Փիլոսյան — ԵԴ1/0761/06/23
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ 2023 թվականի սեպտեմբերի 10-ին ՀՇ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՇ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 11-0027-23 քրեական վարույթը: 202 թվականի սեպտեմբերի 12ին Արտակ Խաչատուրի Փիլոսյանը ձերբակալվել է: Երնան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ Կ.ՍՍտեփանյանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 13-ի որոշմամբ Արտակ Փիլոսյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 2
Ամբողջ Տեքստ
ԻՆ. 1 ԵԴԼ/0761/06/23
ՄԱՆ ԽԵ
1/7 ՀՄ
| Ս ոե՝ Վ |
է 7» ԿՔ ՀՆ,
աԱ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երնան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ա.Ասատրյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ա.Դանիելյան
13 սեպտեմբերի 2024 թվական ք.Երնան
ՃՇՇ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 16-ի որոշման դեմ մեղադրյալ Արտակ Խաչատուրի Փիլոսյանի պաշտպան Հ.Գալստյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
Լ 2023 թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 11-0027-23 քրեական վարույթը:
202 թվականի սեպտեմբերի 12ին Արտակ Խաչատուրի Փիլոսյանը
ձերբակալվել է:
Երնան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ Կ.ՍՍտեփանյանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 13-ի որոշմամբ Արտակ Փիլոսյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասով, ն նույն թվականի սեպտեմբերի 14-ին նրան մեղադրանք է ներկայացվել:
2. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան) 2023 թվականի սեպտեմբեի 15-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է, ու մեղադրյալ Ա.Փիլոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով՝ կալանքի սկիզբը հաշվելով 2023 թվականի սեպտեմբերի 12-ից:
3. Պաշտպանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հոկտեմբերի 16-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 15-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Հ.Գալստյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Յ
Վճոաբեկ բոդոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա, ու միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն:
Այսպես, բողոք բերած անձը նախ արձանագրել է, որ Ա. Փիլոսյանի ձերբակալման իրավաչափություն, գնահատելիս ստորադաս դատարանները հանգել են սխալ եզրահանգման: Մասնավորապես՝ ԱՓիլոսյանը ձերբակալվել է հետաքննության մարմնի նախաձեռնությամբ՝ նախաձեռնված քրեական վարույթի պայմաններում, մինչդեռ, քննարկվող հարցի շրջանակներում վերաբերելի իրավանորմերի վերլուծությունը ցույց է տալիս, որ քրեական վարույթ նախաձեռնված լինելու դեպքում անձի ձերբակալումը կարող է կատարվել բացառապես քննիչի որոշման հիման վրա՝ մեղադրյալին դատարան ներկայացնելու նպատակով: Տվյալ դեպքում, հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշման բովանդակությունից ակներն է, որ մեղադրանքի փաստական հիմքն ուղղակիորեն բխում է մինչն Ա.Փիլոսյանի ձերբակալվելը ձեռքբերված ապացույցներից, այսինքն, ԱՓիլոսյանի ձերբակալման նախորդող ժամանակահատվածում առկա
փաստակազմը բավարար էր գնահատելու Ա.Փիլոսյանի մեղադրյալ հանդիսանալու հարցը:
Վերոշարադրյալ հիմնավորումներով բողոքի հեղինակը գտել է, որ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ԱՓիլոսյանի ձերբակալումը եղել է ոչ իրավաչափ:
5.. Բացի այդ, բողոքի հեղինակը նշել է, որ հիմնավոր կասկածի առկայության ն ոչ պատշաճ վարքազծի դրսնորման հավանականության մասին ստորադաս դատարանների հետնությունները նս իրավաչափ չեն: Միննույն ժամանակ, բողոքի հեղինակը նշել է, որ սույն վարույթի փաստական հանգամանքները ողջամտորեն վկայում են, որ կալանքին այլընտրանք խափանման միջոց տնային կալանքն
4
