ՀԿԴ/0156/11/25
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ ՀՇ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան) 2025 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ ՀՇ հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչության ՇԿԳ քննիչ Գնորգ Բալդրյանի 2025 թվականի հունիսի 2-ի «Իրեղեն ապացույց ճանաչելու մասին» որոշման դեմ բողոքաբեր «"""""» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Անի Բարսեղյանի կողմից ներկայացված բողոքը բավարարվել է ն վարույթի հանրային մասնակիցներին պարտավորեցվել վերացնել Հ» ՍՊ ընկերության իրավունքների խախտումը՝ կայացնելով քննիչի որոշմամբ նշված գույքի վերաբ
Ամբողջ Տեքստ
Լ" ՇԿԴ/0156/11/25
ՀԱՆ
ա | ՏաԿՊ Զ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր Տ.Դավթյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր Ա.Մարտիրոսյան
2025 թվականի դեկտեմբերի 26-ին քաղաք Երնանում
ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն
հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նան՝ Վճռաբեկ դատարան),
՞Նախագահությամբ՝ ԱԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ո.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Ս.ՉՁԻՉՈՅԱՆԻ
ԴՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ՀԿԴ/0156/1/25 դատական վարույթով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նան՝ Վերաքննիչ դատարան| 2025 թվականի նոյեմբերի 10-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
Լ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան) 2025 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչության ՇԿԳ քննիչ Գնորգ Բալդրյանի 2025 թվականի հունիսի 2-ի «Իրեղեն ապացույց ճանաչելու մասին» որոշման դեմ բողոքաբեր «"""""» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Անի Բարսեղյանի կողմից ներկայացված բողոքը բավարարվել է ն վարույթի հանրային մասնակիցներին պարտավորեցվել վերացնել Հ» ՍՊ ընկերության իրավունքների խախտումը՝ կայացնելով քննիչի որոշմամբ նշված գույքի վերաբերյալ գործարքներ չկատարելու նպատակով ՀՀ կադաստրի կոմիտեի միջոցով արգելք կիրառելը վերացնող վարութային ակտ:
2 Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչություն գործուղված դատախազ Ս.Պապոյանի կողմից բերված հատուկ վերանայման բողոքը Վերաքննիչ դատարանի 2025 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ թողնվել է առանց քննության:
3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը բերել է հատուկ վերանայման բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2025 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
4. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի նոյեմբերի 10- ի որոշմամբ թույլ է տրվել դատական սխալ` քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա, այն է՝ սխալ են մեկնաբանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-39-րդ հոդվածները, ինչի արդյունքում խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված՝ վարույթի հանրայնության սկզբունքը՝ չի ապահովվել հանրային ն մասնավոր շահերի
3
հավասարակշռված պաշտպանությունը: Բողոքաբերի պնդմամբ` բողոքարկվող դատական ակտում կատարված մեկնաբանություն՝ Օ։Օհակասում է Վճռաբեկ դատարանի՝ թիվ ԿԴՅ/0030/06/17 գործով 20188 թվականի հուլիսի 20ի ն թիվ ՇԿԴ/0081/15/24 գործով 2025 թվականի նոյեմբերի 13-ի որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներին:
42. Միաժամանակ բողոքարերը նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում կոնկրետ դատավարական ժամկետ` մինչդատական ակտի դեմ ներկայացված բողոքը քննության առնելու մասին դատարանի որոշումը քննիչի կողմից հսկող դատախազին հանձնելու վերաբերյալ, սակայն ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման բողոքը բերվում է համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում: Միաժամանակ ՀՀ քրեական դատավորության օրենսգրքով հստակ սահմանված է դատական վերանայման բողոք բերելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, որից ակնհայտ է, որ քննիչը չի հանդիսանում դատական վերանայման բողոք ներկայացնելու սուբյեկտ ն որպես վարույթի հանրային մասնակից դատական վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունի միայն դատախազը, իսկ դատախազը հատուկ վերանայման բողոք կարող է ներկայացնել համապատասխան դատական ակտը ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում:
43. Բողոքաբերը փաստել է նան, որ վիճարկվող որոշումը ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 2025 թվականի հոկտեմբերի 16-ին, ն այն ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում հսկող դատախազի կողմից ներկայացվել է հատուկ վերանայման բողոք ն փաստացի մինչն 2025 թվականի հոկտեմբերի 16-ը վիճարկվող որոշումը հսկող դատախազին հասու չի եղել, իսկ Վերաքննիչ դատարանի այն պնդումը, որ քննիչի կողմից դատարանի որոշումը ստանալու, այն դատախազին փոխանցելու ն դատախազի կողմից բողոք ներկայացնելու ժամկետը պետք է սահմանափակվի նույն տասնօրա ժամկետում, չի բխում դատական ակտի բողոքարկման ժամկետների կարգը սահմանող քրեադատավարական նորմերի բովանդակությունից ն տրամաբանությունից:
5. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի 2025 թվականի նոյեմբերի 10-ի որոշումը բեկանել ն կայացնել դրան փոխարինող դատական
4
ակտ՝ հսկող դատախազի հատուկ վերանայման բողոքը քննության առնելու համար վարույթը փոխանցելով ստորադաս դատարան:
Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Առաջին ատյանի դատարանի 2025 թվականի սեպտեմբերի 22ի որոշման օրինակները 2025 թվականի սեպտեմբերի 24ին փոստին հանձնելու միջոցով ուղարկվել են «""""""» ՍՊ ընկերության ներկայացուցիչ ԱԲարսեղյանին ն ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչութան ՀԿԳ քննիչ Գ.Բալդրյանին::
6.. Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշումը 2025 թվականի հոկտեմբերի 2-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից ուղարկվել ն նույն օրը ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում»:
6.2. Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության ՀԸ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչություն գործուղված դատախազ Ս.Պապոյանի հատուկ վերանայման բողոքը փոստին է հանձնվել 2025 թվականի հոկտեմբերի 31Լին::
7. Վերաքննի. դատարանը, առանց քննության թողնելով ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչություն գործուղված դատախազ Ս.Պապոյանի հատուկ վերանայման բողոքը, արձանագրել է. «/...) Թիվ ՀԿԴ/0156/11/25 վարույթի նյութերի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարաւնի 2025 թվականի սեպտեմբերի 22ի «Մինչդատական ակտի դեմ բողոքը քննելու մասին» որոշումը վարույթի մասնակիցներին ուղարկվել է 2025 թվականի սեպտեմբերի 24ի թվագրմամբ: Վարույթի նյութերում առկա համապատասխան փոստային առաքման ծանուցագրով հաստատվում է, որ վարույթի մասնավոր մասնակիցը քննարկվող որոշումն ստացել է դեռնս 2025 թվականի սեպտեմբերի 26-ին: Վերաքննիչ դատարանը փաստում է, որ թեն վարույթի նյութերում բացակայում,
ւՏե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 310-313:
5 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 23:
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթ 23:
5
է քննիչի կողմից քննարկվող որոշումն արանալու հստակ պահը հավատրող փաստաթուղթ, սակայն, հիմք ընդունելով տարածված դատական, ինչպես նան փոստային առաքանին արացվելու ժամկետների վերաբերյալ համապատասխուն պրակտիկան, վերադաս ատյանը ողջամտորեն կարող է հանգել այն եզրակացությաւնը, որ վերջինը բողոքարկվող դավզաւկան ակտն ատացել է մոտավորապես այն նույն ժամանակամիջոցում՝ ինչ վարույթի մասնավոր մասնակիցը:
Վերաքննիչ դատարանի համար հետաքրքրական է, որ վիճարկվող դատական ակտր քննարկվող վարույթի նախաքննությունն իրականացնող քննիչը ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտնում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչություն գործուղված դատախազ Ս.Պապոյանին ուղարկել Լ 2025 թվականի հոկտեմբերի 2Լին՝ իրեն փասրացի ուղարկվելուց հետո՝ մոտ մեկ ամիս անց: Դատախազն այն արացել է նույն օրը ն որպես հատուկ վերանայման րողոք բերելու օրենադրական ժամկետի սկիզը հաշվարկել դատական ակտն իրեն հասանելի դառնալու պահը, այն Լ՝ 2025 թվականի հոկտեմբերի 2Լր:
Վերաքննիչ դավաւրանը, ընդգծելով նախկինում արվահայվտած իր դիրքորոշումը, արձանագրում է, որ թեն օրենսդիրը չի սահմանում, թե քննիչը քանի օրերի ընթացքում: պետք է դատական ակտն ուղարկի հսկող դատախազին, սակայն, միննույն ժամանակ հստակ են հատուկ վերանայման բողոք բերելու օրենսդրական ժամկետները, այն է՝ համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետը: Քննիչը վերաքննության կարգով բողոք ներկայացնելու սուբյեկտ չի հանդիսանում, փոխարենը` առաջին ատյանի դատական ակտի վերարերյալ անհամաձայնություն հայտնելու ն դատական վերանայման իրավունքից օգտվելու իրավունքով որպես վարույթի հանրային մասնակից օժտված է դատախազը, ինչից ողջամվտրեն պարզ է դառնում, որ քննիչը դատական ակտր արանալու պահից հիշյալ ժամկետում այն պետք է փտխանցի հսկող դատախազին, որպեսզի դատական ակրի հետ
անհամաձայնության առկայության դեպքում վերջինը հնարավորություն արանա իրացնելու այն բողոքարկելու իր իրավունքը:
Ասվածը, սակայն, չի ենթադրում, որ քննիչը կարող է դատական ակտր հասցեագրել հսկող դատախազին իր գնահատմամը ողջամիտ ցանկացած ժամկետում, այլ պարտավորվում է գործընթացն ապահովել հնարավոր ամենասեղմ ժամկեղտում,
6
քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքի 35-րդ հոդվածի ուժով՝ հենց քննիչն է պատասխանատու նախաքննության համակողմանիության, դրաւ բնականոն ընթացքի, քննչական գործողություններն օրենքով սահմանված կարգով ու ժամանակին կատարելու, ինչպես նան իր կիրառած հարկադրանքի միջոցների իրավաչափության համար:
Բացի այդ, հսկող դավփախազն իր հերթին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի ուժով՝ ի թիվս այլնի պատասխանավու է մինչդատական վարույթի օրինականության, վարույթի հանրային մասնակիցների կողմից հարկադրանքի միջոցների կիրառման օրինականության, ինչպես նան դատական ակտի բողոքարկման կամ չրողոքարկման իրավաչափության համար:
Սույն համատեքարում Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ քրեական վարույթը արատիկ երնույթ չէ ն անգամ ժամերի կամ օրերի փոփոխությամբ վարույթով տեղի է ունենում իրադրության ն իրավահարաբերության փովտխություն, որպիսի պայմաններում անձի նկատմամի կիրառված հարկադրանքի միջոցները, որոշակի իրավունքների սահմանափակումները կորցնում են իրենց արդիականությունը ն վարույթի բնականոն ընթացքը կարող է բերվել ոիսկայնության դաշտ: Ողջ վերոգրյալի համապտեքատրում Վերաքննիչ դափարանը փաստում է, որ քննիչի կողմից դատական ակտի դատախազին ուղարկելոգւ համար օրենադրական 6 ժամկետների բացակայությունը չի վկայում այն մասին, որ նախաքննական մարմինը կարող է այն մեխանիզմն իրացնել վարույթի ցանկացած վալում` առանց ողջամիտ ժամկետով սահմանափակվելու:
Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը կարող էր այլ լինել, նթե քննիչի կողմից դատական ակտը դատախազին ուղարկված լիներ առնվազն տասնօրյա ժամկետի պահպանմամբ, սակայն, փատրացի, դատական ակտն ուղեկցական գրությամը դատախազություն է ուղարկվել 2025 թվականի հոկտեմբերի 2Լի թվագրմամը՝ դատական ակտր քննիչի կողմից ենթադրաբար արանալուց մոր մեկ ամիս անց, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ չարաշահվել է հատուկ վերանայման րողոքի ներկայացման քրեադավփավարական ժամկետից օգտվելու իրավունքը ն արացվել է այնպիսի իրավիճակ, որ վասնօրյա ժամկետում: բողոքարկման ենթակա դատաեւկան ակտը բողոքարկվել է դատական ակտը ստանալու օրվանից մոտ մեկ ամիս հետո: Այս առումով հարկ է փասարել, որ սահմանափակման
շ
ենթակա իրավունքի կրոլի՝ վարույթի մասնավոր մասնակցի համար, դատական ակտր արանալու օրվանից առնվազն քսան օր հերո դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը կարող էր կանխատեսելի լինել, որպիսի պայմաններում: սույն հատուկ վերանայման բողոքի ներկայացման ժամկետը հարգելի համարելը հակասում է նան զենքերի հավասարության հիմնարար ակզբունքին (վարույթի մասնավոր մասնակցի համար բողոքարկմեւն ժամկետը հոսում է հենց իր կողմից դատական ակտր արանալու պահից, իսկ «Օջալանն ընդդեմ Թուրքիայի Հանրապետության» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այն դիրքորոշումն է հայտնել, որ զենքերի հավասարության սկզբունքն արդարացի դատաքննության լայն հասկացության հատկանիշներից մեկն է, որն ընդգրկում է նան այն հիմնարար իրավունքը, որ քրեական վարույթը պեվք է մրցակցային լինի: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նման վարքագիծը խաթարում է նան իրավական որոշակիության սկզբունքը, ինչպես նան մասնավոր մասնակցի կողմից՝ դատավարական հակառակ կողմի բողոքարկման ժաւմկերների վերաբերյալ կանխապտեսելիությաւն սկզբունքը:
Ավելին, եթե առաջնորդվենք բողոքարկման ժամկետներ նախատեսող նորմի տառացի մեկնաբանմամբ, ապա, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ողջամիտ կհամարվի այն մոտեցումը, երբ վարույթն իրականացնող մարմինը կունենա նույն տասնօրյա բողոքարկման ժամկետը, ինչ մասնավոր մասնակիցը, այլ կերպ՝ քննիչի կողմից դատարանի որոշումը արանալու այն դատախազին փոխանցելու ն դատախազի կողմից, բողոք ներկայացնելու ժամկետը պեվք է սահմանափակվի նույն տասնօրյա, ժաւմկետում, առավելապես այն հանգամանքի հաշվառմաւմը, որ քննիչը դատական ակտն արանալուց հետո որեէ այլ գործառույթ չունի իրականացնելու, քան բողոքարկման ենթակա ակտր հսկող դատախազին փոխանցելն է:
Ողջ վերոգրյալի համատնեքարում Վերաքննիչ դատարանը փաստում է, որ օբյեկտիվորեն ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչություն գործուղված դատախազ ՍՊապոյանի հատուկ վերանայման բողոքը՝ ՀՀ հակակոռուպցիոն դավարանի թիվ ՀԿԴ/0156/1125 վարույթով 2025 թվականի
8
սեպտեմբերի 22-ի «Մինչդապտաւկան ակտի դեմ բողոքը քննելու մասին» որոշմեւն դեմ, ժամկետանց է ն ենթակա չէ քննության (...)»':
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
8. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առոջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավո՞ր է արդյոք ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչություն գործուղված դատախազ Ս.Պապոյանի հատուկ վերանայման բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությունը:
9. ՀԸ Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
«Դատախազությունն օրենքով սահմանված դեպքերում ն կարգով՝
(-.)
2) հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկավմեւմը.
(-.)
4) րոզղոքարկում է դատարանների վճիոները, դավաւվճիոները ն որոշումները.
(:-.)»:
ՃՇՇ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝
«Սույն օրենսգրքում օգտագործվող ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետնյալ նշանակությունը.
(-.)
12) վարույթի հանրային մասնակից՝ դատախազը, քննիչը, քննչական մարմնի ղեկավարը, հետաքննության մարմնի պեվվ, հետաքննիչը.
(-.)
18) դատախազ՝ պետական պաշտոնատար անձ, որ քրեական վարույթի ընթացքում: պետության անունից իրականացնում է դատախազության` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված իրավասության շրջանակում: օրենքով իրեն վերապահված լիազորությունները.
4 Տե'ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 24-30:
9
19) քննիչ՝ պետաւկան պաշմտնապտար անձ, որն իր իրավասության սահմաններում քրեական վարույթի ընթացքում իրականացնում է նախաքննություն.
(:-.)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաճայն՝
«Դատախազը պատասխանատու է (...) դատական ակտի բողոքարկման կամ չրողոքարկմաւն իրավաչափության համար»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«Դատական վերանայման բողոք բերելու իրավունք ունեն՝
1) վարույթի մասնավոր մասնակիցր.
2) վարույթի մասնավոր մասնակից չհանդիսացող անձր, եթե դատական ակտն ուղղակիորեն վերաբերում է նրա իրավաչափ շեւհերին.
3) դատախազը»:
ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 1Լին մասի համաձայն՝
«Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման րողոքը բերվում է համապատասխան դատական ակտն արանալու օրվանից հետո` վասնօրյա ժամկետում»:
91. Մեջբերված նորմերի համադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ քննիչը։ ն դատախազը քրեական դատավարության ինքնուրույն սուբյեկտներ են ն ունեն իրավունքների ու պարտականությունների ինքնուրույն շրջանակ: Այնուամենայնիվ, նրանց գործունեությունն ուղղված է միննույն՝ հանրային շահի ապահովման գործառույթի իրականացմանը, որի ուժով էլ նրանց լիազորությունները փոխլրացնում են միմյանց: Ընդ որում, օրենսդիրը դատական վերանայման բողոք բերելու՝ վարույթի հանրային մասնակից է դիտարկել միայն դատախազին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ամրագրելով դատախազի, ի թիվս այլնի, օրենքով սահմանված դեպքերում ն կարգով դատական ակտերը բողոքարկելու բացառիկ լիազորությունը: Միննույն ժամանակ, վերոնշյալից հետնում է, որ դատախազի՝ դատական ակտը բողոքարկելու գործառույթի իրացումը չի կարող սահմանափակվել քննիչի կողմից դրսնորվող որոշակի վարքագծով, իսկ քննիչի վրա չի կարող դրվել այնպիսի պարտավորություն, որը նախատեսված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներով:
10
10. Վճռաբեկ դատարանը, Վարդան Գրիգորյանի վերաբերյալ գործով անդրադառնալով դատախազի կողմից դատական ակտի բողոքարկման ժամկետի սկիզբը հաշվելու հարցին, որը նրան հանձնվել է ոչ թե դատարանի, այլ քննիչի կողմից, արտահայտել է իրավական դիրքորոշումներ, որոնք, թեն վերաբերում են 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին, սակայն շարունակում են վերաբերելի մասով (ոսճետ ոսո տ) կիրառելի լինել նան գործող քրեադատավարական կարգավորումների նկատմամբ:
Մասնավորապես նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոք բերելու ժամկետն ինչպես մեղադրյալի ն նրա պաշտպանի, այնպես էլ դատախազի համար պետք է հաշվարկվի՝ որպես ելակետ ընդունելով դատարանի որոշումը բողոք բերելու իրավունք ունեցող համապատասխան դատավարության մասնակցին հանձնելու պահը: Իսկ այն դեպքում, երբ որոշումը բողոքարկման իրավունք ունեցող դատախազին հանձնվել է ոչ թե դատարանի, այլ քննիչի կողմից, ապա դատախազի կողմից դատական ակտի բողոքարկման ժամկետի սկիզբը պետք է հաշվարկվի ոչ թե քննիչի կողմից որոշումը ստանալու պահից, այլ այն պահից, երբ այդ փաստաթուղթը հասու է դարձել դատախազին::
1. Վճռաբեկ դատարանը, թիվ ՀԿԴ/0081/15/24 դատական վարույթով 2025 թվականի նոյեմբերի 13-ին կայացված որոշմամբ արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 353-րդ հոդվածի Լին մասի 3-րդ կերով դատախազին վերապահված դատական վերանայման բողոք բերելու իրավասությունն արդյունավետ իրացնելու համար անհրաժեշտ է, որ մինչդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակում կայացված դատական ակտի մասին դատարանը պատշաճ կերպով իրազեկի նան մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Հակառակ մեկնաբանության պարագայում կվտանգվի դավնախազական հսկողության արդյունավետ իրականացման սահմանադրաիրավական պահանջը, որի հետեանքով դատախազը կզիկվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իրեն վերապահված լիազորությունն արդյունավետ իրացնելու հնարավորությունից:
Հ Տես Վճռաբեկ դատարանի՝ Վարդան Գրիգորյանի վերաբերյալ գործով 2018 թվականի հուլիսի 20- ի թիվ ԿԴ3/0030/06/17 որոշման 11-րդ կետը:
11
Ընդ որում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերր նշված դիրքորոշումը համահունչ է նան 1998 թվականի հուլիսի Լին րնդոււված ՀՀ քրեական դափավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթների վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից արձանագրված սնսւհմանադրաիխրավեւկան մեկնաբանմանն ու դրաւ հաշվառմամը Վճռաբեկ դատարանի կողմից արձանագրված իրավական դիրքորոշմանն առ այն, որ համապատասխան դատական ակտն առաջին ատյանի դատարանը պետք է հանձնի (ուղարկի) ոչ միայն միջնորդությունը հարուցած քննիչին, այլ նան՝ դատախազին :
14 Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դավտղությանը, որ քննիչը դատական ակտն ստանալուց հետո որեէ այլ գործառույթ չունի իրականացնելու, քան բողոքարկման ենթակա դատական ակտր հսկող դատախազին փոխանցելն է, ուարի նրա կողմից դավական ակտր դատախազին փոխանցվելու ն վերջինիս կողմից հատուկ վերանայման բողոք ներկայացվելու ժամկետը պետք է սահմանափակվի տասն օրվա շրջանակում` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ քրեական վարույթի հանրային մասնակիցների գործունեության արդյունավետությունն անմիջականորեն կապված է նրանց կարգավիճակից բխող պաշտոնեական լիազորություններն օրենքով սահմանված կարգով իրականացնելու հետ, իսկ վարույթի հանրային մասնակիցների իրավական փոխհարաբերություններից չի բխում քննիչի կողմից արացված դատական անկտր որնէ ժամկեում դատախազին հանձնելու պարտականություն: Ավելին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հատրատելու միջնորդության քննության արդյունքով կայացվող որոշումն առաջին ատյանի դատարանն ամբողջությամիԻ պատշաճ ձնով հանձնում կամ ուղարկում է վարույթի մասնակիցներին, այդ թվում նան դատախազին: Վերոգրյալից հերնում է, որ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ դատողությունն իրավաչափ չէ, ն Վերաքննիչ դատարանը, րստ էության, քննիչի համար սահմանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքից չիխող դատավարական պարտականություն` դրա կատարման համար կոնկրետ ժամկետի ներառմամբ, քննարկման առարկա է դարձրել այնպիսի հարցեր, որոնք դուրս են մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթի առարկայի շրջանակներից:
12
15. Ինչ վերաբերում է Վեյաքննի: դավփարանի այն դիտարկմանը, որ սահմանափակման ենթակա իրավունքի կրողի՝ վարույթի մասնավոր մասնակցի համար դատական ակտն ստանալու օրվանից առնվազն քսան օր հետո կարող էր կանխատեսելի լինել դատական ակտի օրինական ուժի մեջ մրնելը ն իր գույքի նկատմամի կիրառված արգելանքի վերացման իրավաչափությունը, որպիսի պայմաններում հավակ վերանայման բողոքի ներկայացման ժամկետի հարգելի համարելը կհակասի նան զենքերի հավասարության հիմնարար սկզբունքին, ապա Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վեվյալ դեպքում վարույթի մասնակիցների համար ողջամվկտրեն պետք է կանխատեսելի լիներ, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 18-ի որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան՝ նկատի ունենալով, որ դրա եզրափակիչ մասում պարզաբանվել է այդ դատական ակտի՝ հատուկ վերանայման կարգով բողոքարկվելու կարգի ն ժամկետների մասին: Միննույն ժամանակ, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 356-րդ հոդվածի` դատական վերանայման բողոքը ներկայացվում է համապատասխան վերադաս դատարան, իսկ դրա պատճենը՝ դատական ակտր կայացրած ստորադաս դատարուն, որը, ստանալով բողոքը, դրա պատճենն օրենքով սահմանված կարգով ուղարկում է դատական վարույթի մասնակիցներին պարզարանելով րողոքի պատասխան ներկայացնելու իրավունքը, կարգր ն ժամկետը: Ուստի ՀՀ քրնական դատավարության օրենսգիրքը, ։դատական վերանայման կառուցակարգերի շիջանակներում, ելնելով արդար դատաքննության, կողմերի հավասարության ն մրցակցության սկզբունքներից, սահմանել է գործուն մեխանիզմներ` առավելագույնս ապահովելով վարույթի մասնակիցների` դատական ակտի բողոքարկման ն դրա արդյունքների մասին պավշաւճ տեղեկացված լինելու իրավունքը:
16. Վերոգրյալի հաշվառմամբ` Վճռարեկ դատարանը, փաստելով, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանի դատական ակտր մինչդատական վարույթի օրինականության նկատմամի հսկողություն իրականացնող դատախազին ուղարկել է նախաքննության մարմինը, գտնում է, որ տվյալ դեպքում բողոքարկման ժամկետ պերք է հաշվարկել նշված դատական ակտր վարույթն իրականացնող մարմնից ՀՀ գլխավոր դատախազությունում արացվելու օրվանից` 2024 թվականի օգոստոսի 7-ից, որպիսի պարագայում հատուկ վերանայման բողոք ներկայացնելու ժամկետը կլրանար 2024 թվականի օգոատոսի 19-ին (հաշվի առնելով, որ 2024 թվականի օգոարոսի 17-ր ն
13
18ր եղել են ոչ աշխատանքային օրեր) մինչդեռ բողոքը փոստին է հանձնվել 2024 թվականի օգոսվտաի 12-ին:
ալ կերպ՝ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Առաջին ապյանի դատարանը նախաքննության մարմնի միջնորդության քննության վերաբերյալ որոշում, մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին չի ուղարկել, որպիսի պայմաններում վերջինիս՝ հատուկ վերանայման րողոք ներկայացնեու ժամկերը պերք է հաշվարկվեր ոչ թն համապատասխան միջնորդությունը հարուցած՝ ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության ՀԿԳ քննիչ 1Բաղդասարյանի կողմից այդ որոշումն արանալու պահից, այլ այն պահից, երը նշված դափական ակտր հասու է դարձել հսկող դատախազին, այսինքն՝ 2024 թվականի օգոսկոնի 7-ից (...)»:
12. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.
- Առաջին ատյանի դատարանի 2025 թվականի սեպտեմբերի 22-ի որոշման օրինակները 2025 թվականի սեպտեմբերի 24ին փոստին հանձնելու միջոցով ուղարկվել են «""""""» ՍՊ ընկերության ներկայացուցիչ ԱԲարսեղյանին ն ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչութան ՀԿԳ քննիչ ԳԲալդրյանին ՛,
- Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշումը 2025 թվականի հոկտեմբերի 2-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից ուղարկվել ն նույն օրը ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում 8,
- Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչություն գործուղված դատախազ Ս.Պապոյանի հատուկ վերանայման բողոքը փոստին է հանձնվել 2025 թվականի հոկտեմբերի 3Լին -,
- Վերաքննիչ դատարանը, ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության
« Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ թիվ ՀԿԴ/0081/15/24 դատական վարույթով 2025 թվականի Կոյեմբերի Թ-ի որոշումը:
7 Տե'ս սույն որոշման 6-րդ կետը:
Ց Տե՛ս սույն որոշման 61-ին կետը:
9 Տե՛ս սույն որոշման 6.2-րդ կետը:
14
վարչություն գործուղված դատախազ Ս.Պապոյանի հատուկ վերանայման բողոքը ժամկետանց լինելու հիմքով թողել է առանց քննության, ի թիվս այլնի, փաստելով, որ քննիչի կողմից դատական ակտը դատախազություն է ուղարկվել 2025 թվականի հոկտեմբերի 2Լին, այսինքն՝ այն ստանալուց մոտ 1 (մեկ) ամիս հետո, ուստի չարաշահվել է հատուկ վերանայման բողոք ներկայացնելու քրեադատավարական ժամկետից օգտվելու իրավունքը, որի արդյունքում ստացվել է այնպիսի իրավիճակ, որ տասնօրյա ժամկետում բողոքարկման ենթակա դատական ակտը բողոքարկվել է դատական ակտը ստանալու օրվանից մոտ 1 (մեկ) ամիս հետո:
Միննույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ սահմանափակման ենթակա իրավունքի կրողի՝ վարույթի մասնավոր մասնակցի համար դատական ակտը ստանալու օրվանից առնվազն քսան օր հետո կարող էր կանխատեսելի լինել դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, որպիսի պայմաններում հատուկ վերանայման բողոք ներկայացնելու ժամկետը հարգելի համարելը կհակասի զենքերի հավասարության հիմնարար սկզբունքին, քանի որ վարույթի մասնավոր մասնակցի համար բողոքարկման ժամկետը հոսում է հենց իր կողմից դատական ակտն ստանալու պահից: Արդյունքում Վերաքննիչ դատարանը հետնության է հանգել, որ քննիչի կողմից դատարանի որոշումը դատախազին փոխանցվելու ն վերջինիս կողմից հատուկ վերանայման բողոք ներկայացվելու ժամկետը պետք է սահմանափակվի տասն օրվա շրջանակում՝ իր դիրքորոշումը պայմանավորելով առավելապես այն հանգամանքով, որ քննիչը դատական ակտն ստանալուց հետո որնէ այլ գործառույթ չունի իրականացնելու, քան բողոքարկման ենթակա դատական ակտը հսկող դատախազին փոխանցելն է:
3. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով մինչդատական ակտի վիճարկման վարույթի արդյունքում կայացված դատական ակտն Առաջին ատյանի դատարանը պետք է ուղարկեր ինչպես մինչդատական վարույթն իրականացնող մարմնին, այնպես էլ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
6 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
15
Վճռաբեկ դատարանը վերահաստատում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 353-րդ հոդվածի 1ին մասի 3-րդ կետով դատախազին վերապահված՝ դատական վերանայման բողոք բերելու իրավասությունն արդյունավետ իրացնելու համար անհրաժեշտ է, որ մինչդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակում կայացած` դատական ակտի մասին, Օ։`դատարանը պատշաճ կերպով իրազեկի նան մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Հակառակ մեկնաբանության պարագայում կվտանգվի՝ դատախազական հսկողութան արդյունավետ իրականացման սահմանադրաիրավական պահանջը, որի հետնանքով դատախազը կզրկվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իրեն վերապահված լիազորությունն արդյունավետ իրացնելու հնարավորությունից:
14. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի դատողությանն առ այն, որ քննիչը դատական ակտն ստանալուց հետո որնէ այլ գործառույթ չունի իրականացնելու, քան բողոքարկման ենթակա դատական ակտը հսկող դատախազին փոխանցելն է, ուստի նրա կողմից դատական ակտը դատախազին փոխանցվելու, ն վերջինիս կողմից հատուկ վերանայման բողոք ներկայացվելու ժամկետը պետք է սահմանափակվի տասն օրվա շրջանակում՝ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ քրեական վարույթի հանրային մասնակիցների գործունեության արդյունավետությունն անմիջականորեն կապված է նրանց։ Օ։`կարգավիճակից բխող պաշտոնեական լիազորություններն օրենքով սահմանված կարգով իրականացնելու հետ, իսկ վարույթի հանրային մասնակիցների իրավական փոխհարաբերություններից չի բխում քննիչի կողմից ստացված դատական ակտը որնէ ժամկետում դատախազին հանձնելու պարտականություն: Ավելին` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մինչդատական ակտի վիճարկման վարույթի արդյունքով կայացվող որոշումն առաջին ատյանի դատարանն անհապաղ հանձնում կամ ուղարկում է, ի թիվս վարույթի մասնակիցների, նան հսկող դատախազին: Վերոգրյալից հետնում է, որ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ դատողությունն իրավաչափ չէ, ն Վերաքննիչ դատարանը, ըստ էության, քննիչի համար սահմանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքից չբխող դատավարական պարտականություն` դրա կատարման համար կոնկրետ ժամկետի ներառմամբ, քննարկման առարկա է դարձրել այնպիսի հարցեր, որոնք դուրս
16
են մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթի առարկայի շրջանակներից:
5. Անդրադառնալով Վերաքննի:։ Օ։»դատարանի այն դիտարկմանը, որ սահմանափակման ենթակա իրավունքի կրողի՝ վարույթի մասնավոր մասնակցի համար դատական ակտն ստանալու օրվանից առնվազն քսան օր հետո կարող էր կանխատեսելի լինե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, որպիսի պայմաններում հատուկ վերանայման բողոքի ներկայացման ժամկետը հարգելի համարելը կհակասի նան զենքերի հավասարության հիմնարար սկզբունքին, Վճռաբեկ դատարանը վերահաստատում է, որ տվյալ դեպքում վարույթի մասնակիցների համար ողջամտորեն պետք է կանխատեսելի լիներ, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան՝ նկատի ունենալով, որ դրա եզրափակիչ մասում պարզաբանվել է այդ դատական ակտի՝ հատուկ վերանայման կարգով բողոքարկվելու կարգի ն ժամկետների մասին": Միննույն ժամանակ, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 356-րդ հոդվածի՝ դատական վերանայման բողոքը ներկայացվում է համապատասխան վերադաս դատարան, իսկ դրա պատճենը՝ դատական ակտը կայացրած ստորադաս դատարան, որը, ստանալով բողոքը, դրա պատճենն օրենքով սահմանված կարգով ուղարկոմ է դատական վարույթի մասնակիցներին՝ պարզաբանելով բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքը, կարգը ն ժամկետը: Ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը դատական վերանայման կառուցակարգերի շրջանակներում, ելնելով արդար դատաքննության, կողմերի հավասարության ն մրցակցության սկզբունքներից, սահմանել է գործուն մեխանիզմներ` առավելագույնս ապահովելով վարույթի մասնակիցների` դատական ակտի բողոքարկման ն դրա արդյունքների մասին պատշաճ տեղեկացված լինելու իրավունքը:
16. Վերոգրյալի հաշվառմամբ՝ նկատի ունենալով, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին ուղարկել է նախաքննության մարմինը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում բողոքարկման ժամկետը
" Տես Առաջին ատյանի դատարանի որոշման եզրափակիչ մասը, վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 309:
17
պետք է հաշվարկել նշված դատական ակտը վարույթն իրականացնող մարմնից ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվելու օրվանից` 2025 թվականի հոկտեմբերի 21- ից, որպիսի պարագայում հատուկ վերանայման բողոք ներկայացնելու ժամկետը կլրանար 2025 թվականի հոկտեմբերի 31ին, իսկ բողոքը փոստին է հանձնվել 2025 թվականի հոկտեմբերի 3Լին: Այլ կերպ՝ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Առաջին ատյանի դատարանը մինչդատական ակտի վիճարկման վարույթի արդյունքում կայացված դատական ակտը մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին չի ուղարկել, որպիսի պայմաններում վերջինիս՝ հատուկ վերանայման բողոք ներկայացնելու ժամկետը պետք է հաշվարկվեր ոչ թե նախաքննության մարմնի կողմից այդ որոշումն ստանալու պահից, այլ այն պահից, երբ նշված դատական ակտը հասու է դարձել մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, այսինքն` 2025 թվականի հոկտեմբերի 21-ից:
16.1. Հետնաբար ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչություն գործուղված դատախազ Ս.Պապոյանի հատուկ վերանայման բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետնությունը հիմնավոր «չէ:
17. Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչություն գործուղված դատախազ Ս.Պապոյանի հատուկ վերանայման բողոքը ժամկետանց լինելու պատճառաբանությամբ առանց քննության թողնելով, թույլ է տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15րդ հոդվածով սահմանված վարույթի հանրայնության սկզբունքի խախտում, ինչը, նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու ն վարույթը նույն դատարան՝ նոր քննության փոխանցելու համար:
ռ Տե՛ս, ռամոնտ ոառոմի, Վճռաբեկ դատարանի՝ Հրայր Հովսեվյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/1/18 ն Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները:
19
Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննի. դատարանը ՀՀ գլխավոր դատախազութան ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչություն գործուղված դատախազ Ս.Պապոյանի հատուկ վերանայման բողոքի կապակցությամբ պետք է հանգի համապատասխան հետնության՝ հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Ելնելով վերոգրյալի: ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162րդ, 163»3րդ ն 171-րդ հոդվածներով, ՀՇայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 28Լրդ, 352-րդ, 359-րդ, 36Լ363-րդ ու 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Լ Թիվ ՇՀԿԴ/0156/11/25 դատական վարույթով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի նոյեմբերի 10-ի որոշումը բեկանել ն վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ ԱԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
ՌՈ.ՄԽԻԹԱՐՅԱՆ
Ս.ՉԻՉՈՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 դեկտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՀԿԴ/0156/11/25
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
