Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀԵՆՐԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՀԵՆՐԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-1914 հունիսի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-19)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 14 հունիսի 2010թ. ՍԴԴԿՈ/2 - 19 | ՀԵՆՐԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղ. Երեւան

14 հունիսի 2010թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը`

Նախագահությամբ` Մ. Թոփուզյանի

Անդամակցությամբ` Հ. Դանիելյանի

Ֆ. Թոխյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Հենրիկ Մարտիրոսյանի անհատական դիմումով գործը

քննության ընդունելու մասին հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` քաղաքացի

Հենրիկ Մարտիրոսյանը 2010թ. հունիսի 1-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան`

խնդրելով քննության առնել եւ որոշել «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի

33-րդ հոդվածի 1-ին կետի «ի» ենթակետի, «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի վերջին պարբերության, 10-րդ հոդվածի 3-րդ կետի վերջին պարբերության, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ

հոդվածի 1-ին կետի 1-ին եւ 4-րդ ենթակետերի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը:

Սույն անհատական դիմումով գործի քննությունն ամբողջությամբ ենթակա է մերժման,

քանի որ առկա են դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքներով հիմնավորված

եւ օրենքով սահմանված ներքոհիշյալ հիմքերը:

1. Նախ, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմն արձանագրում է,

որ փաստորեն դիմողի կողմից պահպանված չէ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ

օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, այն է ` սահմանադրական դատարան դիմելու

համար սահմանված վեցամսյա ժամկետը` դիմումի ընդունելիության կարեւոր նախապայմաններից մեկը:

Գործի նյութերով, մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանի 20.10.2008թ., 29.12.2008թ.

եւ 24.03.2010թ. որոշումներով հիմնավորված է, որ դիմողը վերջին` երրորդ անգամ, ՀՀ

վճռաբեկ դատարան դիմելու միջոցով, ըստ էության, ակնկալել է վերը նշված վեցամսյա

ժամկետի հաշվարկման համար նոր սկզբնաժամկետ ապահովել: Դեռեւս ՀՀ վճռաբեկ

դատարանի 29.12.2008թ. որոշմամբ /թվով երկրորդ/ վճռաբեկ բողոքը վերադարձվել է`

այն դիմողի կողմից սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու եւ համապատասխան միջնորդության բացակայության պատճառաբանությամբ: Նույն հիմքերով 24.03.2010թ. վերադարձվել է նաեւ դիմողի երրորդ վճռաբեկ բողոքը:

Հետեւաբար, անհրաժեշտ է փաստել, որ դիմողի հանդեպ կիրառված դատական ակտի

վիճարկման հնարավորությունները սպառված պետք է համարել ոչ թե ՀՀ վճռաբեկ դատարանի 2010թ. մարտի 24-ի որոշման /թվով երրորդ/ ընդունման պահից, ինչպես կարծում է դիմողը, այլ ավելի վաղ:

2. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ

կետի` դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշման

առկայությունը գործի քննության մերժման օրինական հիմք է:

Տվյալ դեպքում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթների մասով ընդունված են ՀՀ սահմանադրական դատարանի 2007թ. ապրիլի 9-ի թիվ ՍԴՈ-690 եւ 2008թ. հոկտեմբերի 8-ի թիվ ՍԴՈ-765 որոշումները:

3. Վերը հիշատակված օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ եւ 7-րդ մասերին համապատասխան` սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, այնքանով, որքանով դիմողը բավարար եւ անհրաժեշտ իրավաբանական փաստարկներով ու եզրահանգումներով պատշաճ չի հիմնավորել սահմանադրաիրավական վեճի առարկա հանդիսացող իրավադրույթների` ՀՀ Սահմանադրությանը հակասելու պարագան, ավելին` դիմողի հիմնավորումները կրում են բացառապես ձեւական բնույթ եւ, ըստ էության, ուղղված են այդ դրույթների կիրառման իրավաչափության հարցին: Բացի դրանից, ինչն առավել հատկանշական է, բերված հիմնավորումներով բնավ ապացուցված չէ դիմողի սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի ու վիճարկվող իրավանորմերի միջեւ անմիջական պատճառահետեւանքային կապի ուղղակի առկայությունը ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման 8-րդ եւ 9-րդ կետեր/:

Ելնելով վերոգրյալից՝ եւ ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ

օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 5-րդ եւ 7-րդ մասերով, ՀՀ

սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով` ՀՀ սահմանադրական

դատարանի թիվ 2 դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Քաղաքացի Հենրիկ Մարտիրոսյանի անհատական դիմումով գործի քննությունը

մերժել:

14 հունիսի 2010 թվականի

ՍԴԴԿՈ/2-19

Նախագահող`ԱՐԱՆԻ

Անդամներ`

ՔԱՐՏՈՒՂԱ

ՐՈՒԹՅՈՒՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿ

27

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 հունիսի, 2010 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-19
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել