ՔԱՋԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ, ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԴԱՎԹՅԱՆԻ, ԷԴԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 401-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-5)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 25 հունվարի 2019թ. ՍԴԱՈ - 5 | ՔԱՋԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ, ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԴԱՎԹՅԱՆԻ, ԷԴԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 401-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Ամբողջ Տեքստ
ՔԱՋԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ, ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԴԱՎԹՅԱՆԻ, ԷԴԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 401-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ (Քննության են ընդունվել Սահմանադրական դատարանի դատական կազմի 25.01.2019թ. ՍԴԴԿՈ-2, ՍԴԴԿՈ-3, ՍԴԴԿՈ-4 որոշումներով) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հաշվի առնելով, որ Սահմանադրական դատարանի դատական կազմի կողմից քննության ընդունված «Քաջիկ Կարապետյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ», «Համբարձում Դավթյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ», «Էդիկ Հակոբյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» Սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի, նշված գործերը միավորել և քննել դատարանի նույն նիստում:
2. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» Սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի` «Քաջիկ Կարապետյանի, Համբարձում Դավթյանի, Էդիկ Հակոբյանի դիմումների հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» միավորված գործի դատաքննությունն սկսել 2019 թվականի ապրիլի 2-ին ժամը 10.00-ին:
3. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» Սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի` միավորված գործով զեկուցող նշանակել Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Խաչատրյանին:
4. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի հիման վրա գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ
25 հունվարի 2019 թվականի
ՍԴԱՈ-5
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 հունվարի, 2019 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-5
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
