ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 149 — Հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը կիրառելու կարգի առանձնահատկությունները 1.
Ամփոփում
Հոդված 149. Հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը կիրառելու կարգի առանձնահատկությունները 1. Հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը կիրառելու ժամկետի սկիզբը հաշվվում է անձի՝ հոգեբանին այցելելու պահից: 2. Եթե հոգեբանական օգնություն ստանալու պարտականության կիրառելու ժամանակ անձը կալանավորվում է կամ դատապարտվում է կարճաժամկետ ազատազրկման կամ ազատազրկման, ապա հոգեբանական օգնություն ստանալու պարտականություն ունեցող անձի անձնական գո
Ամբողջ Տեքստ
Հոդված 149. Հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը կիրառելու կարգի առանձնահատկությունները 1. Հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը կիրառելու ժամկետի սկիզբը հաշվվում է անձի՝ հոգեբանին այցելելու պահից:
2. Եթե հոգեբանական օգնություն ստանալու պարտականության կիրառելու ժամանակ անձը կալանավորվում է կամ դատապարտվում է կարճաժամկետ ազատազրկման կամ ազատազրկման, ապա հոգեբանական օգնություն ստանալու պարտականություն ունեցող անձի անձնական գործը փոխանցվում է կալանավորվածներին պահելու վայր կամ քրեակատարողական հիմնարկ՝ հոգեբանական օգնություն ստանալու պարտականության հետագա ընթացքն ապահովելու նպատակով։ Եթե անձն ազատվում է կալանքից կամ պատժից մինչև հոգեբանական օգնություն ստանալու պարտականության կիրառելու ժամկետի ավարտը, ապա կալանավորվածներին պահելու վայրը կամ քրեակատարողական հիմնարկն անձնական գործն ուղարկում է Պրոբացիայի ծառայություն՝ հոգեբանական օգնություն ստանալու պարտականության հետագա ընթացքն ապահովելու նպատակով։
3. Դատարանը Պրոբացիայի ծառայության ներկայացրած միջնորդության հիման վրա կարող է կրճատել կամ երկարաձգել հոգեբանական օգնություն ստանալու պարտականության տևողությունը կամ դադարեցնել այն՝ հիմք ընդունելով հոգեբան-փորձագետի եզրակացությունը։
4. Հոգեբանական օգնություն ստանալու ժամկետի ավարտից հետո անձի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դադարեցվում է, անձը հանվում է հաշվառումից, իսկ անձնական գործն արխիվացվում է: Վերահսկողության ավարտի մասին Պրոբացիայի ծառայությունը եռօրյա ժամկետում տեղեկացնում է դատական ակտը կայացրած դատարանին։ Գ Լ ՈՒ Խ 28 ՀԱՆՑԱՎՈՐ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՏԻ ԵՎ ԱՅԼ ՏԵՍԱԿԻ ՕԳՈՒՏԻ, ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ, ՄԻՋՈՑԻ, ԱՌԱՐԿԱՅԻ ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
