«ԲԻԲԼՈՍ ԲԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-51)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 24 սեպտեմբերի 2024թ. ՍԴԴԿՈ - 51 | «ԲԻԲԼՈՍ ԲԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Քաղ. Երևան 24 սեպտեմբերի 2024 թ. Սահմանադրական դատարանի դատական կազմը` Նախագահությամբ՝ Է. Շաթիրյանի Անդամակցությամբ՝ Ս. Սաֆարյանի Հ. Թովմասյանի Քննության առնելով «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
.
1. «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ (այսուհետ՝ Դիմող) դիմումը (ներկայացուցիչներ՝ Մ. Գևորգյան, փաստաբան Գ. Պողոսյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի սեպտեմբերի 11-ին, որով Դիմողը խնդրել է. ,1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 375-րդ, 377-րդ և 382-րդ հոդվածները ճանաչել Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր, կամ2 2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 375-րդ, 377-րդ և 382-րդ հոդվածները ճանաչել ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ սնանկ ճանաչված պարտապանի սնանկության վարույթի ավարտը չի կարող հանգեցնել մինչ այդ օրինական ուժ ստացած և հարկադիր կատարման ներկայացված դատական ակտի չկատարման»:
2. Դիմողը, մասնավորապես, բարձրացնում է հետևյալ իրավական հարցադրումը. «Արդյո՞ք դիմումում վիճարկվող դրույթները՝ իրավակիրառ պրակտիկայում տրված այնպիսի մեկնաբանությամբ, որի հետևանքով պարտատերը զրկվում է օրինական ուժ ստացած դատական ակտի չկատարման հետևանքով իր իրավունքների պաշտպանության հնարավորությունից, համապատասխանում են Սահմանադրությամբ պաշտպանվող դա-տական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների բովանդակությանը, ինչպես նաև իրավական որոշակիության և օրենքների՝ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանելու սկզբունքներին»: Դիմողի պնդմամբ՝ առկա է այնպիսի իրավիճակ, երբ կողմերի միջև գործարքից բխող պարտավորությունը վերաձևակերպվել է օրինական ուժ ստացած վճռով հաստատ-ված պարտավորության՝ գումարի բռնագանձման տեսքով, որը կատարողական թերթից բխող պարտավորություն է, որի դադարումը որևէ օրենքով նախատեսված չէ: Դիմողը նշում է, որ ինքը երբևէ չի հրաժարվել իր որևէ իրավունքի իրացումից՝ ինչպես սնանկության վարույթի, այնպես էլ կատարողական վարույթի շրջանակներում: Ավելին, ըստ Դիմողի՝ երաշխավորության պայմանագրից բխող իր պահանջը չէր կարող բավարարվել հիմնական պարտապանի սնանկության վարույթի շրջանակներում, հետևա-բար՝ օգտվելով իր դատավարական իրավունքներից՝ ներկայացրել է առանձին պահանջ, որի արդյունքում առկա է օրինական ուժ ստացած դատական ակտ: Դիմողը գտնում է, որ առերևույթ առկա է վարչական դատարանի կողմից Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության3 դատարանի՝ արդեն իսկ կայացված և օրինական ուժ ստացած դատական ակտի վերա-նայում, որն ըստ էության հնարավոր է միայն նոր երևան եկած և նոր հանգամանքների առկայության դեպքում, որոնք տվյալ պարագայում բացակայում են: Դիմողը նշում է, որ Հայաստանի Հանրապետության դատարանները, հիմք ընդունելով հիմնական պարտապանի լուծարման փաստը, գտել են, որ այդ հանգամանքով պայմանավորված՝ դադարել է հիմնական պարտավորությունը, և որպես հետևանք՝ դադարել է նաև ակցեսոր պարտավորությունը՝ երաշխավորությունը: Ամփոփելով՝ Դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 375, 377 և 382-րդ հոդվածները հակասում են Սահմանադրության 61, 63 75 և 79-րդ հոդվածներին՝ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե սահմա-նադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքերով և պատճառաբանությամբ. 3.1. Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախա-տեսված այլ դեպքերում: Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանա-դրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոց-ները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում4 ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրության հիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանա-դրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝ ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը, բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատա-կարգային որոշմամբ արձանագրել է. ,(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկ-ներ այն հիմնավորելու համարե: Սահմանադրական դատարանը հիշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձա-նագրել է. ,(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել,5 թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճա-ռահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)ե: Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանա-դրական դատարան ներկայացվող անհատական դիմումի հիմնավորված լինելու պահանջը չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի/ազատության՝ առանց ներկայացնելու բավարար հիմնավո-րումներ վիճարկվող օրինադրույթի և այդ հիմնական իրավունքի/ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ: Սույն անհատական դիմումի շրջանակներում Դիմողը բարձրացրել է ՀՀ քաղաքա-ցիական օրենսգրքի 375, 377 և 382-րդ հոդվածների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության հարցը: Այդ առնչությամբ Սահմանա-դրական դատարանի դատական կազմն արձանագրում է. թիվ ԵԱՔԴ/3094/02/13 քաղաքացիական գործով ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թվականի ապրիլի 22-ի վճռով որոշվել է. «(...) Պատասխանող Հակոբ Ումրիկյանից հօգուտ ,Բիբլոս բանկ Արմենիաե ՓԲԸ-ի բռնագանձել 238 606.15 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, (...)»: Միաժամանակ, վարչական դատարանի՝ թիվ ՎԴ/1788/05/22 վարչական գործով 2022 թվականի հուլիսի 19-ի վճռում պատասխանողի ներկայացրած փաստերի, հիմնա-վորումների և պահանջի ներքո, մասնավորապես, նշված է. «02.05.2017թ. Ծառայություն է մուտք եղել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից գրություն, որով վերջինս հայտնել է, որ 20.04.2017թ. թիվ ԵԱՔԴ/0080/04/17 որոշմամբ վարույթ է ընդունվել ,Բիբլոս Բանկ6 Արմենիաե ՓԲԸ֊ի դիմումը Հակոբ Թորոսի Ումրիկյանին սնանկ ճանաչելու պահանջի վերաբերյալ: (...) (...) 29.11.2017թ. Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի կողմից կայացվել է ,Կատարողական վարույթն ավարտելու մասինե որոշում, որի կա-յացման հիմք է հանդիսացել ,Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը»: Այսպիսով, խնդրո առարկա կատարողական վարույթի առնչությամբ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից դեռևս 2017 թվականի նոյեմբերի 29-ին կայացվել է այն ավարտելու մասին որոշում՝ ,Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով (հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը, եթե պարտապանը չունի գույք կամ եկամուտներ, որոնց վրա կարելի է բռնագանձում տարածել և հարկադիր կատարողի՝ նշված օրենքի 40 հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով իրականացված հետախուզումը և (կամ) պահան-ջատիրոջ կողմից պարտապանի գույքը փնտրելու ուղղությամբ ձեռնարկված՝ օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն) սահմանված հիմքով: Հետևաբար՝ Դիմողի կողմից սույն անհատական դիմումով չի հիմնավորվում վերջի-նիս կողմից բարձրացված համատեքստում սահմանադրաիրավական վեճի առկայու-թյունը: Հաշվի առնելով վերոնշյալը՝ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում բավարար հիմնավորումներ չի ներկայացրել իր՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդ-վածներով ամրագրված՝ համապատասխանաբար՝ արդյունավետ դատական պաշտպա-նության և արդար դատաքննության հիմնական իրավունքների խախտման, հետևաբար՝ նշված հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող օրինա-դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) միջև անմի-ջական պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ՝ հաշվի առնելով այս կոնկրետ գործի հանգամանքներն ու առանձնահատկությունները: Դիմողի կողմից բարձրացված՝ վիճարկվող օրինադրույթների (իրավակիրառ պրակ-տիկայում դրանց տրված մեկնաբանության)՝ Սահմանադրության 75 և 79-րդ հոդվածներին7 համապատասխանության հարցի առնչությամբ Սահմանադրական դատարանի դատա-կան կազմն արձանագրում է, որ Սահմանադրության նշված հոդվածների բովանդակու-թյունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո: Հետևա-բար՝ Դիմողի կողմից վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության)՝ իր որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման հանգեցնելը չհիմնավորելը բացառում է վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության հարցի քննարկումը Սահմանադրության նաև 75 և 79-րդ հոդվածներին դրանց համապատասխա-նության հարցի համատեքստում: Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: 3.2. Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանա-դրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոց-ները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնե-լով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբա-նությունը: Սահմանադրության հիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանա-դրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը8 կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատա-րան։ Դրանք են՝ ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը, բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնա-բանությունը: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատա-կարգային որոշմամբ արձանագրված է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևա-կանորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներե: Սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի՝ տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթ(ներ)ի սահմանադրականության գնահատման հարցեր: Այդ համատեքստում Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմա-նադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ. դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 375, 377 և 382-րդ հոդվածների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահ-մանադրականությունը, ըստ էության բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց: Այսպես՝ Դիմողը ներկայացրել է դիրքորոշում, որի համաձայն՝ «(...) առերևույթ առկա է վարչական դատարանի կողմից ընդհանուր իրավասության9 քաղաքացիական դատարանի կողմից կայացված և օրինական ուժ ստացած դատական ակտի վերանայում, որն ինչպես հայտնի է դատավարական օրենսգրքերը թույլ են տալիս նոր երևան եկած և նոր հանգամանքների առկայության դեպքում, որը սույն պարագայում առկա չի եղել»։ Դիմողը նշել է նաև. «(...) թիվ ՎԴ/1788/05/22 վարչական գործով դատարանների կայացրած դատական ակտերով անհնարին է դարձել թիվ ԵԱՔԴ/3094/02/13 քաղաքա-ցիական գործով օրինական ուժ ստացած դատական ակտի կատարումը (...)»: Ելնելով վերոշարադրյալից՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասահմանադրականության վե-րաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացրել, իսկ որպես փաստարկ ներկայաց-ված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են թիվ ՎԴ/1788/05/22 վարչական գործով ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրա-վաչափությանը: Հետևաբար՝ Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննու-թյունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրակա-նության, այլ ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրա-վաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումում առաջադրված հարցը ենթակա չէ Սահ-մանադրական դատարանին: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 1-ին, 2 և 5-րդ մասերի պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը10
Ո Ր Ո Շ Ե Ց
. «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ անհատական դիմումով գործի քննությունը մերժել: Նախագահող՝ Է. Շաթիրյան Անդամներ՝ Ս. Սաֆարյան Հ. Թովմասյան 24 սեպտեմբերի 2024 թվականի ՍԴԴԿՈ-51
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 24 սեպտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-51
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
