Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԲԻԿՍԱ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԲԻԿՍԱ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-54 ապրիլի, 2011 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-5)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 4 ապրիլի 2011թ. ՍԴԴԿՈ/2 - 5 | «ԲԻԿՍԱ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ

ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

4 ապրիլի 2011թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2

դատական կազմը

Նախագահությամբ Կ.

Բալայանի

Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի

Մ. Թոփուզյանի

Քննության առնելով «ԲԻԿՍԱ» ՍՊԸ-ի դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «ԲԻԿՍԱ» ՍՊԸ-ն 21.03.2011թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան վիճարկելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.6-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը, և խնդրել է այն ճանաչել ՀՀ Սահմանադրության 18 և 19- րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր։

2. Դիմողը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-873 որոշման մեջ ամրագրված իրավական դիրքորոշումների արդյունքում, «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-135-Ն օրենքով կատարված փոփոխություններից հետո էլ ապահովված չեն վարչական արդարադատության եռաստիճան համակարգում վերաքննիչ վարչական դատարանի մատչելիությունը, արդյունավետությունը և բողոքարկման իրավունքի ապահովման երաշխիքները։ Դիմողի պնդմամբ, գործերի ընդունման հարցերում վարչական վերաքննիչ դատարանի դրսևորած մոտեցման արդյունքում անհնարին է դարձել վերաքննիչ դատարանի իրավասությունների շրջանակում «ԲԻԿՍԱ» ՍՊԸ-ի Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների պաշտպանությունը։

3. Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը որպես վերջնական դատական ակտ ներկայացրել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշումը, սակայն ՀՀ վարչական

դատավարության օրենսգրքի 117.6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Վերաքննիչ դատարանի բողոքը վերադարձնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով որոշումը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում», որը, սակայն, չի պահպանվել դիմողի կողմից։ Այսպիսի պայմաններում դիմողը չի սպառել ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ներպետական դատական պաշտպանության միջոցները։

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 և 28-րդ հոդվածներում նախատեսված են իրավասու սուբյեկտների կողմից սահմանադրական դատարան հասցեագրված դիմումներին ներկայացվող միասնական ընդհանուր ձևական պահանջներ, իսկ որպես անհատական դիմումի ընդունելիության հավելյալ պարտադիր պայման նույն օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ Մինչդեռ դիմողն ընդհանրապես որևէ հիմնավորում չի ներկայացրել վիճարկվող դրույթի հակասահմանադրականության վերաբերյալ։ Դիմողն ընդամենը մեկնաբանել է ՀՀ վերաքննիչ դատարանի 2011 թվականի փետրվարի 11-ի որոշումը մասնավորապես նշելով, որ ընկերությունը միջնորդել է վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ և հարգելի համարել բաց թողնված դատավարական ժամկետները, իսկ վերաքննիչ դատարանը բողոքը վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ վարչական դատարանի դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները քննում է վերաքննիչ դատարանը, եթե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում սահմանված կարգով դատական ակտերի դեմ չի ներկայացվել վճռաբեկ բողոք և առկա չեն վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները արտահայտված դատական ակտով։

Դիմումի ընդհանուր տրամաբանությունը վկայում է, որ կոնկրետ տվյալ դեպքում դիմողի համար առաջացած անբարենպաստ հանգամանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, այսինքն խնդրո առարկա դրույթի սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ըստ էության բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց։

ՀՀ սահմանադրական դատարանն իր 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։ Բացի դրանից, դիմողը նաև չի հիմնավորել, թե վիճարկվող նորմի «հակասահմանադրականության» արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ- 839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2

դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

«ԲԻԿՍԱ» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող

Անդամներ

4 ապրիլի 2011 թվականի

ՍԴԴԿՈ/2-5

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
4 ապրիլի, 2011 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-5
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել