ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 456 — Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելը, շորթելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը 1.
Ամփոփում
Հոդված 456. Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելը, շորթելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը 1. Ուրիշի անձնագիրը կամ նույնականացման քարտը կամ իրավունք վերապահող, պարտականությունից կամ պատասխանատվությունից ազատող կամ իրավաբանական նշանակություն ունեցող տեղեկություն պարունակող փաստաթուղթը, դրոշմը, կնիքը կամ տրանսպորտային միջոցի պետհամարանիշը հափշտակելը, շորթելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը՝ պատժվու
Ամբողջ Տեքստ
Հոդված 456. Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելը, շորթելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը 1. Ուրիշի անձնագիրը կամ նույնականացման քարտը կամ իրավունք վերապահող, պարտականությունից կամ պատասխանատվությունից ազատող կամ իրավաբանական նշանակություն ունեցող տեղեկություն պարունակող փաստաթուղթը, դրոշմը, կնիքը կամ տրանսպորտային միջոցի պետհամարանիշը հափշտակելը, շորթելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ 2) շահադիտական դրդումներով՝ պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով: (456-րդ հոդվածը խմբ.
09.06.22 ՀՕ-240-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
