ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 96 — ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ` ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԱՃԵՑՄԱՆ, ԲԱՆՋԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ, ԽՈՏՀՆՁԻ, ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ 1.
Ամփոփում
Հ ՈԴՎԱԾ 96. Գ ՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ` ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԱՃԵՑՄԱՆ, ԲԱՆՋԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ, ԽՈՏՀՆՁԻ, ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ 1. Պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերից քաղաքացիներին և իրավաբանական անձանց գյուղատնտեսական գործունեության` մշակաբույսերի աճեցման, խոտհնձի և անասունների արածեցման համար հողամասերը տրվում են վարձակալության` սույն օրենսգրքով սահմանված ժամկետներով: 2. Արոտավայրերը վարձակալությամբ տրամադրվում են անասնապահութ
Ամբողջ Տեքստ
Հ ՈԴՎԱԾ 96. Գ ՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ` ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԱՃԵՑՄԱՆ, ԲԱՆՋԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ, ԽՈՏՀՆՁԻ, ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ 1. Պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերից քաղաքացիներին և իրավաբանական անձանց գյուղատնտեսական գործունեության` մշակաբույսերի աճեցման, խոտհնձի և անասունների արածեցման համար հողամասերը տրվում են վարձակալության` սույն օրենսգրքով սահմանված ժամկետներով:
2. Արոտավայրերը վարձակալությամբ տրամադրվում են անասնապահությամբ զբաղվելու պայմանով: Մեկ անասնագլխի համար անհրաժեշտ հողատարածքի նորմատիվը սահմանում է գյուղատնտեսության բնագավառի պետական լիազորված մարմինը:
3. Մշակաբույսերի աճեցման համար տրամադրված հողամասերն օգտագործվում են բույսերի աճեցման համար: Այդ հողամասերում, եթե վարձակալության ժամկետը թույլ չի տալիս, կամ պայմանագրով այլ բան նախատեսված չէ, բազմամյա մշակաբույսերի մշակում կամ բազմամյա տնկարկների հիմնում չի թույլատրվում: Նման դեպքերում փոխհատուցում չի տրամադրվում:
4. Անհրաժեշտության դեպքում, տեղական պայմանների հաշվառմամբ, գյուղատնտեսական գործունեության համար տրամադրված կամ ձեռք բերված հողամասերում սահմանված կարգով կարող են կառուցվել շինություններ, իսկ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում արտադրական գործունեություն կազմակերպելու նպատակով` շենքեր, շինություններ:
5. Գյուղատնտեսական գործունեության համար տրամադրված հողամասերի վարձակալության ժամկետի ավարտից հետո դրանց վրա կառուցված շենքերը, շինություններն անցնում են հողամասի սեփականատիրոջը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
6. Պետական և համայնքային սեփականության հողերից, ներառյալ` անտառային ֆոնդից, խոտհնձի և անասունների արածեցման համար, տրամադրված հողամասերի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման: Խոտհնձի և անասունների արածեցման համար քաղաքացիներին և իրավաբանական անձանց հողամասեր տրամադրելու կարգը սահմանում է կառավարությունը: Հողամասերի տրամադրման այլ հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է տվյալ համայնքի կամ մարզի բնակիչներին:
7. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածում նշված հողամասերի տրամադրման այլ հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է մինչև տվյալ հողամասերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելը հողամասը օգտագործողներին` անկախ տվյալ օգտագործողի բնակության վայրից: (96-րդ հոդվածը լրաց.
23.06.11 ՀՕ-245-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
