Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 199 — Առաջին ատյանի դատարանի որոշումները 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 199AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 199 — Առաջին ատյանի դատարանի որոշումները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 199. Առաջին ատյանի դատարանի որոշումները 1. Առաջին ատյանի դատարանն առանձին ակտի ձևով կայացնում է այն որոշումները, որոնք` 1) ենթակա են բողոքարկման. 2) կայացվում են դատական նիստից դուրս. 3) սույն օրենսգրքի համաձայն՝ պետք է կայացվեն առանձին ակտի ձևով: 2. Սույն հոդվածի 1-ին մասում չնշված որոշումները դատարանի հայեցողությամբ կարող են կայացվել առանձին ակտի ձևով կամ ամրագրվել դատական նիստի արձանագրության մեջ: 3. Առաջին ատյանի դատարանի որոշումն օրին

Ամբողջ Տեքստ

Հոդված 199. Առաջին ատյանի դատարանի որոշումները 1. Առաջին ատյանի դատարանն առանձին ակտի ձևով կայացնում է այն որոշումները, որոնք` 1) ենթակա են բողոքարկման. 2) կայացվում են դատական նիստից դուրս. 3) սույն օրենսգրքի համաձայն՝ պետք է կայացվեն առանձին ակտի ձևով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում չնշված որոշումները դատարանի հայեցողությամբ կարող են կայացվել առանձին ակտի ձևով կամ ամրագրվել դատական նիստի արձանագրության մեջ:

3. Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ: 3.1. Առաջին ատյանի դատարանի վերջնական աստրենտ նշանակելու, դրա չափը փոփոխելու կամ աստրենտը դադարեցնելու և դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքներով կայացրած որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից երկու շաբաթ անց։

4. Առաջին ատյանի դատարանի առանձին ակտի ձևով կայացված որոշումը գործին մասնակցող անձանց հանձնվում է առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում նրանց է ուղարկվում կայացման պահից եռօրյա ժամկետում, եթե սույն օրենսգրքով այլ ժամկետ սահմանված չէ: (199-րդ հոդվածը լրաց. 11.04.24 ՀՕ-193-Ն ) (11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ) &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել