Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԹԱԴԵՎՈՍ ԱԲԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԹԱԴԵՎՈՍ ԱԲԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-412 փետրվարի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-4)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 12 փետրվարի 2018թ. ՍԴԴԿՈ/1 - 4 | ԹԱԴԵՎՈՍ ԱԲԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ

ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

12 փետրվարի 2018թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1

դատական կազմը

Նախագահությամբ Ա. Թունյանի

Անդամակցությամբ Ա. Գյուլումյանի

Ա. Պետրոսյանի

Քննության առնելով Թադևոս Աբգարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Թադևոս Աբգարյանը 2018թ. հունվարի 24-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը ճանաչել հակասող Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1- ին և 5-րդ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել հակասող Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ, 23-րդ, 63-րդ հոդվածներին և ճանաչել դրանք անվավերե։

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ դիմողը նշում է, որ, ըստ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների, եթե առկա է սուտ մատնության /ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդված/ վերաբերյալ անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի չվերացված որոշում, ապա այդ անձն ազատվում է պատասխանատվությունից նաև սուտ ցուցմունք /ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդված/ տալու համար։ Վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը դիմողը գտնում է, որ վիճարկվող վերոնշյալ նորմը հակասության մեջ է գտնվում վերջինիս հետ չներկայացնելով ենթադրյալ հակասության վերաբերյալ իրավական հիմնավորումներ, փաստարկներ։

ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 3-րդ մասի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ դիմողի փաստարկները հանգում են նրան, որ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված իրավական դիրքորոշման պայմաններում Սահմանադրությամբ երաշխավորված արժանապատվության իրավունքը կորցնում է իր անմիջական գործողությունը։

2. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. գործի դատավարական նախապատմությունը ցույց է տալիս, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Մ. Ենգիբարյանի 2015 թվականի սեպտեմբերի 1-ի որոշմամբ Թ. Աբգարյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 17200615 քրեական գործը, որը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Դանիելյանի 2015 թվականի հոկտեմբերի 31-ի որոշմամբ կարճվել է և Հովհաննես Մկրտչյանի և Արփինե Սամվելյանի կողմից սուտ ցուցմունք տալու դրվագով նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել նրանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով, այսինքն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով։ Ընդ որում, Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2017 թվականի հունվարի 13-ի որոշման մեջ արձանագրել է, որ «... Հ. Մկրտչյանի և Ա. Սամվելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով քրեական հետապնդում չի իրականացվել նրանց արարքներում հանցակազմի բացակայության, այլ ոչ թե քննիչի չվերացված որոշման առկայության հիմքով ...ե։ Մինչդեռ դիմողը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորող փաստարկներում մատնանշել է, որ «... եթե առկա է սուտ մատնության /ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդված/ վերաբերյալ անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի չվերացված որոշում, ապա այդ անձը ազատվում է պատասխանատվությունից նաև սուտ ցուցմունք /ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդված/ տալու համարե։

Ինչ վերաբերում է դիմողի կողմից վիճարկվող ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 3-րդ մասին, ապա այն պարունակում է «խրախուսական նորմե և ուղղված է այն անձանց քրեական պատասխանատվությունից ազատելուն, որոնց նկատմամբ սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն տալու կամ ակնհայտ սխալ թարգմանություն կատարելու համար հարուցվել է քրեական գործ, և հարուցված քրեական գործի շրջանակներում նրանք հանդես են եկել կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակում։ Մինչդեռ խնդրո առարկա գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի համատեքստում դիմողը հանդես է եկել որպես տուժող։ Անհատական դիմումին առաջադրվող սահմանադրական և օրենսդրական պահանջներից մեկն էլ այն է, որ անհատական դիմում կարող է ներկայացնել այն անձը, որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ։ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով «օրենքի դրույթի կիրառումե հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը ՀՀ սահմանադրական դատարանը բացահայտել է իր 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման մեջ, մասնավորապես արտահայտելով իրավական դիրքորոշում առ այն, որ «...ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...ե բառակապակցության մեջ «կիրառումե հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման։ Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառումե, երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ։ Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառումե։

Համաձայն ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի սահմանադրական դատարան կարող են դիմել. «յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունըե։ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն իր կոնկրետացումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները։ Դիմում կարող է ներկայացնել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,

որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ,

որի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է գործը լուծող վերջնական դատական ակտով,

որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։

«Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Թադևոս Աբգարյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

12 փետրվարի 2018 թվականի

ՍԴԴԿՈ/1-4

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 փետրվարի, 2018 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-4
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել