ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 6 — ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՁևԵՐԸ Տարաժամկետ վճարումների սանդղակի ելակետային թվերը վերցվում են 199
Ամփոփում
Հոդված 6. Ձ ԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՁևԵՐԸ Տարաժամկետ վճարումների սանդղակի ելակետային թվերը վերցվում են 1995 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ և յուրաքանչյուր եռամսյակ, դրամի արժեզրկումը արտահայտելու նպատակով, կարող են ինդեքսավորվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Սույն ծրագրում ընդգրկված «փոքր» օբյեկտը նրա աշխատավորական կոլեկտիվի կո
Ամբողջ Տեքստ
Հոդված 6. Ձ ԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՁևԵՐԸ Տարաժամկետ վճարումների սանդղակի ելակետային թվերը վերցվում են 1995 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ և յուրաքանչյուր եռամսյակ, դրամի արժեզրկումը արտահայտելու նպատակով, կարող են ինդեքսավորվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Սույն ծրագրում ընդգրկված «փոքր» օբյեկտը նրա աշխատավորական կոլեկտիվի կողմից ստեղծված տնտեսական ընկերակցությանը կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականաշնորհելու մասին որոշումը կայացնելուց հետո ստեղծված տնտեսական ընկերակցությունը կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է 30 օրվա ընթացքում սեփականաշնորհման հատուկ հաշվին փոխանցել օբյեկտի արժեքի համապատասխան մասը (սանդղակ 1) կամ, ցանկության դեպքում, օբյեկտի ամբողջ արժեքը` հաշվի առնելով կանխավճարը: Նշված ժամկետում վճարումը չկատարելու դեպքում կոլեկտիվը զրկվում է սեփականատեր դառնալու իրավունքից և կանխավճարը չի վերադարձվում: Տարաժամկետ վճարումների սանդղակը կիրառվում է նաև վարձակալական գույքի գնման, անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման ժամանակ: (6-րդ հոդվածը փոփ. 19.11.96 ՀՕ-89) Ս ա ն դ ղ ա կ «Փոքր» օբյեկտների սեփականաշնորհման տարաժամկետ վճարումների չափը __________________________________________________________________ Վճարման գումարը (դրամ) Առաջին վճարը (դրամ) Վճարման ժամկետը (տարի) Վճարումների քանակը __________________________________________________________________ Մինչև 600.000 100 % - - 600.001 - 1400.000 ոչ պակաս 600.000 + 40 % այն մասից, որը գերազանցում է 600.000-ից 1 2 1.400.001 - 2.400.000 ոչ պակաս 920.000 + 30 % այն մասից, որը գերազանցում է 1.400.000-ից 2 3 2.400.001 և բարձր ոչ պակաս 1.220.000 + 20 % այն մասից, որը գերազանցում է 2.400.000-ից 3 4 (Սանդղակը փոփ. 19.11.96 ՀՕ-89) Տարաժամկետ վճարման դեպքում յուրաքանչյուր հերթական վճարումից հետո օբյեկտի արժեքի մնացած մասը մուծվում է հավասար մասերով` տարին մեկ անգամ: Գնորդը ցանկացած ժամանակ կարող է մուծել մնացած ամբողջ գումարը: Հերթական վճարման ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հաշվի է առնվում սեփականաշնորհվող գույքի գների փոփոխման ինդեքսը: Վճարման ձևը և լրացուցիչ պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
