ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 3.2 — Պարտադիր կամ հարկադիր աշխատանքը 1.
Ամփոփում
Հոդված 3.2. Պարտադիր կամ հարկադիր աշխատանքը 1. Պարտադիր կամ հարկադիր աշխատանքն արգելվում է: 2. Պարտադիր կամ հարկադիր աշխատանք է համարվում որևէ ձևի հարկադրանքի գործադրմամբ կամ գործադրման սպառնալիքի տակ անձից պահանջվող կամ անձի կողմից կատարվող ցանկացած աշխատանքը կամ ծառայությունը, որի համար այդ անձը կամավոր չի հայտնել իր համաձայնությունը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի: 3. Պարտադիր կամ հարկադիր աշխատանք չի համարվում՝ 1) այ
Ամբողջ Տեքստ
Հոդված 3.2. Պարտադիր կամ հարկադիր աշխատանքը 1. Պարտադիր կամ հարկադիր աշխատանքն արգելվում է:
2. Պարտադիր կամ հարկադիր աշխատանք է համարվում որևէ ձևի հարկադրանքի գործադրմամբ կամ գործադրման սպառնալիքի տակ անձից պահանջվող կամ անձի կողմից կատարվող ցանկացած աշխատանքը կամ ծառայությունը, որի համար այդ անձը կամավոր չի հայտնել իր համաձայնությունը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
3. Պարտադիր կամ հարկադիր աշխատանք չի համարվում՝ 1) այն աշխատանքը, որը, օրենքին համապատասխան, կատարում է դատապարտված անձը. 2) զինվորական կամ այլընտրանքային ծառայությունը. 3) յուրաքանչյուր աշխատանք, որը պահանջվում է բնակչության կյանքին կամ բարօրությանն սպառնացող արտակարգ իրավիճակների ժամանակ: (3.2-րդ հոդվածը լրաց.
05.10.22 ՀՕ-360-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
