ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 16-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (9 նոյեմբերի 2004 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 195-րդ հոդվածում` ա) երկրորդ մասի երկրորդ նախադասության «ամիսները» բառը փոխարինել «ժամանակահատվածները» բառով. բ) առաջին պարբերության վերջում ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն. «Եթե հաշվարկման ենթակա լրիվ ամիսները չեն ձևավորվում աշխատողի ժամանակավոր անաշխատունակության մեջ, վճարովի արձակուրդում, հղիության և ծննդաբերության արձակուրդում, չվճարվող կամ երեխային խնամելու համար արձակուրդում գտնվելու կամ այլ հարգելի պատճառով աշխատանքից բացակայելու պատճառով, ապա այդ ոչ լրիվ ամիսների փոխարեն հաշվարկման համար հիմք է ընդունվում վերջին մեկ լրիվ ամսվա աշխատավարձի դրույքաչափը:». գ) առաջին պարբերությունից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն. «Եթե ժամանակավոր անաշխատունակության մեջ, վճարովի արձակուրդում, հղիության և ծննդաբերության արձակուրդում, չվճարվող կամ երեխային խնամելու համար արձակուրդում գտնվելու կամ այլ հարգելի պատճառներով աշխատողը աշխատանքի մեջ չի եղել 12 ամսից ավելի և հետո վերադարձել է աշխատանքի և մեկ լրիվ ամիս չաշխատած՝ անհրաժեշտություն է առաջացել հաշվարկել նրա միջին աշխատավարձը, ապա այդ դեպքում միջին ամսական աշխատավարձը որոշվում է աշխատողին փաստացի կատարած աշխատանքի համար հաշվարկված աշխատավարձը` ա) աշխատանքը վերսկսելու և դադարեցնելու ժամանակահատվածում ընկած օրացուցային օրերի վրա բաժանելու և 30,4-ի բազմապատկելու միջոցով, եթե նշված ժամանակահատվածը մեկ շաբաթից ավելի է. բ) փաստացի աշխատած օրերի վրա բաժանելու և 21-ի բազմապատկելու միջոցով, եթե փաստացի աշխատած օրերը 5-ից ավելի չեն` հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում. գ) փաստացի աշխատած օրերի վրա բաժանելու և 25,2-ի բազմապատկելու միջոցով, եթե փաստացի աշխատած օրերը 6-ից ավելի չեն` վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում:». դ) չորրորդ մասի «21,7» թիվը փոխարինել «21»-ով», իսկ «26,1»-ը` «25,2»-ով: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2006 թ. հունվարի 14 Երևան ՀՕ-23-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-23-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (04.02.2006-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2006.01.25/5(460) Հոդ.100 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 16.12.2005 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 14.01.2006 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 04.02.2006 Հիմնական ակտ 16.12.2005, ՀՕ-23-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 09.11.2004, ՀՕ-124-Ն 09.11.2004, ՀՕ-124-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 դեկտեմբերի, 2005 թ.
- Գործի #:
- ՀՕ-23-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
