» ԲԲԸ-ի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

Նախագահող`

Անդամներ`

4 մարտի 2016 թվականի

ՍԴԴԿՈ/1-7

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
4 մարտի, 2016 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-7
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել