ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 82 — Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների ժամկետը և երդումը 1.
Ամփոփում
Հոդված 82. Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների ժամկետը և երդումը 1. Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ընտրվում են հինգ տարի ժամկետով՝ առանց անընդմեջ վերընտրվելու իրավունքի: 2. Ազգային ժողովի կողմից ընտրվելուց անմիջապես հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամները` Ազգային ժողովում, Ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամները Ընդհանուր ժողովի նիստում հանդիսավոր պայմաններում անհատական կարգով երդվում են. «Ստանձնելով Բարձրագույն դատա
Ամբողջ Տեքստ
Հոդված 82. Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների ժամկետը և երդումը 1. Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ընտրվում են հինգ տարի ժամկետով՝ առանց անընդմեջ վերընտրվելու իրավունքի:
2. Ազգային ժողովի կողմից ընտրվելուց անմիջապես հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամները` Ազգային ժողովում, Ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամները Ընդհանուր ժողովի նիստում հանդիսավոր պայմաններում անհատական կարգով երդվում են. «Ստանձնելով Բարձրագույն դատական խորհրդի անդամի բարձր պաշտոնը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ իմ պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատարանների և դատավորների անկախությունը:»:
3. Երդումից հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամն ստորագրում է երդման տեքստը:
4. Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամն իր պաշտոնն ստանձնում է Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան անդամի պաշտոնավարման ժամկետի ավարտի օրվանից, իսկ այլ հիմքով Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում՝ ընտրվելու օրվանից:
5. Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրվելու դեպքում համարվում է, որ Սահմանադրական դատարանի դատավորը ներկայացրել է հրաժարական, և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորություններն ստանձնելու օրվանից որպես դատավոր նրա լիազորությունները դադարում են:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
