ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 416 — Անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթով քրեական հետապնդումը դադարեցնելը 1.
Ամփոփում
Հոդված 416. Անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթով քրեական հետապնդումը դադարեցնելը 1. Եթե մինչդատական վարույթում ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքի քննության ընթացքում պարզվում է, որ նախկինում հանցանք չկատարած անչափահաս մեղադրյալի ուղղումը հնարավոր է առանց նրան քրեական պատասխանատվության ենթարկելու, ապա հսկող դատախազը քննիչի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ որոշում է կայացնում քրեական հետապնդումը դադարեցնելու մասին և հարու
Ամբողջ Տեքստ
Հոդված 416. Անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթով քրեական հետապնդումը դադարեցնելը 1. Եթե մինչդատական վարույթում ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքի քննության ընթացքում պարզվում է, որ նախկինում հանցանք չկատարած անչափահաս մեղադրյալի ուղղումը հնարավոր է առանց նրան քրեական պատասխանատվության ենթարկելու, ապա հսկող դատախազը քննիչի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ որոշում է կայացնում քրեական հետապնդումը դադարեցնելու մասին և հարուցում է անչափահաս մեղադրյալի նկատմամբ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու միջնորդություն, որը վարույթի նյութերի հետ միասին հանձնում է դատարան:
2. Հսկող դատախազն իրավասու է անչափահաս մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու առանց դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու միջնորդություն հարուցելու, ինչպես նաև նրա նկատմամբ չհարուցելու քրեական հետապնդում, եթե առկա են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բոլոր պայմանները:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է անչափահաս մեղադրյալը կամ նրա օրինական ներկայացուցիչը:
4. Դատարանը միջնորդությունը և վարույթի նյութերը քննարկում է սույն օրենսգրքի 287-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով:
5. Միջնորդությունը բավարարելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անչափահասի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելու մասին: Դատարանը դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցների պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարում է մասնագիտացված իրավասու մարմնին:
6. Միջնորդությունը մերժելու դեպքում դատարանը վերացնում է քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը և վարույթի նյութերը վերադարձնում է դատախազին՝ քրեական հետապնդումը վերսկսելու համար:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
