ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2024 թվականի դեկ տ եմբեր ի 4- ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 87-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) 6-8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «6) քսայուղը: Սույն կետի կիրառության իմաստով՝ քսայուղը ներառում է ԱՏԳ ԱԱ 2710 19 7 - 2710 19 9 ծածկագրերին դասվող ծանր թորվածքները և ԱՏԳ ԱԱ 3403 19 100 0, 3403 19 900 0, 3403 99 000 0 ծածկագրերին դասվող քսանյութերը․ 7) բենզինը։ Սույն կետի կիրառության իմաստով՝ բենզինը ներառում է ԱՏԳ ԱԱ 2710 12 ծածկագրին դասվող թեթև թորվածքները և նյութերը, այդ թվում՝ շարժիչային բենզինը, բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 12 310 0 ծածկագրին դասվող ավիաբենզինի․ 8) դիզելային վառելիքը: Սույն կետի կիրառության իմաստով՝ դիզելային վառելիքը ներառում է ԱՏԳ ԱԱ 2710 19 1 - 2710 19 6 ծածկագրերին դասվող միջին և ծանր թորվածքները, բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 210 0 ծածկագրին դասվող ավիավառելիքի․»․ 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին և 10.2-րդ կետերով. «10.1) նյութերը (հավելանյութերը): Սույն կետի կիրառության իմաստով՝ նյութերը (հավելանյութերը) ներառում են ԱՏԳ ԱԱ 3811 ծածկագրին դասվող հակաճայթիչները, հակաօքսիդիչները, խեժագոյացման արգելակիչները, թանձրացուցիչները, հակաքայքայիչ նյութերը և պատրաստի այլ հավելանյութեր՝ նախատեսված նավթամթերքների (ներառյալ՝ բենզինի) կամ այլ հեղուկների համար, որոնք օգտագործվում են նույն նպատակներով, ինչ նավթամթերքները. 10.2) արգելակման, հիդրավլիկ և այլ հեղուկներ՝ պատրաստի, նախատեսված հիդրավլիկական փոխանցիչների համար, 70% զանգվածային բաժնից պակաս՝ բիտումային ապարներից ստացված նավթ կամ նավթամթերք չպարունակող կամ պարունակող, որոնք դասակարգվում են ԱՏԳ ԱԱ 3819 00 000 0 ծածկագրին.»: Հոդված 2. Օրենսգրքի 88-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի աղյուսակում՝ ա․ 16-րդ տողի «2710 19 710 0 - 2710 19 980 0» ծածկագրերը փոխարինել «2710 19 7 - 2710 19 9» ծածկագրերով, բ․ 18-րդ և 19-րդ տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «18. 2710 19 1 - 2710 19 6 դիզելային վառելիք 1 տոննա 14200 19. 2709 00 2710 20 2710 9 հում նավթ, նավթամթերք 1 տոննա 29450», գ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-ին և 19.2-րդ տողերով. «19.1. 3811 նյութեր (հավելանյութեր) 1 տոննա 43600 19.2. 3819 00 000 0 արգելակման, հիդրավլիկ և այլ հեղուկներ՝ պատրաստի, նախատեսված հիդրավլիկական փոխանցիչների համար, 70% զանգվածային բաժնից պակաս՝ բիտումային ապարներից ստացված նավթ կամ նավթամթերք չպարունակող կամ պարունակող 1 կգ 550»․ 2) 7-րդ մասը «մեկ տոննայի» բառերից առաջ լրացնել «և նյութերի (հավելանյութերի)» բառերով: Հոդված 3. Օրենսգրքի 346-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասի 2-րդ կետը և 3-րդ մասը «հարկային տարվա որևէ ժամանակահատվածում» բառերից առաջ լրացնել «տվյալ հարկային տարվա կամ տվյալ հարկային տարվան նախորդող» բառերով․ 2) 10-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետի «տարբեր տեսակների» բառերը փոխարինել «նույն կամ համանման» բառերով, իսկ նույն ենթակետը «տարբերությունները» բառից հետո լրացնել «` պայմանով, որ ապրանքների ձեռքբերման գների կամ իրացման գների միջև տարբերությունը չի գերազանցում 20 տոկոսը» բառերով․ 3) 11-րդ մասի «տարբեր տեսակների» բառերը փոխարինել «նույն կամ համանման» բառերով, իսկ նույն մասը «տարբերությունները» բառից հետո լրացնել «` պայմանով, որ ապրանքների ձեռքբերման գների կամ իրացման գների միջև տարբերությունը չի գերազանցում 20 տոկոսը» բառերով։ Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա 1-ից: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2024 թ. դեկտեմբերի 13 Երևան ՀՕ-474-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 դեկտեմբերի 2024 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-474-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2024.12.09-2024.12.22 Պաշտոնական հրապարակման օրը 13.12.2024 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 04.12.2024 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 13.12.2024 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2025 Հիմնական ակտ 04.12.2024, ՀՕ-474-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 04.10.2016, ՀՕ-165-Ն 04.10.2016, ՀՕ-165-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 դեկտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՀՕ-474-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