առանձին կամ գրավի հետ համակցված ի զորու է երաշխավորելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը:
6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 16-ի որոշումն ու կայացնել դրան փոխարինող դատական ակտ, այն է՝ ոչ իրավաչափ ճանաչել ԱՓիլոսյանի ձերբակալումը ն նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժել կամ կալանքի փոխարեն կիրառել այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը՝ գրավի հետ համակցված:
Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7- Թիվ 110027-23 քրեական վարույթը նախաձեռնելու առիթ հանդիսացած, 2023 թվականի սեպտեմբերի 10-ին ներկայացված, առերնույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ «(.) /ամնեչափահաս դուտրրը (.) 12023 թվականի սեպտեմբերի 9-ին՝/ երեկոյան իրեն պատմել Լ, որ նույն թվականի օգոստոսի 16-ին՝| իմպերիա հյուրանոցում իր գեղանկարչության կրկնուսույց Արտակ Փիլոսյանը մտխադարձ համաձայնությաւմի սեռական հարաբելություն է ունեցել իր հետ»:
71 Կամովին ներկայանալու մասին արձանագրության պատճենի համաձայն՝ «(-) 1Տյարված բացատրական աշխատանքների արդյունքում, 2023 թվականի) սեպտեմբերի 12-ին, Արտակ Խաչավտուրի Փիլոսյանը (..) ինքնակամ ներկայացել 1 ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Շենգավիթի բաժին:
Արտակ Խաչատուրի Փիլոսյանը ներկայացել է 10092023 (թվականից) ՀՀ քրեական օրենսգրքի) 200-րդ հոդվածի Լին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում»»:
72. Ձերբակալման արձանագրության պատճենի համաձայն` ԱՓիլոսյանը ձերբակալվել է հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով՝ վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու նպատակով: Որպես անմիջականորեն ծագած կասկածով ձերբակալման հիմնավորում նշվել է, որ ւՏե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 9-11
Հ Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 18:
5
բռնվել է ենթադրյալ հանցանքը կատարելուց անմիջապես հետո ն ականատեսն ուղղակի մատնանշել է որպես քրեական օրենքով նախատեսված արարքը կատարողի::
Ձերբակալման որոշման պատճենի համաձայն` «(.) (Այկանատեսն ուղղակի մատնանշում է Արտակ Փիլոսյանին որպես քրեական օրենքով նախատեսված արարքը կատարողի, այսինքն՝ առկա են վերջինիս հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի սւոկայության դեպքում ձերբակալելու հիմքերը»":
8. Արտակ Փիլոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի Լին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում ու նրան մեղադրանք է ներկայացվել այն արարքի համար, որ նա. «լ(..) (Հանդիսանալով Թերլեմեզյանի անվան քոլեջի մոտ` Երնան քաղաքի Արշակունյաց 39/4-րդ հասցնում գտնվող գեղանկարչության արվեստանոցի կրկնուաւյց, 2023 թվականի ապրիլի 30-ին, մայիսի 7-ին, հունիսի 23-ին ն հուլիսի 20-ին նույն արվեարանոցում չորս անգամ ոչ բնական ճանապարհով սեռական բնույթի գործողություններ է կատարել իր աշակերտուհու՝ 16 տարին չլրացած՝ 2008թ.-ի հունվարի 25-ին ծնված (-) նկատմամի, այն է՝ վերջինս բերանային սեռական հարաբերություն է ունեցել Արտակ Փիլոսյանի հետ:
Բացի այդ, 2023թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երնան քաղաքի Սնանի փողոցի 67/5-րդ հասցեում գտնվող «իմպերիա» հյուրանոցային համարի 206-րդ սենյակում սեքառալ բնույթի գործողություններ է կատարել 16 տարին չլրացած՝ (անձի) նկատմամի, այն է` վերջինս բերանային սեռական հարաբերություն է ունեցել Արտակ Փիլոսյանի հեր, ապա Արտակ Փիլոսյանը բնական ճանապարհով հեշտոցային սեռական հարաբերություն է ունեցել անչափահասի) հետ՝ ասելով, որ նա այլես կույս չէ, իսկ վերջում սերմնաժայթքել է նրա մարմնի վրա»:
3Տե'ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 19-20:
«Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 23-24:
5 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 3132:
6
9. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(.) (Անդրադառնալով Արտակ Փիլոսյանին ձերբակալելու իրավաչափությանը՝ (Առաջին ավյանի դատարանն արձանագրում է, որ այն կատարվել է հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծազած հիմնավոր կասկածի առկայության դեպքում, որպիսի պայմաններում Քննիչի կողմից (Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերով հիմնավորվում է Արտակ Փիլոսյանի ձերբակալման իրավաչափ լինելու հանգամանքը: (Առաջին ափյանի դատարանի գնահավմամի՝ Արտակ Փիլոսյանի ձերբակալումն ընդհանուր առմամբ իրականացվել է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդված ն ՀՀ քրեական դափավարության օրենսգիքի 109իդ հոդվածով սահմանված պայմանների պահպանմամբ ն չի հանգեցրել Արտակ Փիլոսյանի իրավունքների ոչ իրավաչափ սահմանափակմանը:
Ը)
(Առաջին ատյաւնի դյատարանը գվտնում է, որ առկա է հիմնավոր կասկած առ այն, ո մեղադրյալ Արփաւկ Փիլոսյանն առնչություն ունի իրեն մեղսագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի Լին մասով նախատեսված ենթադրյալ հանցանքի կատարմանը:
Ը)
(Առաջին ատյանի դատարանը գտնում է, որ վարույթի տվյալ փուլում ազավտւթյան մեջ մնալու դեպքում մեղադրյալի կողմից քրեական վարույթին խոչընդուրնլու, մասնավորապես՝ ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը բարձր է:
Ը)
Ամփոփելով վերոգրյալը` (Առաջին ատյանի պյատարանը գտնում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից պատշաճորեն հիմնավորվել է մեղադրյալի նկատմամբ կալանք խափանման միջոցի կիրառման
իրավաչափությունը ն անհրաժեշտությունը: Այլ կերպ՝ մեղադրյալի նկատմամի կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության վերաբերյալ աոկա նեն բավարար փաստական վվյալներ, (.)»-:
6 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 58-74:
7
10. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է հետնյալը. «(.) /(Այնդրադառնալով, Արտակ Խաչատուրի Փիլոսյանին ձերբակալելիս անմիջականորեն Օծագած հիմնավոր կասկածի առկայությանը, ապա հարկ է նշել, որ առկա պայմաններում, այն եղել է ակնհայտ:
Նշվածի համատեքսվաւմ, հարկ է նկատել նան, որ արծածվող հարցի առնչությամբ, րար էության պահպանվել են վերաբերելի իրավակարգավորումների պահանջները, ինչպես նան դատական գործում առկա ձերբակալման հիշյալ որոշմամբ տեղ գտած վարույթն իրականացնող մարմնի եզրահանգումները համապատասխանում են երա կողմից ձեռք բերված փաատրական տվյալների ամբողջությանը:
Հետնարար՝ Առաջին ավյանի դատարանն րար էության ճիշտ հենության է անգե) Արտակ Խաչատուրի Փիլոսյանի ձերբակալումն իրավաչափ լինելու հարցում, որի հետ, տրված լուծման իրավաչափության իմաստով, չհամաձայնելու իրավաչափ հիմքեր չկան:
Ը)
Վերաքննիչ դատարանի դիտարկմամը, կալանավորման իրավաչափության, ինչպես նան միջնորդվող խափանման միջոցի կիրառման անհրաժեշտության առկայության առնչությամբ վիճարկվող դատական ակտում վկայակոչված փատրարկները (վարույթի փվյալ փուլում) ինքնին բավարար են` միջնորդություն ներկայացրած անձի կողմից նշված խափանման միջոցը կիրառելու իրավաչափության իմաստով, վերը նշված վտանգի մեծ հավանականության ն առկա պայմաններում այլ այլընտրանքային խափանման միջոցի կամ միջոցների համակցության կիրառմամբ դրանք չեզոքացնելն ի զորու չլինելու վերաբերյալ ողջամիտ հենության հանգելու համար»:
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
1. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչափ է արդյո՞ք ստորադաս դատարանների հետնությունն 7 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 35-54:
8
առ այն, որ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Ա.Փիլոսյանին ձերբակալելիս հիմնավոր կասկածն ակնհայտ եղել է անմիջականորեն ծագած:
12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ «Ձերբակալումը կարող է կիրաովել՝
1) հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում.
2) ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար.
Յ/)խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալի նկատմամի»:
Մեջբերված նորմի վերլուծությունից հետնում է, որ օրենսդիրը նախատեսել է ձերբակալման եղանակով սահմանադրորեն Օ։`երաշխավորված անձնական ազատության իրավունքը սահմանափակելու երեք ինքնավար կառուցակարգ- ձերբակալման կառուցակարգերց մեկն էլ լֆհանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում ձերբակալումն է:
12.. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի համաձայն՝ «Լ. Անձր հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում կարող է ձերբակալվել, եթն՝
Ս նա բոնվել է ենթադրյալ հանցանքը կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հեվո.
2) ականատեսն ուղղակի մատնանշում է տվյալ անձին որպես քրեական օրենքով նախատեսված արարքը կատարողի.
3) տվյալ անձի կամ նրա հագուստի կամ նրա կողմից օգտագործվող այլ իրերի վրա, նրա մոր կամ նրա բնակարանում, ներառյալ տրանսպորտային միջոցում, հայտնաբերվել են քրեական օրենքով նախատեսված արարքի կատարմանը նրա առնչությունը վկայող բացահայտ հետքեր.
4) առկա են հանցանքի կատարմանը անձի առնչությունը հաստատող այլ հիմքեր, ն մվրիաժամանակ նա դեպքի վայրից կամ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձ է կատարել կամ չունի բնակության մշտաւկաւն վայր, կամ ներա ինքնությունը պարզված չէ»:
9
Այսպես, մեջբերված քրեադատավարական նորմում թվարկվում են այն դեպքերը, որոնց առկայության պարագայում անձը, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, կարող է ձերբակալվել: Վճռաբեկ դատարանը, ձերբակալման քննարկվող կառուցակարգի մեկնաբանման ու կիրառման կապակցութամբ ձնավորված նախադեպային իրավունքում սահմանազատեով դրա գործադրման դեպքերը արձանագրել է, որ
անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում ձերբակալման կառուցակարգի հիմքում դրված է հանցագործության կանխման ն խափանման դ /ճոտոռոմ ճ61610 (անձին ենթադրյալ հանցագործությունը կատարելու պահին (տաք հետքերով) բռնելու) սկզբունքը. կիրառելի է ակնհայտության պայմաններում կատարվող հանցագործությունների դեպքում կամ արտաքին հանցանշաններով (բացահայտ հետքերով) ու նպատակ է հետապնդում կանխել ն խափանել ենթադրյալ հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո փախուստն ու ապահովել հետագա քրեադատավարական հարաբերություններիի զարգացումը: ՝Նման իրավիճակները, որպես կանոն, լինում են այն դեպքերում, երբ օրինակ՝ ոստիկանությունն իրականացնում է օրենքով նախատեսված գործառույթները ն տեղում «ֆիզիկապես» բախվում է ենթադրյալ հանցանքի ու այն կատարող անձի հետ ն արձագանքում քրեական օրենքի խախտման փաստին:
Վերոգրյալով փոխկապակցված, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության պարագայում ձերբակալումը կիրառվում է այն դեպքում, երբ ենթադրյա։՝։ հանցանք փաստական հանգամանքները (օբյեկտիվ կողմի հատկանիշները) ն այն կատարող անձն իրավասու մարմնին հայտնի են դառնում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի Լին մասում թվարկված իրավիճակներից որնէ մեկի ակնհայտ առկայության դեպքում, այսինքն, ակնհայտ անմիջականորեն: «Հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի» ծագման անմիջականության ակնհայտությունը որոշելու համար գնահատման են ենթակա օրենսդրի կողմից սահմանված, միմյանց հետ փոխկապակցված՝ ժամանակային ու հանցանքի արտաքին դրսնորման գործոնները:
10
Առաջինը ենթադրում է հանցանքը կատարելու հիմնավոր կասկածը հաստատող փաստական իրավիճակի ի հայտ գալու ն անձին ազատությունից զրկելու միջն ժամանակային խզման բացակայություն, օրինակ՝ բռնվել է ենթադրյալ հանցանքը կատարելիս, կամ ժամանակային խզման աննշան լինելը, օրինակ՝ բռնվել է ենթադրյալ հանցանքը կատարելուց անմիջապես հետո կամ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի Լին մասի 2-րդ ու 3-րդ կետերով սահմանված իրավիճակները: Վերջին դեպքում թեն ձերբակալում իրականացնող պաշտոնատար անձն անմիջականորեն չի հետնում ենթադրյալ հանցանքի կատարման փաստական հանգամանքներին, սակայն դրանից անմիջապես հետո («կարճ ժամանակի հայեցակարգ») հայտնաբերում է ենթադրյալ հանցանքը կատարողին կամ ենթադրյալ հանցանքին նրա առնչության մասին վկայող բացահայտ հետքեր:
Հանցանքի արտաքին դրսնորման գործոնը ենթադրում է, որ ձերբակալումն իրականացվում է ենթադրյալ հանցանքի արտաքին հանցանշանների (բացահայտ հետքերի) հիման վրա (141655 ճքքճրօուչ) Այս գործոնը կապված է կոնկրետ հանցանքի բնույթի ն կատարման փաստական հանգամանքների հետ (օբյեկտիվ կողմի հատկանիշների), քանի որ միայն ակնհայտության պայմաններում կատարված հանցագործությունների դեպքում է, որ ոստիկանության աշխատակիցները քրեական օրենքով նախատեսված արարքի կատարմանն արձագանքում են անմիջապես:
Քննարկվող երկու գործոնների միաժամանակյա առկայության դեպքում է, որ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով իրականացված ձերբակալումը կարող է համարվել իրավաչափ, դրանցից մեկի բացակայությունը ձերբակալումը դարձնում է ոչ իրավաչափ դրանից բխող հետնանքներով:
122. Ամփոփելով ձերբակալման ինստիտուտի քննարկվող կառուցակարգի էությունը բացահայտող մեկնաբանությունները, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ձերբակալման այս տեսակն այն բացառիկ դատավարական միջոցն է, որը որպես կանոն կիրառվում է մինչն քրեական վարույթ նախաձեռնելն ու բացառապես ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի աշխատակցի կողմից սեփական նախաձեռնությամբ (առանց քննիչի որոշման կամ հանձնարարության): Այլ խոսքով՝
1
նախաձեռնված քրեական վարույթի դեպքում, երբ իրականացվում է կոնկրետ դեպքի հանգամանքների վերաբերյալ նախաքննություն, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածի առկայության հիմքով ձերբակալման կիրառում, որպես կանոն, հնարավոր չէ:
Վերոգրյալի հետ մեկտեղ, որպես խախտված իրավունքի պաշտպանության միջոց, ն ընդհանրապես` ոչ իրավաչափ ձերբակալումը կանխիչ նշանակություն ունեցող օրենսդրական կարգավորում, Վճռաբեկ դատարանը մատնանշել է, որ հիմնավոր կասկածի անմիջականորեն ծագած լինելու հանգամանքը ենթակա է պարտադիր ստուգման դատարանի կողմից` խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը քննելիս ու եթե դատարանը հանգում է հետնության, որ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով անձին ձերբակալելիս հիմնավոր կասկածն ակնհայտ չի եղել անմիջականորեն ծագած, մերժում է խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդությունըձ:
3. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
- 2023 թվականի սեպտեմբերի 10-ին ստացված հաղորդմամբ ներկայացված առերնույթ հանցանքի փաստական նկարագրության համաձայն՝ նույն թվականի օգոստոսի 16-ին՝ «Իմպերիա» հյուրանոցում, գեղանկարչության կրկնուսույց ԱՓիլոսյաան, փոխադարձ համաձայնությամբ,։ ենթադրաբար սեռական հարաբերություն է ունեցել անչափահաս անձի հետ",
- հաղորդմամբ փաստվող հիշյալ ենթադրյալ դեպքին տրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի Լին մասով նախատեսված արարքին
համապատասխանելու նախնական իրավական գնահատական ն 2023 թվականի սեպտեմբերի 10-ին նախաձեռնվել է թիվ 11-0027-23 քրեական վարույթը",
- կամովին ներկայանալու մասին արձանագրությամբ նշվել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի Լին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, նույն 8 Տե՛ս, ոամողչ ոաոմչ Վճռաբեկ դատարանի՝ Ալբեր: Հովհանմւիսյանի գործով 2024 թվականի հունվարի 18-ի թիվ ՀԿԴ/0188/06/23 որոշումը:
5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
6 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:
12
թվականի սեպտեմբերի 12-ին, Ա.Փիլոսյանն ինքնակամ ներկայացել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համապատասխան բաժին",
- նույն օրն Ա.Փիլոսյանը ձերբակալվել էշ: Ըստ ձերբակալման որոշման ու դրա բաղկացուցիչ մասը կազմող ձերբակալման արձանագրության` ԱհՓիլոսյանը ձերբակալվել է հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով",
- 2023 թվականի սեպտեմբերի 13-ին Ա.Փիլոսյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ն նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի Լին մասով այն արարքի համար, որ նա, հանդիսանալով 18 տարին լրացած անձ, սեռական հարաբերություն ու սեքսուալ բնույթի այլ գործողություններ է կատարել 16 տարին չլրացած անձի նկատմամբ",
- Առաջին ատյանի դատարանը, ԱՓիլոսյանի կալանավորման հարցը քննարկելիս, արձանագրել է, որ ձերբակալումն իրականացվել է հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում, որպիսի պայմաններում ներկայացված նյութերով հաստատվում է ԱՓիլոսյանի ձերբակալման իրավաչափ լինելը: Ըստ դատարանի՝ ձերբակալումն ընդհանուր առմամբ կատարվլ է առաջադրվող իրավաչափութան պայմանների
պահպանմամբ: Վերոգրյալի հետ մեկտեղ, Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել մեղադրյալ ԱՓիլոսյանի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու հիմնավոր կասկածը ն ոչ պատշաճ վարքազծի դրսնորման հավանականությունը»,
- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ձերբակալման իրավաչափության հարցում ստորադաս դատարանը հանգել է ճիշտ հետնության, քանի որ ԱՓիլոսյանին ձերբակալելիս հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությունը եղել է ակնհայտճ:
ո Տե՛ս սույն որոշման 71-րդ կետը:
ռ Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:
5 Տե՛ս սույն որոշման 72-րդ կետը:
Կ Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
5 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
6 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
Թ
14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12.1-12.2-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ԱՓիլոսյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ հետնության հանգելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատման չեն ենթարկել ստորն նշված հանգամանքները:
Այսպես, Ա.Փիլոսյաանի կողմից ենթադրյալ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությունը որոշող առաջնային հանգամանքը՝ 2023 թվականի սեպտեմբերի 10-ին ստացված առերնույթ հանցանքի մասին հաղորդումն է, որով փաստվող ենթադրյալ դեպքին տրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի Լին մասով նախատեսված արարքին
համապատասխանելու նախնական իրավական գնահատական ու 2023 թվականի սեպտեմբերի 10-ին նախաձեռնվել է թիվ 110027-23 քրեական վարույթը, ն նույն թվականի սեպտեմբերի 12-ին ԱՓիլոսյանը ձերբակալվել է:
Վերոգրյալ փաստական հանգամանքները միմյանց հետ կապված բավարար են արձանագրելու, որ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Ա.Փիլոսյանին ձերբակալելով, խախտվել է ձերբակալման այդ տեսակի կիրառման իրավաչափությանը ներկայացված ու Ալբերտ Հովհաննիսյանի որոշմամբ մատնանշված անմիջականության ակնհայտության պարտադիր պահանջը, քանի որ ենթադրյալ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի ակնհայտ առաջացման ն ձերբակալման միջն առկա ժամանակային խզումը չի կարող համարվել աննշան՝ նկատի ունենալով, որ ձերբակալումն անմիջապես չի հաջորդել Ա.Փիլոսյանի կողմից ենթադրյալ հանցանքի կատարման մասին տեղեկատվության ձեռքբերմանը:
Միաժամանակ, որն առավել առանցքային է, ձերբակալումն իրականացվել է ոչ թե ենթադրյալ հանցանքի արտաքին հանցանշանների (բացահայտ հետքերի) հիման վրա, այլ ԱՓիլոսյանին վերագրվող՝ ենթադրյալ հանցանքի փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի պայմաններում, երբ առերնույթ հանցանքի փաստը քննության առարկա էր: Այս առումով հարկ է նկատել, որ նախքան ազատությունից փաստացի զրկվելը, Ա.Փիլոսյանը կամովին ներկայացել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համապատասխան բաժին,
14
հետաքննության մարմինն իր հերթին արձանագրել է, որ վերջինս ինքնակամ ներկայացել է թիվ 11002723 քրեական վարույթի շրջանակներում, այսինքն, սեփական նախաձեռնությամբ ձերբակալումն իրականացնող պաշտոնատար անձին ակնհայտ է եղել, որ ձերբակալումն իրականացվում է նախաձեռնված վարույթի պայմաններում ն կապված է այդ վարույթի առարկայի հետ:
Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ է նշել, որ Ա.Փիլոսյանին ազատությունից փաստացի զրկելու հիշյալ պայմանները չեն համընկնում Ալբերտ Հովհաննիսյանի գործով որոշմամբ նշված այն իրադրությունը, երբ ձերբակալման քննարկվող տեսակը կարող է կիրառվել նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում":
15. Ընդհանրացնելով կատարված վերլուծությունը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախաձեռնված քրեական վարույթի դեպքում, երբ իրականացվում է Ա.Փիլոսյանին վերագրվող ենթադրյալ արարքի հանգամանքների վերաբերյալ` նախաքննություն ձերբակալման ինստիտուտի քննարկվող կառուցակարգով ԱՓիլոսյանը չէր կարող ձերբակալվել՝ նկատի ունենալով, որ նրան ձերբակալելիս հիմնավոր կասկածն ակնհայտ չի եղել անմիջականորեն ծագած: Հետնաբար, հակառակի վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունն իրավաչափ չէ:
Հաշվի առնելով, որ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալման ոչ իրավաչափ լինելը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի իմաստով, ինքնին բացառում է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը բավարարելու հնարավորությունը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի՝ սույն որոշման 51Լրդ կետում շարադրված փաստարկներին անդրադառնալն առարկայազուրկ է:
Ինչ վերաբերում է նախաձեռնված քրեական վարույթի պայմաններում բացառապես քննիչի որոշման հիման վրա անձին ձերբակալելու հնարավորության մասին բողոքի հեղինակի պնդմանը՝ հարկ է նշել, որ նախաձեռնված քրեական վարույթի դեպքում հետաքննության մարմնի նախաձեռնությամբ անձին 5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Ալբերր Հովհաննիսյանի գործով 2024 թվականի հունվարի 18-ի թիվ ՀԿԴ/0188/06/23 որոշումը:
5
ձերբակալելու հնարավորությանն անդրադարձ է կատարվել Արերտ Հովհաննիսյանի գործով որոշմամբ:
16. Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը` դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույ են տվել դատական սխալ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ ու 288-րդ հոդվածների խախտում, որը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով սահմանված սկզբունքի խախտման, ինչը նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի ն 288-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու ու Ա.Փիլոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու համար:
Սակայն, հաշվի առնելով սույն որոշումը կայացնելու պահին ԱՓիլոսյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ կիրառված կալանքի ժամկետը լրացած լինելը, ինչպես նան այն, որ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 2024 թվականի մարտի 4-ի դատավճռով Ա.Փիլոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1Լին մասով, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով՝ պատժի սկիզբը հաշվելով 2023 թվականի սեպտեմբերի 12-ից, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի, դատական ակտը բեկանելու ն նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելու իրավական հնարավորությունն բացակայում է, հետնաբար Վերաքննիչ դատարանի դատական ակտը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետք է ճանաչել լթԱՓիլոսյանի իրավունքի խախտման փաստը, ն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 7-րդ մասի հիման վրա վերջինին պարզաբանել, որ ոչ իրավաչափ ձերբակալման հետնանքով ունի ՀՀՇ Թ Տե՛ս նույն տեղում:
16
քաղաքացիական դատավարության կարգով հատուցում ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք:
Ելնելով վերոգրյալից ու ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՃՇայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31Լրդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 28Լրդ, 352-րդ, 359-րդ, 361363-րդ ու 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Ճանաչել մեղադրյալ Արտակ Խաչատուրի Փիլոսյանի ազատության ն անձնական անձեռնմխելիութիան իրավունքի խախտման փաստն ու նրան պարզաբանել քաղաքացիական դատավարության կարգով հատուցման պահանջ ներկայացնելու իրավունքը:
2. Մեղադրյալ Արտակ Խաչատուրի Փիլոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 16-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 13 սեպտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ԵԴ1/0761/06/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
