Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ԵԱՔԴ/0119/04/17
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

ԵԱՔԴ/0119/04/17

Վճռաբեկ դատարանԵԱՔԴ/0119/04/1725 հուլիսի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) ներկայացուցիչ Արման Մնացականյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.06.2018 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի (Արդշինբանկե ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ընդդեմ (Սպիտակ Կամարե ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` սնանկ ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ: Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 01.12.2017 թվականի վճռով Բանկի դիմումը բավարարվել է: 2 Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

Սնանկության գործ թիվ ԵԱՔԴ/0119/04/17

դատարանի որոշում

2019թ.

Սնանկության գործ թիվ ԵԱՔԴ/0119/04/17

Նախագահող դատավոր` Գ. Խանդանյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

նախագահող

զեկուցող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

2019 թվականի հուլիսի 25-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) ներկայացուցիչ Արման Մնացականյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.06.2018 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի (Արդշինբանկե ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ընդդեմ (Սպիտակ Կամարե ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` սնանկ ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ: Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 01.12.2017 թվականի վճռով Բանկի դիմումը բավարարվել է:

2

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Բունիաթյան) (այսուհետ` Դատարան) 05.03.2018 թվականի որոշմամբ սնանկ ճանաչված Ընկերության նկատմամբ սկսվել է լուծարման վարույթ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ Դատարան) 25.06.2018 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 05.03.2018 թվականի (Ընկերության նկատմամբ լուծարման վարույթ սկսելու մասինե որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեի ներկայացուցիչը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն

վճռաբեկ

բողոքը

քննվում

է

հետևյալ

հիմքի

սահմաններում

ներքոհիշյալ

հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը, 70-րդ հոդվածի 1-ին մասը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը լուծարման վարույթ սկսելու մասին որոշում կայացնելիս հաշվի չի առել, որ դեռևս 21.02.2018 թվականի որոշմամբ բավարարել է Կոմիտեի միջնորդությունը` ուսումնասիրություն կամ ստուգում իրականացնելու մասին: Արդյունքում

Դատարանը

չի

ապահովել

Կոմիտեի

կողմից

այդ

որոշման

կատարման

հնարավորությունը: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ լուծարման վարույթ սկսելու որոշման կայացումից հետո այլևս ստուգում իրականացվել չէր կարող: Փաստորեն, Դատարանը նախ թույլատրել է Կոմիտեին իրականացնել ստուգում, այնուհետև կայացրել է լուծարման վարույթ սկսելու

մասին

որոշում`

անտեսելով

օրինական

ուժի

մեջ

մտած

դատական

ակտի

պարտադիրության պահանջը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, եզրահանգելով, որ Դատարանը լուծարային վարույթ սկսելու

իրավունք

ունի

առանց

ժամկետային

սահմանափակման,

այդ

հայեցողական

լիազորությանը, ըստ էության, վերագրել է բացարձակ բնույթ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.06.2018 թվականի որոշումը և այն փոփոխել կամ գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 31.01.2018 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը (գործի հավելված, գ.թ. 30-31):

3

2.

21.02.2018

թվականի

(Պարտապանի

մոտ

ուսումնասիրություն

կամ

ստուգում

իրականացնելու մասինե որոշմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, քննարկելով

Կոմիտեի`

մարմիններին

պարտապան

վերապահված

Ընկերությունում

իրավասության

ՀՀ

օրենսդրությամբ

սահմաններում

հարկային

բյուջեի

հետ

փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող ՀՀ օրենսդրության պահանջների կատարման ճշտության ստուգում իրականացնելու վերաբերյալ միջնորդությունը, գտել է, որ Ընկերությունն ընդգրկված է հարկային մարմնի կողմից իրականացվելիք ստուգումների ծրագրում և անհրաժեշտ է կատարել պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության

ստուգում:

միջնորդությունը

և

Նշված

հիմնավորմամբ

թույլատրվել

է

բավարարվել

Կոմիտեին`

է

Կոմիտեի

Ընկերությունում

ներկայացրած

իրականացնել

ուսումնասիրություն կամ ստուգում (գործի հավելված, գ.թ. 33-34): 3.

Երևան

քաղաքի

ընդհանուր

իրավասության

դատարանի

21.02.2018

թվականի

(Պարտապանի մոտ ուսումնասիրություն կամ ստուգում իրականացնելու մասինե որոշումը Կոմիտեին ուղարկելու համար փոստային ծառայությանն է հանձնվել 23.04.2018 թվականին և նույն օրը ստացվել է Կոմիտեում (գործի հավելված, գ.թ. 36):

4. Դատարանի 05.03.2018 թվականի որոշմամբ կասեցվել է Ընկերության գործունեությունը, գույքը կառավարելու և տնօրինելու պարտապանի բոլոր իրավունքները (գործի հավելված, գ.թ. 40-41):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից բողոքարկվող դատական ակտը կայացնելիս թույլ է տրվել (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի, 70-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ պարտապանի մոտ ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնելու թույլտվության մասին դեռևս չկատարված որոշման առկայության պայմաններում պարտապանի լուծարման վարույթ սկսելու իրավական հնարավորության հարցին:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք: ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

4

(Մարդու

իրավունքների և

հիմնարար

ազատությունների պաշտպանության

մասինե

եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր

ոք,

երբ

պարտականությունները

որոշվում

կամ

նրան

են

նրա

քաղաքացիական

ներկայացրած

ցանկացած

իրավունքները

քրեական

և

մեղադրանքի

առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նաև դատարանի պահանջները կատարման համար պարտադիր են դրանց հասցեատերերի համար և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

(Սնանկության մասինե ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից պարտապանի մոտ ստուգում կամ ուսումնասիրություն կարող է իրականացվել միայն դատարանի որոշմամբ: (...) Պարտապանի լուծարման գործընթացը սկսվելուց հետո ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնելն արգելվում է, բացառությամբ միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության և հանդիպակաց ուսումնասիրությունների: (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքով սահմանված ժամկետում ֆինանսական առողջացման ծրագիր չներկայացվելու, ներկայացված ծրագրի

հաստատումը

մերժվելու,

ֆինանսական

դադարեցվելու,

ֆինանսական

առողջացման

հաշվետվության

հաստատումը

մերժվելու

առողջացման

ծրագրի

դեպքում

ծրագիրը

կատարման

դատարանը

վաղաժամկետ

մասին

որոշում

կառավարչի

է

կայացնում

պարտապան իրավաբանական անձի լուծարման կամ պարտապան անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման վարույթ սկսելու մասին (այսուհետ` պարտապանի լուծարում): Նույն

հոդվածի

3-րդ

մասի

համաձայն`

պարտապանին

լուծարելու

մասին

որոշման

հրապարակումից հետո կառավարիչը նույն օրենքով սահմանված կարգով իրականացնում է պարտապանի գույքի վաճառքը:

ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերոգրյալ նորմերի լույսի ներքո մեկնաբանելով (Սնանկության մասինե ՀՀ օրենքի վկայակոչված կարգավորումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ցանկացած դատական ակտ (այդ թվում` սնանկության վարույթում կայացված), որը մտել է օրինական ուժի մեջ, ձեռք է բերում պարտադիրության հատկանիշ: Ընդ որում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) բազմիցս արձանագրել է, որ ցանկացած դատարանի կողմից ընդունված դատական որոշման կատարումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով պետք է դիտվի որպես (դատավարությանե բաղկացուցիչ մաս (տես, օրինակ, Burdov v. Russia գործով Եվրոպական դատարանի 04.09.2002

թվականի վճիռը, կետ 34):

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկության վարույթում կայացված և կատարում ենթադրող դատական ակտերը նույնպես ենթակա են կատարման, հակառակ պարագայում դատական ակտի կայացումը կկրի ձևական բնույթ: Ընդ

5

որում, եթե դատական ակտի կատարման հնարավորությունը պայմանավորված է դատարանի որևէ հայեցողական լիազորության կիրառմամբ, ապա այդ լիազորությունը պետք է կիրառվի այնպես, որ չբացառվի դատական ակտը ողջամիտ ժամկետներում փաստացի կատարելու հնարավորությունը (դատարանի հայեցողական լիազորության կիրառման պայմանների մասին

տե'ս, օրինակ, Ալբերտ Հակոբյանն ընդդեմ (Դավիթ Երթուղային Տաքսիե ՓԲԸ-ի թիվ 3-346(ՏԴ) ՀՀ վճռաբեկ դատարանի 18.05.2007 թվականի որոշումը):

(Սնանկության մասինե ՀՀ օրենքի վերոգրյալ նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը

փաստում

է,

որ

պարտապանի

մոտ

ստուգում

կամ

ուսումնասիրություն

իրականացվում է դատարանի որոշմամբ պարտապանին սնանկ ճանաչելուց հետո մինչև պարտապանի լուծարման գործընթացը սկսվելը (բացառությամբ նույն օրենքով նախատեսված դեպքերի): Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ (Սնանկության մասինե ՀՀ օրենքը կոնկրետ ժամկետային

սահմանափակում

չի

նախատեսել

պարտապանի

մոտ

ստուգում

կամ

ուսումնասիրություն իրականացնելու թույլտվություն տալու համար: Այդուհանդերձ, նման կարգավորումը չի կարող մեկնաբանվել որպես դատարանի բացարձակ հայեցողություն: Դատարանը, թույլատրելով իրականացնել պարտապանի գործունեության ստուգում կամ ուսումնասիրություն, իր կայացրած որոշման կատարման հնարավորության ապահովման նպատակով պետք է պարտապանի լուծարման գործընթաց չսկսի այնքան ժամանակ, քանի դեռ ողջամիտ ժամկետում իր կայացրած դատական ակտի կատարման հնարավորություն չի ընձեռել դատական ակտի հասցեատիրոջը:

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունը 01.12.2017 թվականի վճռով ճանաչվել է սնանկ:

21.02.2018

թվականի

(Պարտապանի

մոտ

ուսումնասիրություն

կամ

ստուգում

իրականացնելու մասինե որոշմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը թույլատրել է Կոմիտեին` Ընկերությունում իրականացնել ուսումնասիրություն կամ ստուգում: Նշված որոշումը Կոմիտեին ուղարկելու համար փոստային ծառայությանն է հանձնվել 23.04.2018 թվականին և նույն օրը ստացվել է Կոմիտեում: Դատարանի 05.03.2018 թվականի որոշմամբ Ընկերության նկատմամբ սկսվել է լուծարման վարույթ:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ չնայած այն հանգամանքին, որ սնանկ ճանաչված Ընկերությունում ուսումնասիրություն կամ ստուգում իրականացնելու թույլտվության վերաբերյալ որոշումն ուշ ուղարկելու պատճառով Կոմիտեն գործնականում զրկվել է այդ որոշմամբ նախատեսված իր իրավունքն իրացնելու հնարավորությունից, սակայն Կոմիտեն բավականաչափ հետևողական մոտեցում չի ցուցաբերել ներկայացրած միջնորդության արդյունքների նկատմամբ, ինչի հետևանքով առաջացել է որոշման կատարման անհնարինություն: Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանի 05.03.2018 թվականի որոշումը կայացվել է բացառապես օրենքի շրջանակներում, և Դատարանը նշված որոշմամբ դատական սխալ թույլ չի տվել:

6

Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է Դատարանի կողմից իր իսկ կայացրած որոշման կատարման հնարավորությունը որոշման հասցեատիրոջ համար սահմանափակելու հանգամանքը: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը 21.02.2018 թվականի որոշմամբ Կոմիտեի միջնորդությունը բավարարել է, այնուհետև 05.03.2018 թվականի որոշմամբ Ընկերության նկատմամբ սկսել է լուծարման վարույթ, դրանից հետո միայն 21.02.2018 թվականի որոշումը հասանելի է դարձել Կոմիտեին, այն է` Կոմիտեն 21.02.2018 թվականի

որոշումը

ստացել

է

23.04.2018

թվականին,

երբ

արդեն

իսկ

օրենսդրական

կարգավորումների հիման վրա սպառվել էր 21.02.2018 թվականի որոշման կատարման հնարավորությունը` ընդ որում Կոմիտեի կամքից անկախ: Այլ կերպ ասած, 05.03.2018 թվականի որոշումը կայացնելիս Դատարանն անտեսել է, որ կայացնելով Ընկերության լուծարման վարույթ սկսելու մասին որոշում` Դատարանը բացառում է 21.02.2018 թվականի որոշման կատարման հնարավորությունը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է վերոգրյալ հանգամանքները և փաստորեն Դատարանի կողմից լուծարային վարույթ սկսելու լիազորության կիրառման հայեցողությանը վերագրել է բացարձակ բնույթ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կոմիտեի բողոքը հիմնավոր է, քանի որ ստորադաս դատարանների կողմից թույլ տրված խախտումը խաթարել է արդարադատության բուն էությունը` նկատի ունենալով, որ Կոմիտեի կողմից Երևան քաղաքի ընդհանուր

իրավասության

դատարանի

21.02.2018

թվականի

(Պարտապանի

մոտ

ուսումնասիրություն կամ ստուգում իրականացնելու մասինե որոշումը ստացված չլինելու և այս որոշումը

կատարելու

հնարավորություն

չունենալու

պայմաններում

Դատարանը

սնանկ

ճանաչված Ընկերության նկատմամբ սկսել է լուծարման վարույթ` բացառելով 21.02.2018 թվականի դատական ակտի կատարման հնարավորությունը և արդյունքում խախտելով դատական ակտի պարտադիրության հատկանիշը, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի 25.06.2018 թվականի որոշումը բեկանելու և գործը` Ընկերության նկատմամբ լուծարման վարույթ սկսելու հարցի քննարկման մասով, նոր քննության ուղարկելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 20-րդ մասի հիմքով 01.01.2019 թվականից Հայաստանի Հանրապետությունում գործում է ՀՀ սնանկության դատարանը, գտնում է, որ գործը պետք է նոր քննության ուղարկել ՀՀ սնանկության դատարան:

7

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.06.2018 թվականի որոշումը և գործը` (Սպիտակ Կամարե ՍՊԸ-ի նկատմամբ լուծարման վարույթ սկսելու հարցի քննարկման մասով, ուղարկել ՀՀ սնանկության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 հուլիսի, 2019 թ.
Գործի #:
ԵԱՔԴ/0119/04/17
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել